Archive for Декабрь 2018

Հունվարյան ճամբար

IMG_9607Հունվարի  8-25-Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում: Ճամբարայի օրերի ընթացքում իր անընդհատ գորժունեությունը կշարունակի տեխնոլոգիական ջոկատը: Այս օրերի ընթացքում կիրականացնենք ամենահետաքրքիր և ամենաբազմազան գործունեությունները.

  • ամանորյա արդ ու զարդի հավաքում
  • խոհանոցային գործունեություն
  • տիկնիկներ պատրաստում
  • վարպետության դասեր սովորողների կողմից
  • մարզական գործունեություն
  • կավագործություն
  • նկարչություն
  • էստաֆետային խաղեր
  • միջավայրային նախագծեր
  • ցուցահանդես-վաճառքի կազմակերպում

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ամանոր նախագծի նախապատրաստական աշխատանքներ

Տոնածառի այլընտրանքային խաղալիքների մեր տարբերակները

Արևմտյան դպրոցի պտտվող տոնածառը պատրաստ է

Տոնածառի այլընտրանքային խաղալիքների մեր տարբերակները

Արևմտյան դպրոցի սովորողները ամանորյա խառնաշփոթի մեջ են, դես ու դեն են վազվզում, փնտրտուքների մեջ են.  ամանորյա խաղալիքներ  պետք է պատրաստեն:Սիրով ձեզ ենք ներկայացնում ամանորյա խաղալիքներ պատրաստելու մի քանի այլընտրանքային, դրա հետ մեկտեղ մատչելի և կիրառելի տարբերակներ:

Տարբերակ 1

IMG_9606Առաջին գործը, որ կարելի է անել ՝ օգտվել մայր բնության առաջարկած հումքից: Հենց էդպես էլ արեցինք, վազեցինք դուրս և հավաքեցինք մանր ծառի ճյուղեր: Դրանից հետո հավասարեցրինք ճյուղերն ու սկսեցինք պատրաստել փաթիլներ, աստղեր, եղևնիներ: Աշխատանքի վերջում ներկեցինք այն սպիտակ և դրանցով ձևավորեցինք մեր գլխավոր տոնածառն ու միջավայրը:

Տարբերակ 2

IMG_9604Այս տարբերակը ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ ՝ տարատեսակ մակարոնե պատկերներ , սիլիկոնե սոսոինձ, աէրոզոլ ներկեր և ամենակարևորը՝ անսահման վառ երևակայություն: Աշխատանքի սկզբնական փուլում մակարոնները դասավորված կարգով սոսնձում ենք իրար և չորանալուց հետո ներկում:

Տարբերակ 3

Այս տարբերակի համար անհրաժեշտ է ունենալ՝ հաստ ֆետր, փայլուն ֆոմ, սիլիկոնե սոսինձ, վուշե հաստ թել, զուգագուլպա, բամբակ: Զուգագուլպան և բամբակը անհրաժեշտ են հրեշտակի գլուխը պատրաստելու համար: Լուսանկարներում կարող եք տեսնել և ավելի պարզ հասկանալել  աշխատանքային ողջ ընթացքը:IMG_9607

Դե ինչ, բոլորին մաղթում ենք ամանորյա աշխատանքային ակտիվ փուլ և հետաքրքիր աշխատանք:

Արևմտյան դպրոցի պտտվող տոնածառը պատրաստ է …

Այս տարի նույնպես , չխախտելով  կրթահամալիրին բնորոշ տարբերվելու,  հետաքրքիր լինելու և  մեր շրջապատը առավել հետաքրքիր դարձնելու ավանդույթը, այս տարի մենք պատրաստեցինք անչափ յուրահատուկ, ինքնատիպ մի տոնածառ, որը երանգավորվեց շատ մեղմ գույներով՝ սպիտակ, ոսկեգույն և արծաթագույն:  Աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար այն բաժանեցինք փուլերի :  Առաջին փուլում սովորողների հետ նախապես կտրեցինք խողովակները, ծայրերն ամրացրինք  միմյանց և ձկան թելով կապեցինք: Այնուհետև սկսեցինք պատրաստել մեր տոնածառի խաղալիքները ամենատարբեր նյութերից: Այս անգամ էլ մեզ օգնության հասան փոքրիկ ճյուղի կտորները, մակարոնը, աղի ձողիկները և այլն: Յուրաքանչյուր սովորող փորձեց ստեղծագործ և հետաքրքիր կատարել տրված հանձնարարությունը: Արդյունքում ունեցանք հետաքրքիր, նուրբ, պտտվող տոնի ծառ: Աշխատանքային ողջ գործընթացի մասին կպատմի ստորև ներկայացված տեսաֆիլմը:

 

«Ամանոր» նախագիծ նախապատրաստական աշխատանքներ

«Ամանոր» նախագծային փաթեթն իր մեջ ներառում է մի քանի նախագծային փաթեթներ: Ամենակարևոր աշխատանքներից մեկը ամանորյա տոնածառի պատրաստումը կլինի: Այս անգամ այն կլինի ճկվող սիլիկոնե խողովակներից, իսկ խաղալիքները կլինեն պատրաստված շատ տարբեր նյութերից՝ կտորից, թելերից, ճյուղերից և այլն, դե իսկ ամանորյա միջավայրն էլ կլինի ամանորյա  տոնական շնչով լցված: Այս տարի նույնպես , չխախտելով  կրթահամալիրին բնորոշ տարբերվելու,  հետաքրքիր լինելու և  մեր շրջապատը առավել հետաքրքիր դարձնելու ավանդույթը, այս տարի մենք կպատրաստենք անչափ յուրահատուկ, ինքնատիպ մի տոնածառ, որը կլինի շատ մեղմ գույներով՝ սպիտակ, ոսկեգույն և արծաթագույն: Աշխատանքային առաջին փուլը սկսված է: Սովորողների հետ նախապես կտրել ենք խողովակները, ծայրերն ամրացրել  միմյանց և ձկան թելով կապել: Տոնածառի վերջնական տեսքը կարող եք տեսնել եզրափակիչ փուլում: