Archive for Декабрь 2022

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբերի 26-30 աշխատաժամանակ

Դեկտեմբերի 26

9։00՝ ընդհանուր պարապմունք. 

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

10:00՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի մաքրություն

12:00՝ աշխատանք բլոգում

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

  • Շնորհալի․ երգարան
  • ուսումնական առաջին տարվա ամփոփման մասին (գնահատում, հաշվետվություններ)․ կրտսեր, միջին, ավագ դպրոցների ղեկավարների հաղորդումը
  • Պարատուն

13։40՝ աշխատանք նախագծային խմբերով, մասնախմբերով

Դեկտեմբերի 27

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

12։20՝ ընդմիջում

13։00՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

  • Շնորհալի․ երգարան
  • Հունվարյան ստուգատեսների մասին․ ստուգատեսների համակարգողների հաղորդումը
  • Անվանական մրցանակների հանձնում
  • Արհեստակցական կազմակերպության տարեկան հաշվետվությունը
  • Պարատուն
  • 13։40՝ աշխատանք նախագծային խմբերով, մասնախմբերով

Դեկտեմբերի 28

9։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

9։30՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, անհատական աշխատանք

12։20՝ ընդմիջում

13:00՝ աշխատողների ընդհանուր պարապմունք, ընդհանուր ժողով. Մարմարյա սրահ

  • Շնորհալի․ երգարան
  • Հունվարյան ստուգատեսների մասին․ ստուգատեսների համակարգողների հաղորդումը
  • Անվանական մրցանակների հանձնում
  • Արհեստակցական կազմակերպության տարեկան հաշվետվությունը
  • Պարատուն

13։40՝ աշխատանք նախագծային խմբերով, մասնախմբերով

Հայելիների ձևավորման նախագիծ

<<Ձախորդ Փանոսը>> հեքիաթ-խճանկարի ստեղծում

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ հունվար- փետրվար

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել ևս մեկը։Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ խճանկարի,խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիաների հետ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք։

Նախագծի իրակացման փուլեր

Նախագիծը սկսելու համար մեզ օգնության հասավ ուսումնական օրացույցը,ավելի կոնկրետ՝ թումանյանական օրերը կրթահամալիրում։Թեմայից և Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված սկսվեց աշխատանքային պրոցեսը,քանզի Հովհաննես Թումանյանի ստեղծած հետաքրքիր,անկրկնելի և Լոռվա բնության շնչով ստեղծված հեքիաթները ստեղծագործելու են մղում յուրաքանչյուրիս։Բազում հեքիաթների շարքից մեծ դժվարությամբ ընտրվեց <<Ձախորդ Փանոսը>>հեքիաթը։Աշխատանքի սկզբում սովորողները թղթի վրա  պետք է նկարեն  էսքիզային տարբերակներ՝ընտրված հեքիաթի տարբեր դրվագներից։ Հաջորդ քայլն արդեն խճանկարի՝կավե փոքրիկ քառակուսի և ուղղանկյուն կտորների ստեղծման փուլն է,որը իհարկե պատրաստելուց,չորանալուց,մշակվելուց և հղկվելուց հետո անպայման կթրծվի։Այնուհետև սովորողների կատարած էսքիզ-նկարներից կընտրվեն լավագույնները և  նույնությամբ կարտանկարվեն կավե թրծված փոքրիկ կտորների վրա,կգունազարդվեն և վերջում կլաքապատվեն՝առավել գեղեցիկ և փալուն տեսք ունենալու համար։Աշխատանքի ընթացքը կհետաքրքրի և  կօգնի ստեղծագործել յուրաքանչյուր սովորողի ուրույն կերպով ներկայացնել իր մտքերը,հույզերը,երևակայական աշխարհը,թումանյանական հերոսների և կերպարների պատկերացումները։

Խնդիրներ

  • ծանոթություն խճանկար հասկացության հետ
  • խճանկարի տեխնոլոգիական հմտությունների յուրացում
  • աշխատանքային փուլերի հաջորդականության կատարում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում և զարգացում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ընթացքը և ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Ամանորյա դեկորներ

Ամանորյա զարդարանքն առավել հագեցած և գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է ստեղծել դեկորներ, որոնցով միջավայրը կլցվի։Խեցեգործների խմբի սովորողների հետ մանրամասն խորհրդակցեցինք և որոշեցինք ստեղծել ամանորյա ձեռնափայտեր, եղնիկներ, մոմեր։ Եղնիկները զարդարեցին Վերնատան բուխարու երկու կողմերը։ Աշխատընթացը ներկայացված է տեսաֆիլմում։

Զանգակներ, զանգակներ, կավե սիրուն զանգակներ

Տարեմուտի խորհրդանիշ զանգակներն այս անգամվա Ամանորի ավետիսը բերեցին Արևելյան դպրոց պարտեզում։ Խեցեգործների արդեն մասնագիտացած խումբը մեծ սիրով սկսեց աշխատանքային փուլը ։Աղշխատանքն առավել ներկայանալի դարձնելու համար ճյուղերից հյուսեցինք կլոր օղակներ և վերջում տեղադրեցինք մեր ղողանջող զանգակը։Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր զանգակ ուներ յուրահատուկ ձայն ու զնգոց։ Աշխատընթացը ներկայացված է տեսաֆիլմում։

Կավե Սանտա թզուկները

Այս անգամ էլ որոշեցինք տարբերվել և պատրաստել Սանտա թզուկներին։ Արևելյան դպրոցի 4-5րդ դասարանի ընտրությամբ գործունեության խումբը ստացավ իր առաջադրանքն ու մեծ թափով սկսեց աշխատանքը։ Այս անգամ սովորեցինք, թե ինչպես կարելի է ստանալ ծավալային աշխատանք։ Մի քանիսը բացի տոնածառի խաղալիք պատրաստելուց նույնիսկ դարձան դրամատուփեր։Աշխատանքները վերջում զարդարեցին Վերնատան բուխարու հատվածը։ Աշխատանքի մասին պատմող տեսաֆիլմը ներկայացված է ստորև։

Արտադրությամբ ուսուցում նախագիծ

Նախագծի մասնակիցները-1-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-հունվար

Ուղղությունները՝

  • արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում
  • ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ
  • մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ.
  • ցուցադրություն, իրացում (վաճառք)
  • ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում

Նախագիծը չունի հատուկ նշանակված ժամկետներ,քանի որ այն շարունակական և անընդհատ է:Այս նախագծին մասնակցում եմ նույնիսկ ես: Ունեմ ներկայացված  շատ աշխատանքներ:Բացի այդ փորձում եմ սովորողների հետ նույնպես աշխատել և ունենալ այնպիսի աշխատանքներ,որոնք կհետաքրքրեն հասարակությանը՝ավելի կոնկրետ գնորդին:Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ ներկայացրեցինք մի շարք կավե աշխատանքներ,որոնք վաճառվեցին և մեզ էլ ավելի ոգևորեցինցուցահանդես-վաճառքի ժամանակ:Առաջիկայում ունենք մի քանի տարբերակներ ևս,որոնք կարծում եմ կհետաքրքեն բոլորին:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի արտադրություն տալու համար:Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր և դարձնել արտադրություն:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Արտադրանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • այլ նյութերի հետ աշխատանք
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

2022-2023 ուս տարվա արտադրությամբ ուսուցման նախագծեր

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ամփոփումներ

Ձևավոր գրչամաններ

Դդմով թխվածքաբլիթներ

Գիպսե զարդանախշ մագնիսներ

Խոհանոցային բռնիչներ

Արևելքի սպիտակ հեքիաթը պատրաստ է

Ամանորին սպասում ենք բոլորս։Այս անգամ էլ մեծ սիէով ու ոգևորվածությամբ պատրաստվեցինք դեռ մեկ ամիս առաջ։Ստեղծեցինք կավե խաղալիքներ, հենց դրանցով էլ զարդարեցինք մեր վերնատան տաքուկ միջավայրն ու բուխարին։ Տոնի կենտրոնում մեր ճերմակ ճյուղատոնածառն է իր նուրբ տեսքով կանգնած։ Ամբողջ աշխատանքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Կավե թզուկ-ձմեռ պապիկների շարք

Արևելյան դպրոցի 4-5 րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբը անցավ հաջորդ տոնածառի խաղալիքի պատրաստման փուլին։ Այս անգամ մեր հերոս դարձան թզուկ -ձմեռ պապիկները ։Աշխատանքային փուլի ընթացքում հասկացանք,որ կարող ենք նաև այն դարձնել դրամատուփ, քանի որ այն ծավալային տեսք ուներ։ Սովորողների համար տեխնիկան նոր էր և անծանոթ, դե իսկ հմտանալու համար շատ աշխատել է պետք և ժամանակ։ Թրծման փուլից հետո այն նաև ներկեցինք և դարձրինք արևելյան դպրոցի Վերնատան բուխարու ձևավորման մի մասնիկ։Աշխատանքային փուլերի մասին պատմող տեսանյութը ներկայացված է ստորև։

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Արևելքի սպիտակ հեքիաթը պատրաստ է

Կավե ավետիս. ամանորյա դեկորատիվ խաղալիքներ

Կավե Սանտա թզուկները

Զանգակներ, զանգակներ, կավե սիրուն զանգակներ

Ամանորյա դեկորներ

Կավե հրեշտակներ՝ Տաթև Թամազյան և ընկերներ

Կավե տոնածառ՝ դեկորներ՝ Սեդա Վիրաբյան և ընկերներ