Archive for Сентябрь 2023

Աշնանային ամենամյա 18-րդ հավաք

Արտադրությամբ ուսուցում ՝ 4-5րդ դասարանի սովորողների ընտրությամբ գործունեության խումբ։ Թեման՝ կավե կենդանի զանգակների պատրաստում, դպրոց՝ արևելյան և արևմտյան դպրոց պարտեզներ։ Դրան կից պատրաստել ենք նաև փոքրիկ աղամաններ։

Համագործակցային նախագծեր

Արևելյան դպրոցում համագործակցային նախագիծ եմ իրականացնում Դիանա Գևորգյանի 2րդ դասարանի սովորողների հետ։ Թեման ՝ «Տիեզերք» նախագիծ ։ Պատրաստել ենք արեգակնային համակարգը մոլորակների հետ միասին՝ կանաչ կավով։

Արևմտյան դպրոցում համագործակցային նախագիծ եմ իրականացնում Նարեկ Հակոբյանի և իր սովորողների հետ։ Քանդակի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները պատրաստել են թրծակավից դիմակներ, որի նկարչական լուծումը կորոշեն արդեն դիզայն խմբի սովորողները։

Հավաքի շրջանակում համագործակցային հաջորդ նախագիծը 5 տարեկանների և Քոլեջի ուսանողների հետ է։ Միասին պատրաստելու ենք Թումանյանական հերոսներ՝ շերեփների վրա։ Աշխատանքը կանցկացնենք հոկտեմբերի 10ին՝ ժամը 10:30-ին տեխնոլոգիայի լաբորատորիայում։

Բոլոր աշխատանքները գտնվում են թրծման փուլում , այդ իսկ պատճառով նյութը լրամշակվող է։

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Կավե աղվես զանգակներ

Մագնիս տնակներ

Լուսասու լամպեր

Ընտրությամբ գործունեության ծրագիր

Նոր ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա ընտրությամբ գործունեության ուսումնական իմ ծրագիրը իր մեջ ներառում է խեցեգործություն, քանդակ: Այս ուսումնական ծրագրի մասնակիցներն են 1-5-րդ դասարանի սովորողները, յուրաքանչյուր դասարանի սովորող  առաջադրանքը կկատարի ըստ տրված բարդության: Դասընթացի  ընթացքում ներկայացվելու են մի շարք նախագծեր,որի շնորհիվ կկարողանանք փոփոխել մեր միջավայրը և կստեղծենք կավե դեկորներ,հետաքրքիր և նոր աշխատանքներ: Նախագծի ամփոփման արդյունքում կունենանք ցուցահանդեսներ և ցուցահանդես-վաճառքներ:

Նախագծի նպատակը

Նախագծի գլխավոր նպատակն է կավով աշխատանքի միջոցով բացահայտել սովորողների ներքին աշխարհը,հոգեբանական խնդիրները և դրանով իսկ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ

Խնդիրներ

  • կավով աշխատանքի միջոցով սովորողների խնդիրների բացահայտում
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ստեղծածը վաճառելու և ցուցադրելու կարողություն

Ընտրությամբ գործունեության խումբը անընդհատ մասնակցում է Արտադրությամբ ուսուցում» նախագծի ընթացքում կազմակերպված ամփոփիչ ցուցահանդես-վաճառքներին: