Archive for the ‘«Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքների ֆոտոպատում’ Category

«Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքների ֆոտոպատում

«Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 4-5րդ դասարանի սովորողները:Հսկայական աշխատանքն ընթացավ մի քանի փուլով:Նախապես պատրաստեցինք գիպսե կոնֆետի դետալներ,ծանոթացանք նյութի,տեխնոլոգիական խնդիրների հետ:Այնուհետև վուշի թելով փաթաթեցինք օղակներն ու ձևավորեցինք տոնածառի սկզբնական հիմքը:Իսկ ամանորյա խաղալիքները պատրաստեցինք ստվարաթղթից,կտորից և ներկեցինք,որոնք էլ դարձան լույսի աղբյուր:Դե ինչ,մեզ մնում էր ամենահաճելի գործը՝զարդարել և վերջնական տեսքի բերել տոնածառը:Աշխույժ ու աշխատասեր սովորող-օգնականների օգնությամբ,միասնական և համառ աշխատանքի արդյունքում տոնածառը պատրաստ է: