Archive for Март 2014

«Զատկի ծես» նախագիծ

Նախագծի ժամկետները-ապրիլի 1-20

Մասնակիցները-2-6-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել խեցեգործական իրեր պատրաստելու հմտություն,ինչպես նաև ծանոթություն Զատկի ծիսական ավանդույթների հետ: Նախագծի հիմնական նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի, Զատկի ծեսի ավանդույթների, հին հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել:

Խնդիրներ

  • Զատկական առարկաների,իրերի կիրառելիության ուսուցում
  • Զատկի խորհրդանիշ՝Կենաց ծառի հետ ծանոթություն
  • Ստեղծածը  շրջակա միջավայրում ցուցադրելու կարողություն
  • Զատկական թեմայով կավե սիմվոլների,Զատկածառի ստեղծում
  • Զատկի ձվի համար նախատեսված փոքրիկ ափսեյի ստեղծում
  • Զատկի ծիսական  կավե տիկնիկի ստեղծում
  • Դեկորատիվ կիրառական արվեստի հետ ծանոթություն

 

Այս անգամ նախագծի ընթացքում սովորողների հետ միասին կստեղծենք Զատկական թեմայով փոքրիկ սիմվոլներ,որոնք կդառնան ինտերիերի մի մաս:Այն կօգնի սովորողին ցուցադրել իր իսկ ստեղծած աշխատանքը,ինչպես նաև շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հաճելի կդարձնի:Զատկի ծեսի ծառն էլ իր հերթին կունենա իր տեղն ու նշանակությունը:Այնուհետև կսկսենք պատրաստել զատկական կավե տիկնիկներ,որոնք հնում ունեցել են շատ կարևոր նշանակություն և կախվել են տան երդիկներից:

Դե իսկ Զատկական սեղանի զարդն ու խորհրդանիշը համարվող ձուն էլ կունենա իր գլխավոր տեղն ու այն հատուկ փոքրիկ ափսեն,որը, պատրաստված կլինի կավից,այն էլ սովորողների ձեռքերով:

Նախագծի շնորհիվ սովորողը կծանոթանա Զատկի ծիսական ավանդույթների ,ծիսական իրերի ,Զատկի սեղանի խորհրդանիշ-առարկաների հետ: Այս ամենը իրենից ներկայացնում է դեկորատիվ կիրառական արվեստ:Նախագծի ավարտին կունենանք կավե տիկնիկներ,սիմվոլներ,Զատկական սեղանի խորհրդանիշ-ափսեներ,Զատկածառ:

 

Ձյունն իմ ձեռքերում

Նկարչություն կտորի վրա.Նախագծի ավարտ

Սովորողների հետ միասին իրականացրինք այս նախագիծը,որի ընթացքում ուսումնասիրություններ անց կացրինք բատիկայի տեսակների տեխնոլոգիաների և ներկերի մասին:Արդյունքում սովորողը նախագծի ընթացքում ձեռք բերեց նոր հմտություններ,ստեղծագործական միտք և իր իսկ ձեռքերով պատրաստած իր:

Ներկայացնում եմ սովորողների աշխատանքները ֆոտոշարքի տեսքով:

Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան)

Ծնվել է 1920 թ. մարտի 9-ին Սելեզում (Թուրքիա)։

Մանկությունն անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Մահացել է 2013 թ. օգոստոսի 27-ին, Փարիզում: