Archive for Февраль 2017

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: 
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:
1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր:
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են:
Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»:

Սարյանը գույնի մեծ վարպետ է. ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:

Սարյանի գործերից պահվում են հիմնականում ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում: 
1955 թ-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967 թ-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հզ-անոց թղթադրամ: 
Սարյանը գրել է «Գրառումներ իմ կյանքից» (1980 թ.) գիրքը:
Սարյանի անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը:

Թատրոն-լաբորատորիայի նախագծի ավարտ

Արևմտյան դպրոց-պարտեզի երաժշտական թատերական-համերգային սրահ լաբորատորիայի նախագիծը իսկապես հաջողվեց իրագործել:Սրահը դարձավ բազմագործառույթ: Նախագիծը իրականացնելու համար սովորողների հետ իրականացրինք «Արտ միջավայր» նախագիծը , նոր շունչ հաղորդեցինք հին աթոռներին, ինչն էլ դարձավ լաբորատորիայի և   Տունտունիկ TV-ի տաղավարի մի մասնիկ: Այնուհետև թատերական սրահի համար փորձեցինք ստեղծել նոր նստարաններ՝ փայտե  հենակ(падон) և  ներկեցինք: Ինչպես նաև ստեղծեցինք զեփյուռիկներ, որոնք դարձան լաբորատորիայի կախազարդ- ատրիբուտ:

Սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքը ֆոտոշարքով:

 

Կավե զեփյուռիկներ

Այս անգամ փորձեցինք պատրաստել կավե զեփյուռիկներ, որոնք դարձան թատրոն-լաբորատորիայի առաստաղի կախազարդ- ատրիբուտ:Այս  շխշխկան չարխափանները, որոնք կախում են դռներից  կամ առաստաղից ունեն հատուկ  նշանակություն. ըստ ավանդութի դրանց արձակած ձայները քշում են չարքերին և վանում են չար ուժերի ներգործությունը:

Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս  քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կինոմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը»,որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին,պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա:Ֆիլմը ենթարկվել է խորհրդային գրաքննությանը:Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973թվականին հինգ տարի ազատազրկմամբ բանտարկում:Երկար տարիներ,Թիֆլիսում ապրելու ժամանակ ,Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել ,նրա կյանքի վերջին տարիներին նկարահանած ինքնակենսագրական ֆիլմը ․ «Խոստովանանք» ֆիլմն էր,որն անավարտ մնաց:Այդ տարիներին կուտակված ասելիքը, գաղափարները նրան հանգիստ չէին տալիս, քսանից ավելի սցենարներ ուներ գրած, սակայն ֆիլմի միջոցով դրանք արտահայտելն անհնար էր: Եվ նա սկսեց աշխատել այս գործերի վրա, որոնք հիմա թանգարանում են: Իմ կարծիքով` այս գործերում նա ավելի շատ է դրսևորվել, որովհետև ֆիլմի ստեղծումը շատ հանգամանքներով էր պայմանավորված, իսկ այսպիսի գործերում նա ազատ էր: Եվ նա մի առիթով ասել է` երբ ինձ չթողեցին ֆիլմ նկարել, ես կոլաժներ արեցի, որովհետև կոլաժը սեղմված ֆիլմ է:

Փարաջանովի փորձարարական ջիղը ,անսպառ երևակայությունն ու բնատուր շնորհքը լավագույնս դրսևորում են գտել նաջ վերջինիս ստեղծած կոլաժներում ,որոնք ինքնին նորույթ էին մոդեռնիստական արվեստում:Նա լայնորեն կիրառել է ապակի,ճենապակի,չորացրած բույսեր,կտորներ,թավիշ,լաթեր,տիկնիկներ,ժանյակներ,մեխանիզմներ ու երկաթե իրեր,ինքնատիպ կերպով մեկնաբանել է Մոնա Լիզայի կերպարը:

1990 թ. հուլիսի 20-ի գիշերը Փարաջանովը մահացավ …Տուն-թանգարանը բացվեց Փարաջանովի մահից մեկ տարի անց` 1991-ին:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

 

ժայռապատկերներ

Ժայռապատկեր կամ պետրոգլիֆ(հուն.քար և փորագրել բառերից)- քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերը հայտնի են Երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։Վերաբերում են ք.ա 7ից -2րդ հազարամյակներին և հայտնաբերվել են աշխարհի տարբեր երկրներում՝Ֆրանսիա,Իսպանիա,Աֆրիկա,Սկանդինավիա,Վրաստան,Հա-յաստան:Հայաստանում ժայռապատկերներով հարուստ են Արագածը,Գեղամա լեռները,Սյու-նիքը:Ժայռապատկերների միջոցով մեր նախնիները մեզ արժեքավոր տեղեկություններ են թողել իրենց զբաղմունքի՝ երկրագործության,անասնապահության և որսորդության մասին:Ժայռա-պատկերներում առանձին թեմայով կարելի է խմբավորել երկնային լուսատուների և աստվածությունների պատկերումները:Կատարման եղանակով ժայռապատկերները բաժան-վում են երկու խմբի՝ կետհարվածային և գծաէսքիզային:Կետհարվածային տեխնիկան այն է,երբ հատիչի սուր ծայրով իրար մոտ փորվել են փոքրիկ փոսիկներ և հետո դրանք միացվել են իրար:Գծաէսքիզային եղանակը այն է ,երբ ժայռի հարթեցված մակերեսին սուր գործիքով գծվել են երկու զուգահեռ գծեր և հետո դրանց ներսում փորվել են  երկու սանտիմետր հաստությամբ:    Փորվածքները նաև գունավորվել են կարմիր կամ սև խեժանյութով:Մեր նախնիները հստակ պատկերացում են ունեցել նաև տիեզերքի մասին,որի վառ ապացույցը ժայռապատկերներում դիտարկվող երկնային լուսատուների արևային և լուսնային օրացույցների երկրի խորհրդանշական պատկերի բազմապիսի նմուշներն են ինչպես նաև  Քարահունջի աստղադիտարանը և Լճաշենից հայտնաբերված տիեզերքի բրոնզե մոդելը:

Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների մասին պատմող ֆիլմը տե՛ս այստեղ:

Ուխտասարի ժայռապատկերի մասին պատմող ֆիլմը տե՛ս այստեղ:

Արենու քարանձավի մասին պատմող ֆիլմը տե՛ս այստեղ: