Archive for Февраль 2018

Փետրվար ամսվա հաշվետվություն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժականն աշխատողների վերապատրաստում

Դիջիթեքյան հայտերի անվանակարգի պատասխանատու

Դդմատոն-Դդմաբարձիկներ

Հնագիտական համատեղ նախագիծ- եգիպտական բուրգեր և սֆինքս

Հնագիտական համատեղ նախագիծ- կավագործություն դուրգով, չարխով

Հնագիտական համատեղ նախագիծ- խեցեղեն. վաղ բրոնզի դարից մինչև վաղ երկաթի դար

Հնագիտական համատեղ նախագիծ- Հնագիտական փորձարկումները մերօրյա ժամանակներում

Ընթերցասրահի նախապատրաստական աշխատանքներ

Մասնախմբի նիստ

Տեխնոլոգիական սեմինար-պարապմունք քոլեջում

 

Ընթերցասրահի նախապատրաստական աշխատանքներ

 Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծրագիր

27294184_1563798767022826_1112612156_n

Նախագծի մասնակիցներ՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներ

Նախագծի ժամկետը՝ Փետրվարի 19-23

Նախադպրոցական հաստատությունների դաստիարակները այս անգամ կծանոթանան զատկական խորհրդանշական և ծիսական տիկնիկների պատմության, ստեղծման և տեխնոլոգիական պատրաստման հետ:Նախնական փուլում կուսումնասիրենք տիկնիկների պատմությունն ու կսկսենք մեր գործունեությունը:

Անհրաժեշտ պարագաներ՝

Տիկնիկները պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են ՝ընկույզ, պնդուկ, գունավոր կտորներ, հայկական զարդանախշով ժապավեններ, հուլունքներ, սիլիկոնե սոսինձ, գունավոր թելեր:

 

 

 

Դդմաբարձիկներ

Այս անգամ ընտրությամբ գործունեության խմբի սովորողները կատարեցին իրենց տրված հերթական առաջադրանքն ու ղափամայի ծեսին ընդառաջ պատրաստեցին բարձիկներ՝ դդումի տեսքով: Այս աշխատանքը շատ ոգևորիչ և նոր էր սովորողների համար: Աշխատանքային փուլի ընթացքում սովորեցինք նոր հմտություններ, ձեռք բերեցինք նոր պատկերացումներ, ինչպես նաև  ուրախալի փաստն այն է, որ սովորողների պատրաստած աշխատանքները կներկայացվեն շաբաթ օրվա ծիսական արարողությանը՝ ցուցահանդես-վաճառքի ժամանակ: Դե ինչ, հրավրում ենք բոլորին հետաքրքիր գնումների: Աշխատանքային փուլը կարող եք տեսնել ֆոտոշարքի տեսքով:

Փետրվարի 7. Մասնախումբ

Փետրվարի 7-ին` ժամը 15.15

Դդմատոնի ուսումնական շաբաթ

Նոր  «Ցուցասրահ» բլոգի նորամուտ 

Փետրվարյան նախագծերի մեկնարկ

Հունվար ամսվա ամփոփում

 

Տեխնոլոգիական սեմինար-պարապմունք Քոլեջում

Փետրվարի 5  և փետրվարի 8-ի պարապմունքներ- «Աիդա Պետրոսյան» սրահ,
Ժամը`14:30-15:00

27658614_1775640809154734_984739942_nԱնհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, թղթի սոսինձ, մկրատ:

Այս անգամ տեխնոլոգիական աշխատանքի թեման լինելու է Դդմատոնը: Դաստիարակների հետ կփորձենք պատրաստել թղթե դդմիկներ: Այս աշխատանքը նպաստում է, որ երեխայի մոտ զարգանա տարածական մտածողությունը, մանր մոտորիկան և կտրելու, սոսնձելու հմտությունները:

 

Հնագիտական փորձարկումները մերօրյա ժամանակներում

«Հնագիտություն փոքրիկների համար» նախագիծը իրականացնում ենք տեխնոլոգիայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ: Հնագիտական նախագծի ընթացքում համագործակցում ենք հնագետ Սոնա Մանուկյանի հետ, ով մեզ իսկապես մտովի տեղափոխում է նախնադար: Նախագիծն ընթանալու է մի քանի փուլերով: Սկզբում այցելեցինք Երկրաբանության թանգարան, այնուհետև ուսումնասիրեցինք նախնադարյան մարդու ստեղծած աշխատանքային գործիքները, արձանիկները և սկսեցինք ինքներս այն պատրաստել կավից: Սովորողները մեծ ոգևորությամբ կատարեցին առաջադրանքը, մտովի ստեղծեցին կերպար՝ համաձայն հին պատկերացումների:  Կերպարները շատ հետաքրքիր ստացվեցին և ցույց տվեցին , թե՛ սովորողների վառ երակայությունն , թե՛ հետաքրքիր մտածելակերպը:   Հաջորդ փուլում ուսումնասիրեցինք, թե ինչպես են մեր նախնիները  հայտնաբերել կրակը կայծքարի օգնությամբ: Ուսումնասիրությունն անցկացնելուց հետո վերցրինք անհրաժեշտ պարագաները՝ ծղոտ, փայտ, կայծքար, թուղթ և իհարկե աշխատանքային փուլի ընթացքում հասկացանք , որ մեզ պետք էր  հսկայական համառություն, ինչպես նաև ֆիզիկական ուժ: Նախապես շփեցինք մեր ձեռքերը, հասկացանք, թե ինչից կարող է առաջանալ տաքությունը  ( շփման միջոցով առաջանում է տաքություն) և անցանք գործի: Նախապես շարեցինք փայտերը և սովորեցինք, թե ինչպես պետք է շարել դրանք  և սկսեցինք ամենակարևոր և ամենահետաքրքիր գործընթացը: Յուրաքանչյուր սովորող իր ձեռքով փորձեց կայծքարով կրակ ստանալ, ինչն իհարկե բարդ աշխատանք էր: Աշխատանքային փուլի ընթացքում հասկացանք , որ նախնադարյան մարդը շատ համառ , կամային և աշխատասեր է եղել, և ավելի ու ավելի սկսեցինք գնահատել մեր ունեցածը: Սովորողների ոգևորությունն այնքան մեծ էր, որ դասի ավարտից հետո անգամ էլի ու էլի իրենց նպատակին հասնելու համար անընդհատ փորձեր էին անում: Նախնադարյան մարդ լինելու միտքը վարակել էր բոլորիս և տեղափոխել  մեզ քարե դար: Դե ինչ, նախագիծը շարունակական է , մենք անհամբեր սպասում ենք նախագծի հաջորդ հետաքրքիր փուլին: