Archive for Февраль 2020

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվարյան նախագծեր

Ղափամայի ծես

Խճանկարչություն

Խճանկարչություն

Այս նախագծի մասնակիցները 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն են: Աշխատանքը ծավալուն է և երկարատև, ինչն էլ սովորողին կսովորեցնի լինել առավել համբերատար: Նախագծային փուլը բաղկացած է մի քանի մասից: Նախ և առաջ մեզ առաջադրված խնդիրներից մեկն այն է, թե ինչ կարելի է ստեղծել թափոններից և ինչ թափոն ընտրել:Այս անգամ օգտագործեցինք ստվարաթղթե տուփերը: Նախ դրանք ներկեցինք ամենատարբեր գույներով  և հետո բաժանեցինք մանր մասերի: Յուրաքանչյուր սովորող օգտագործելով մանր հատիկները պետք է ստանա խճանկար: Աշխատանքային սկզբնական փուլը ոգևորիչ էր բոլորիս համար, ինչն առավել բեղուն դարձրեց մեր հաջորդ փուլը: Յուրաքանչյուր սովորող իր ստեղծագործ մտքերը մանր կտորների միջոցով պատկերում էր իր ողջ երևակայական դաշտը:

Աշխատընթացը ներկայացնում եմ ֆոտոշարքով: Աշխատանքները դեռ անավարտ են և շարունակելի…

Ընտրությամբ գործունեություն. արդյունքներ

Թափոնից պատրաստված դեկորատիվ ձկներ

Գրաֆիկական աշխատանքների ամփոփիչ ցուցադրություն

Ծննդյան ծիսական տարոսիկներ

Մեդիաուրբաթին ընդառաջ

Ամանոր նախագիծ

Ազգագրական փառատոն

Փետրվարյան նախագծեր

Նախագծի մասնակիցները-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-փետրվարից մարտ

Այս նախագծին մասնակցելու  են  Արևմտյան դպրոցի բոլոր սովորողները: Քանի որ առջևում Ձոն տեխնոլոգիական ստուգատեսն է  մենք պատրաստվում ենք նախապես :Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ պետք է պատրաստենք մի շարք կավե աշխատանքներ,որոնք նախագծի ավարտին նվիրելու ենք մեր մայրիկներին և ուսուցիչներին:Առաջիկայում մշակում ենք էսքիզային տարբերակներ :

Ունենք նաև ընտրությամբ գործունեության խմբի հետ ստվարաթղթի գունավոր կտորներից խճանկար ստեղծելու նախագիծ, որը ևս ընթացքի մեջ է:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի :Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Աշխատանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Ղափամայի ծես

Մեր ամենասիրելի և սպասված ծեսերից մեկը Ղափաման է: Այս ծեսին պատրաստվում է ողջ դպրոցը: Ամեն մեկն իր պատվավոր գործն ունի: Մենք՝ ընտրությամբ գործունեության խմբի սովորողներս, մտածում ենք ինչպես ձևավորել և հետաքրքիր դարձնել մեր սեղանը : Այս անգամ որոշեցինք պատրաստել թղթից փոքրիկ դդմիկներ և ամրացրինք փայտե չոփիկների վրա: Ավարտելուց հետո այն կարողացանք օգտագործել սսնդի մեջ և ձևավորեցինք մեր սեղանը: Առավել հետաքրքիր ստացվեց մեր Ղափամա 2020 կոլաժը, որտեղ օգտագործեցինք ամենատարբեր պարագաներ՝ ստվարաթուղթ, թել, կտոր, չրեղեն և այլն: Այս անգամ աշխատանքը մեկն էր , ինչն էլ օգնեց սովորողների մոտ զարգացնել խմբային աշխատանքի մեջ միմյանց հետ աշխատելու հմտությունները: Արդյունքում ունեցանք հետաքրքիր խմբային աշխատանք:

88020368_612963465927422_7942382179508551680_n

Լրացուցիչ կրթության ծրագիր

IMG_0858

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ: Ծրագրի ընթացքում սովորողը կկարողանա ծանոթանալ նկարչության մի շարք նոր տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև կսովորի ակադեմիական նկարչական մի շարք տեսակներ: Լրացուցիչ կրթության հետ համատեղ իրականացվում է նաև սովորողի ընտրությամբ կավագործության դասընթացներ: Արվեստի երկու ճյուղերն էլ կապված են միմյանց հետ, ինչը առավել արդյունավետ, չձանձրացնող  և  հետաքրքիր է դարձնում աշխատանքային փուլը սովորողի համար:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն նկարչության տեսակների  հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Պարապմունքի օրերը

Երեքշաբթի 14:30-15:30

Ուրբաթ 13:30-14:30

Սովորողների անունները

1.Մեղրունի Աստղիկ

2.Մեղրունի Գալե

3.Յուզբաշյան Արևիկ

4.Բաբաջանյան Մարիա

5.Մնացականյան Նատալի

6.Խանյան Մարիա

7.Հովհաննիսյան Մարիա

8.Գալստյան Տիգրան

9.Բարսեղյան Աշոտ