Archive for Апрель 2019

Ֆուտբոլային դաշտի նախապատրաստական աշխատանքներ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Արտադրությամբ ուսուցում, Զատկական ցուցահանդես-վաճառք

Ֆուտբոլային դաշտի նախապատրաստական աշխատանքներ

Կլոր սեղանի ծրագիր

Զատկածեսին ընդառաջ

Միջավայրի ձևավորում

Համագործակցային նախագծի ընթացիկ փուլի ներկայացում

Համագործակցային նախագծի ընթացիկ փուլի ներկայացում

Առանձնակի ուզում եմ ներկայացնել նաև մեր համագործակցային նախագծի ընթացիկ փուլը: Մեր սկսած միասնական նախագիծը ոսկերչական արվեստանոցի հետ շատ հաջող է ընթանում, արևմտյան դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները մեծ սիրով են աշխատում ընկեր Դավիթի հետ՝ հետաքրքիր արդյունք ունենալու ակնկալիքով : Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Առաջին փուլում կատարել ենք էսքիզային աշխատանքներ: Տրված առաջադրանքի էսքիզները անցան մշակման փուլ, և ընտրվեցին լավագույնները:Հաջորդ փուլում ընտրված աշխատանքը սկսեցինք ծեփել պլաստիլինով: Էսքիզի հիման  վրա աշխատեցինք ամենայն մանրամասնությամբ և ստեղծեցինք ծավալային քանդակներ: Ողջ աշխատանքային փուլի ընթացքում յուրաքանչյուր սովորող  ցույց տվեց իր տեխնոլոգիական հմտությունները, ստեղծագործական միտքն ու հետաքրքիր, ծավալային մտածողությունը: Ինքս մեծ ոգևորվածությամբ եմ մասնակցում նախագծին,  քանի որ այն նոր հարթակ է նաև ինձ համար: Մեծ ոգևորվածությամբ և սպասումով այցելեցինք նորաստեղծ արվեստանոց, փորձարկեցինք նոր տեխնիկան և գույքը, պատկերացում կազմեցինք և ծանոթացանք ամեն գործիքի և ամեն դետալի հետ: Շատ մեծ սիրով ու ոգևորությամբ ենք սպասում մեր աշխատանքային հաջորդ փուլին:

Ապրիլի 26-ի աշխատաժամանակ

57602693_1656417524461326_3711399858880380928_n

Առավոտյան ընդհանուր պարապմունք 09:00-09:30

Կավագործություն  -9:20 — 10:05

Կավագործություն- 10:10 — 10:55

Միջավայրի խնամք- 11:05 — 11:50

Նախագծային աշխատանք -11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

Նկարչական պլենեռ քարափում-12:55 — 13:35

Ապրիլի 27.կլոր սեղանի քննարկում. արտադրությամբ ուսուցում

 

57233879_2338058339774959_6956207158056714240_nԱրտադրությամբ ուսուցում

Զատկի ծեսին ընդառաջ արևմուտքի սովորողները սկսեցին իրենց նախապատրաստական աշխատանքները և պատրաստեցին կավե կիրառական իրեր: Աշխատանքները իրենց ավարտին հասցնելու համար անհրաժեշտ եղավ մի լավ աշխատել և համբերել: Սկզբնական փուլում սկսեցինք մտածել, նկարել այնուհետև անցանք գործնական աշխատանքին: Առաջին փուլում մշակեցինք կավը, պատրաստեցինք ձվիկի համար նախատեսված ամաններ, նկարազարդ ձվիկներ, զատիկներ և այլն: Թրծման կարևորագույն փուլն ավարտելուց հետո ներկեցինք աշխատանքներն ու սիրով կարող ենք մեր աշխատանքները ցուցադրել  «Զատիկ» տեխնոլոգիական բաց ցուցահանդեսին: Ցուցահանդես-վաճառքի ընթացքում սովորողները իրենք դարձան իրենց աշխատանքը ներկայացնողն ու վաճառողը: Իսկապես ունեցանք արդյունք-շահույթ: Այս աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար, կարծում եմ, պետք է ոգևորենք սովորողին և ինքներս դառնանք գնորդներ:

Զատկի ծեսին ընդառաջ.ցուցահանդես-վաճառքի նախապատրաստական աշխատանքներ

Զատկի ծեսին ընդառաջ արևմուտքի սովորողները սկսեցին իրենց նախապատրաստական աշխատանքները և պատրաստեցին կավե կիրառական իրեր: Աշխատանքները իրենց ավարտին հասցնելու համար անհրաժեշտ եղավ մի լավ աշխատել և համբերել: Սկզբնական փուլում սկսեցինք մտածել, նկարել այնուհետև անցանք գործնական աշխատանքին: Առաջին փուլում մշակեցինք կավը, պատրաստեցինք ձվիկի համար նախատեսված ամաններ, նկարազարդ ձվիկներ, զատիկներ և այլն: Թրծման կարևորագույն փուլն ավարտելուց հետո ներկեցինք աշխատանքներն ու սիրով կարող ենք մեր աշխատանքները ցուցադրել  «Զատիկ» տեխնոլոգիական բաց ցուցահանդեսին:

2018-2019ուս. տարվա նախագծային փաթեթ

 

IMG_0614Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Միջավայրի ձևավորում «Լուսամփոփներ»

Գեղեցիկ և գունեղ միջավայր ունենալու համար անհրաժեշտ է անընդհատ թարմացնել և նոր լուծումներ գտնել: Այս անգամ աշխատանքային փուլը սկսեցինք խոհանոցում գտնվող դատարկ պատից: Սկզբում մշակեցի էսքիզային տարբերակը, այնուհետև անցանք գործի:Ներկայացնում եմ ողջ աշխատանքային փուլը նկարաշարի միջոցով: