Archive for Январь 2015

Դիջի գրաֆիկական մարդուկներ

Այս դիջի գրաֆիկական մարդուկները նկարել են հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները:Նկարները նկարված են մատիտով:Սիրով ներկայացնում եմ նյութը ֆոտոշարքի տեսքով:

Դիջի գովազդ.«Դիջի Պինգվինները»

Ճամբարային 5-րդ օրը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Ճամբարային 5-րդ հետաքրքիր և հագեցած օրը անցկացրինք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:Ծանոթացանք «Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությանը,որտեղ ներկայացված էր համաշխարհային ճանաչում վայելող չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկու (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին:Այնուհետև ուսումնասիրեցինք Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը և իհարկե ամենատպավորիչը՝փայլուն սվարովսկի քարերով պատրաստված լուսագուլպաները:Հաջորդ ցուցասրահում պահպանված էին շոգեքարշի,ավտոմեքենայի և ռազմանավի հնագույն մոդելները:Հենց այդ նավի վրա Խաղաղ օվկիանոսում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը:Այցելությունը ավարտեցինք Կասկադի բարձունքից վայելելով քաղաքամայր Երևանը:

Դիջիթեքի տարածումը Ալ.Շիրվանզադեի անվան դպրոցում

Այսօր Դիջիթեքյանի հայտերի ընդունման առաջին օրն է:Դե ինչ,սկսենք ակտիվ մասնակցել,ստեղծագործ և հետաքրքիր նյութեր ներկայացնել և լինել մոբիլ ու ստեղծական:Կրթահամալիրում հայտերի տարափն արդեն իսկ սկսվել է,մնում է նաև տարածել կրթահամալիրից դուրս և պատմել բոլորին:Հենց այդ պատճառով էլ այսօր՝ սովորողների հետ միասին այցելեցինք Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիլ 21 հիմնական դպրոց:Սիրով ներկայացրեցինք կրթահամալիրը,Հանրակրթական Դիջիթեքն ու մեր Մեդիամիջավայրը:Թե՛ սովորողները,թե՛ դասավանդողները ոգևորված լսեցին և ցանկություն հայտնեցին մասնակցել,քանի որ ունեին արդեն իսկ պատրաստ հետաքրքիր նյութեր:Հուսանք,որ մեր այցը օգտակար և արդյունավետ կլինի բոլորի համար:
Մեծ սիրով սպասում ենք նորանոր հայտերի: