Archive for Июль 2017

Եռօրյա ճամբար Ժայռ լողափում

Հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին, կազմ ու պատրաստ , շարքով — կարգով, ուրախ և ճամբարային տրամադրությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ուղևորվեցինք դեպի  Սևան: Ամեն բան պատրաստ էր, մեր ճամփորդությունը մեկնարկելու համար: Յուրաքանչյուրս լինելով փորձառու  ճամփորդներ,  լավ գիտեինք, թե մեզ ինչ է հարկավոր: Տեղ հասնելուն պես դասավորեցինք մեր իրերն ու ծանոթացանք մեզ շրջապատող հրաշք բնությանը:  Գեղամա գեղեցկուհին ՝ լճակը կապուտակ,  հմայքով իր նազենի մեզ կանչում էր իր գիրկը՝ նայելու լճի փրփրադեզ ալիքներին:  Ամենատպավորիչն այն էր, որ մայրամուտի շլացնող պատկերը ստիպեց մի պահ ընկնել երևակայության գիրկը արագ վերցնել մատիտներն ու թղթին հանձնել մեր դեռևս վառ տպավորությունները , իսկ գիշերային լռութունն պարզապես ստիպեց , որ մի պահ մտածենք  գողտրիկ  ու խորհրդավոր այս աշխարհի հրաշքների մասին ,երազել ու երազել  ՝ նայելով ընկնող աստղերի մարող փայլին. ամենքս, անշուշտ, պահեցինք մեր սրտերում թաքուն երազանքներ՝ հավատալով, որ մի օր իրականություն կդառնան. Ճաշելուց, խաղեր խաղալուց, ընթերցանությունից բացի, այս անգամ որոշեցինք օգտվել առիթից ու կազմակերպեցինք նկարչական պլեներ՝ Սևանի ափին: Սևանն առավել գեղեցիկ և անկրկնելի էր մայրամուտին: Պլեների ընթացքում հասկացանք ,որ յուրաքանչյուր րոպե Սևանը փոխվում է, ամեն վայրկյան նոր ու ավելի վառ ու բազմագույն կերպավորվելով: Ինքներս մեզ համար բացահայտեցինք հետաքրքիր փաստեր, ձեռք բերեցինք բնության գրկում կողմնորոշվելու, բնապատկեր ընտրելու հմտություններ: Օրվա ավարտին  պարզեցինք, որ յուրաքանչյուրս  տարբեր  աչքերով ընկալեցինք Սևանն ու շրջակա չքնաղագեղ բնությունը: Ճամբարային օրերն անցան անմոռանալի ու հիշարժան.

 

 

Реклама