Archive for Март 2019

Մարտ ամսվա հաշվետվություն

Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբարի  տեխնոլոգիական ծրագրի պատասխանատու

Միջավայրի նոր տեխնոլոգիական լուծումներ

Համագործակցային նախագիծ

Ձոնում են առաջին դասարանցիները

Ճամփորդություն,համտեղ նախագիծ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ծրագիր

 

49512242_455881391613224_8330450036823425024_n

Վայրը՝  Արևմտյան դպրոց

Օրը՝  մարտի 27-մարտի 28

Ժամը՝ 10:00- 11:00

Մանկավարժական ճամբարի  տեխնոլոգիական ծրագիրն  այս անգամ նվիրված կլինի  Զատկի տոնին: Այս սեմինար-պարապմունքի ընթացքում  կպատրաստենք  Զատկի ձվիկների համար նախատեսված տակդիրներ, զատիկ-մագնիսներ: Աշխատանքի ընթացքում կծանոթանանք կավի մշակման  փուլերի և պատրաստման մի քանի տեխնոլոգիաների հետ: Նախնական փուլում կաշխատենք փոքր դետալներով: Աշխատանքային փուլի վերջում նախատեսվում է թրծել աշխատանքներն ու ավարտուն տեսքի բերել:

Միջավայրի տեխնոլոգիական նոր լուծումներ

Մանկավարժական գարնանային ճամբարի ընթացքում կշարունակենք իրականացնել մի քանի նախագծեր և մեր միջավայրը կհարստացնենք տեխնոլոգիական նոր լուծումներով: Այս անգամ աշխատանքը կսկսենք խոհանոցում գտնվող դատարկ պատից, որտեղ պատկերված կլինեն թեթև գունային լապտերներ:

54377081_2092836890794190_1522754137668714496_n

Անհրաժեշտ նյութեր

Թղթից սկոչ, յուղաներկեր, լուծիչ, վրձիններ:

Աշխատակարգ. մարտի 25-30

Մանկավարժական աշխատողների խմբերի նախագծային աշխատանք
կրթահամալիրի դպրոցում, կրթական պարտեզում

«Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում

Մարտի 18-22-ի նախագծային շաբաթվա ստուգատեսի արդյունքների ամփոփում, ապրիլի 1-5-ի նախագծերի հրապարակում, նախապատրաստում
Աշխատակարգ

9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։40-ից՝ աշխատանք նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի
12:00-12:30 ընդմիջում դպրոցներում
12:30-14:00 պարտիզապուրակային գործունեություն, շենքի գարնանային մաքրություն
14։00՝ օրվա ամփոփում
14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

Համագործակցային նախագիծ. Масленица

Այս անգամ տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խումբը համագործակցության առաջարկ ստացավ ընկեր Դիանայից և սկսեց աշխատանքային գործնական փուլը: Նախքան սկսելը ընկեր Դիանայի հետ ուսումնասիրեցինք Масленица տոնի հետաքրքիր ավադույթների և տոնակատարության մանրամասների ու անհրաժեշտ պարագաների մասին: Մեզ հայտնի դարձավ , որ պետք է պատրաստենք ռուսական թագեր և տոնի գլխավոր կերպար՝ խրթվիլակ: Կատարված աշխատանքը ներկայացնում եմ ֆիլմի տեսքով:

 

Ձոնում են առաջին դասարանցիները

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին ընդառաջ շատ մեծ սիրով կավով աշխատում և իրենց մայրիկների համար նվեր-բրոշներ են պատրաստում առաջին դասարանցիները: Աշխատանքային երկարատև փուլից հետո ամենադժվար գործը նվերը թաքուն պահելն ու անակնկալը ճիշտ ժամանակին մատուցելն է: Աշխատանքի մասին պատմող տեսանյութը՝ Արմինե Գյոնջյանի: