Archive for Ноябрь 2017

Տեխնոլոգիական ջոկատի անընդհատ գործունեությունը

Արևմտյան դպրոցի միջավայրն անընդհատ փոխվում է , դառնալով ավելի ներառող, հարմարավետ, գունեղ և հետաքրքիր:Տեխնոլոգիական ջոկատի գործունեությունը անընդհատ և շարունակական է: Դպրոցի արտաքին և ներքին տեսքը  առավել գունեղ դարձնելու համար ներկեցինք ջեռակները տաք գույների երանգներով: Այնուհետև մինիմալիստական լուծումներով փորձեցինք լուծել դպրոցի միջանցքները, ներքին անկյունները և ներկեցինք պատուհանագոգերը: Աշխատանքը լինելու է անդադար և շարունակական:

 

 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիա -սեմինար պարապմունք քոլեջի դաստիարակների հետ

Հնգօրյա վերապատրաստման արդյունքների ամփոփում— նախադպրոցական մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Մանկավարժական աշխատողների պարապմունք — Մասնախմբի սեմինար-պարապմունք

Տեխնոլոգիան և անգլերենը միասին— Համատեղ նախագիծ, մենթորական աշխատանք

Ձիավարության հերթական դասընթացը— ձիավարության ամենամսյա դասընթացներ

Աշնանային բացօթյա ցուցահանդեսի ամփոփում— Սեբաստացու օրեր, ցուցահանդես

Հեծանվաերթ և նկարչական պերֆորմանս— համատեղ նախագիծ

Հյուրատան նոր ջահերի ձևավորում— Արտ միջավայր նախագիծ

Տեխնոլոգիական ջոկատի անընդհատ գործունեությունը— Միջավայրային նախագծեր

Դեկտեմբերին իրականացվող կրթահամալիրային նախագծեր— Մասնաժողովի նիստ մասնախմբերով

Արևմտյան ռադիո

 

 

 

 

 

Արևմտյան Ռադիո

https://soundcloud.com/user-900739312-189424885/radio-2

Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում Ուսումնասիրություն- տեղեկանք

Մասնաժողով.դեկտեմբերին իրականացվող կրթահամալիրային նախագծեր

Մասնաժողով .նոյեմբերի 28

Դեկտեմբերին իրականացվող կրթահամալիրային նախագծեր

Զառա Ոսկանյան- Ամանորյա նախագծերի փաթեթ

Պետրոսյան Լուսինե- Դասարան ТV,   Ամանոր ուսումնական նախագիծ

Գասպարյան Լուսինե- Ամանորյա նախագիծ

Թոփչյան Հասմիկ Արթուրի-Դեկտեմբերյան նախագիծ

Ներսեսյան Լուսինե-Դեկտեմբեր ամսվա նախագծերը մեկ փաթեթում

Հարությունյան Սիլվարդ-Դեկտեմբերյան նախագծեր

Ուզունյան Հասմիկ —Ընթացիկ նախագծեր

Բալջյան Արև-Նոյեմբեր դեկտեմբեր ամսվա նախագծեր

Թոփչյան Հասմիկ Վանիկի- Դեկտեմբեր

Գսպոյան Ռոզա

Նավասարդյան Անի

Փարվանյան Գայանե- Проект Рождество  и Новый год

Գոհար Եղոյան- Դեկտեմբերյան նախագծեր

Քնարիկ Ներսիսյան

 

 

 

 

Ամանորյա նախագծերի փաթեթ

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի,,ավանդական տոնածառի,ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Ունենալով ամենամյա այլընտրանքային և հետաքրքիր տոնածառ,այս տարի ևս Արևմտյան դպրոցի տոնածառը կտարբերվի իր յուրովի լուծումներով,լուսային և գունային էֆեկտներով և իհարկե կհիշեցնի հեքիաթից պոկված մի պատառիկի:Մնացյալ աշախատանքային պրոցեսը կտեսնեք բլոգում:

Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։:Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։Նախագիծը կլինի նաև ընտանեկան:

Ամանորյա նախագծերին կից կիրականացնենք հատակագծային ուսուցում, որի ընթացքում սովորողները կսովորեն , թե ինչպես կարելի է գծել յուրաքանչյուր տարածքի հատակագիծ: Նախագծի ընթացքում ամեն սովորող կներկայացնի իր իսկ սենյակի կառուցվածք-հատակագիծը, ինչպես նաև դպրոցի լաբորատորիաների և Արևմտյան դպրոցի հատակագծերը:

Բացի այդ,  կիրականացնենք դպրոցի ձևավորման աշխատանքներ՝ գույքի ներկում և թարմացում:

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ
  • հատակագծի ուսուցում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Հյուրատան նոր ջահերի ձևավորում

Արևմտյան դպրոցի ստեղծագործ սովորողների խումբը այս անգամ ստանձնեց մեծ պատասխանատվություն `հյուրատան հին ջահերը փոխարինելով նոր և հետաքրքիր կավե զանգուլակներով: Աշխատանքը բաժանեցինք մի քանի փուլերի և սկսեցինք մեր ձեռնարկած երկարատև գործունեությունը: Առաջին հերթին պատրատեցինք կավե ուլունքներ, այնուհետև թրծեցինք այն և առավել գեղեցիկ դարձնելու համար ներկեցինք: Աշխատանքը վերջնական տեսքի բերելու համար մեզ անհրաժեշտ եղավ պատրաստել մետաղական կառուցվածք, որը հիմք ծառայեց  կավե ուլունքները թելերով ամրացնելու համար: Արդյունքում ունեցան նոր և հետաքրքիր կավե զանգուլակներ, որոնք կզարդարեն մեր հյուրատունը:

 

 

Հեծանվաերթ և նկարչական պերֆորմանս

Սեբաստացու օրերի հետ կապված  իրականացրինք համատեղ նախագիծ Հյուսիսային դպրոցի հետ միասին: Արևմտյան դպրոցի սովորողները Բանգլադեշի թաղամասով ուղևորվեցին դեպի հյուսիս և Հյուսիսային դպրոցի բաց տանիքում անցկացրեցին միասնական պերֆորմանս: Սովորողները պառկելով մեծ ստվարաթղթի վրա նկարեցին  իրենց ուրվագիծը, այնուհետև կտրեցին և գույներով ներկեցին: Խմբային աշխատանքի ընթացքում հաստատվեց ծանոթություն Հյուսիսային և Արևմտյան դպրոցի սովորողների միջև, ինչ առավել հետաքրքիր և արդյունավետ դարձրեց մեր աշխատանքը:

Աշնանային բացօթյա ցուցահանդեսի ամփոփում

Նոյեմբերի 18-ին ժամը 13:00-ն Արևմտյան դպրոցում տեղի ունեցավ բացօթյա աշնանային ցուցահանդեսը: Սովորողների աշխատանքները էլ ավելի գեղեցիկ էին երևում աշնանային վառ գույների ներքո : Պայծառ եղանակը և ոսկեգույն աշնանային ներքին բակը ամբողջովին լցվել էր սովորողների ստեղծագործական աշխատանքներով,  ստեղծել էինք նկարչական  ծառուղի, ծառից ծառ ամրացված պարաններից  կախված էին ցուցադրվող նկարներ, տպավորությունն այնպիաինն էր ՝ ասես բնանկարները գտել էին իրենց տեղը մայր բնության գրկում. չէ որ պատկերները արտացոլում էին բնության  ռեալիստական շունչը,  յուրաքանչյուր նկար մեկնաբանեցինք, ներկայացրինք նկարների պատմությունն և ինչու չէ խոսեցինք նաև սիմվոլիզմի ,պատկերավորման միջոցների մասին: Այսպիսով  սովորողների  հետ միասին ցուցադրեցինք նրանց գործերն ՝ իրենց  մեկնաբանությամբ և ավարտին բոլորի  կողմից սովորողներն արժանացան գովեստի և շնորհակալության խոսքերի.

 

 

Ձիավարության հերթական դասընթացը

 

Ձիավարության հերթական դասընթացը արդյունավետ և հետաքրքիր էր ինձ համար: Յուրաքանչյուր պահ ձիերի  հետ շփման ընթացքում յուրահատուկ զգացողություն է առաջանում: Մինչ ձի թամբելը,  նախ հարկավոր է զբաղվել նրանց խնամքով, սովորել, թե ինչպես պետք է թամբը հարմարեցնել ձիու մեջքին, սանձը տեղադրել և այլ մանրուքներ: Ձիավարությունն ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ՝ հաղթահարեցի վախս և փորձեցի առավել խիզախ լինել: Ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և նստելով ձիու վրա՝  մարդու մկանները ստանում են հզոր ջերմային մերսում: Ձին քայլելիս անում է նույն տատանումները, ինչ մարդը, սա շատ կարևոր է հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար: Ամեն դասընթաց իր ուրույն ազդեցությունն ունի :Յուրաքանչյուր դասընթացի ավարտին սիրով սպասում եմ հաջորդին: