Archive for Октябрь 2019

Նոյեմբերի 4-15 ի նախագծեր

IMG_7292

Նախագծի ժամկետը՝ նոյեմբերի 4-15

Մասնակիցները` 4-5֊րդ դասարանների  սովորողներ

Նպատակը՝

Նախագծի նպատակն է կրթահամալիրի 30 ամյակին ընդառաջ նպաստել Սեբաստացի մոլի զարգացմանը, ստեղծել կիրառական նմուշներ և արդյունքում մասնակցել կայանալիք ցուցահանդես-վաճառքին:   Սովորողների հետ կներկայացնենք  այնպիսի աշխատանքներ,որոնք կհետաքրքրեն հասարակությանը՝ ավելի կոնկրետ գնորդին:Ունենալով տեխնոլոգիական հմտություններ կպատրաստենք մի շարք կավե աշխատանքներ, որոնք կլինեն տարատեսակ :Առաջիկայում ունենք մի քանի տարբերակներ ևս,որոնք կարծում եմ կհետաքրքեն բոլորին:Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի Սեբաստացի Մոլում ներկայացնելու համար:Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր և դարձնել արտադրություն:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Ինչպես նաև տոնական օրերի ընթացքում կունենանք  բացօթյա ցուցադրություն: Այս անգամ կներկայացվեն ընտրությամբ գործունեության խմբի սովորողների գրաֆիկական աշխատանքները, կլինեն նաև նկարչական խաղեր, որտեղ սովորողները կցուցադրեն իրենց պատրաստած խաղերը:

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում:

Արտ միջավայր. շարունակականություն

Արևմտյան դպրոց պարտեզի միջավայրը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է անդադար և անհոգնել աշխատանք:Դպրոցի յուրաքանչյուր անկյունն ունի լուծման խնդիր՝  նոր և առավել հետաքրքիր դարձնելու պայմանով:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կան տարածքներ, որոնք ունեն գունային միջամտության կարիք: Այս անգամ առավել տաք և գրավիչ դարձնելու համար կներկենք ջեռակները, պատուհանագոգերը, հին աթոռները, սեղանները:

Անհրաժեշտ նյութեր

Լուծիչ

Յուղաներկեր

թղթի սկոչ

վրձիններ

Լրամշակվող…

 

 

 

Հոկտեմբերի 28-1.աշխատաժամանակ

 Հոկտեմբերի 28

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝ միջավայրի նախագծեր

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք տեխնոլոգների մասնախմբով

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

 Հոկտեմբերի 29

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝ միջավայրի նախագծեր

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք տեխնոլոգների մասնախմբով

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Հոկտեմբերի 30

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝ միջավայրի նախագծեր

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք տեխնոլոգների մասնախմբով

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

 Հոկտեմբերի 31

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝ միջավայրի նախագծեր

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք տեխնոլոգների մասնախմբով

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Նոյեմբերի 1

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում, կրթահամալիրի տոնի պատրաստություն

09։30-12:30՝ բլոգային աշխատանք

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցում

13։00-14։00՝ աշխատանք տեխնոլոգների մասնախմբով

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

 

 

 

Ուսումնական աշուն

IMG_7301

 

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարանների սովորողներ

Առաջադրանք  1

Ուսումնական աշուն նախագծի ընթացքում սովորողները պետք է ուսումնասիրեն աշունն իր ողջ գունապնակով:Թեման այնքան գունեղ և ստեղծական է,որ սովորողները աշխատանքի ընթացքում կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը:Անհրաժեշտ է հավաքել գունավոր տերևներ, ծաղիկներ, անթառամ բույսեր և այդ ամենը չորացնել գրքի մեջ: Չորացնելուց հետո փակցնել և դարձնել կոլաժային աշխատանք:

 Առաջադրանք 2

Նկարել բակի աշունը, ուսումնասիրել տերևները, դիտարկել տերևների կառուցվածքը և մատիտով նկարել: Ինչպես նաև  գտնել և ուսումնասիրել աշնանային թռչուններին և լուսանկարել:

Առաջադրանք 3

Այս առաջադրանքի ընթացքում սովորողները պետք է հավաքեն կաղիններ և դրանցից պատրաստեն զարդեր: Առաջին փուլում նախապես պետք է ուսումնասիրեն կաղնու պտուղը, այնուհետև առանձնացնեն գլխիկը և անցք բացելով ստանան զարդեր: Գլխիկները կարող են լինել նաև գունավոր:

 

Աշխատանքների ամփոփումը կտեսնեք սովորողների բլոգներում:

Հոկտեմբերյան նախագծեր. սեբաստացու օրեր.սեբաստացի մոլ

Նախագծի մասնակիցները-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-Այն անընդհատ է և շարունակական

Նախագիծը չունի հատուկ նշանակված ժամկետներ,քանի որ այն շարունակական և անընդհատ է:Այս նախագծին մասնակցում եմ նույնիսկ ես: Ունեմ ներկայացված  շատ աշխատանքներ:Բացի այդ փորձում եմ սովորողների հետ նույնպես աշխատել և ունենալ այնպիսի աշխատանքներ,որոնք կհետաքրքրեն հասարակությանը՝ավելի կոնկրետ գնորդին:Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ ներկայացրեցինք մի շարք կավե աշխատանքներ,որոնք վաճառվեցին և մեզ էլ ավելի ոգևորեցին:Առաջիկայում ունենք մի քանի տարբերակներ ևս,որոնք կարծում եմ կհետաքրքեն բոլորին:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի Սեբաստացի Մոլում ներկայացնելու համար:Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր և դարձնել արտադրություն:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Արտադրանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում: