Archive for Январь 2017

«Արտ միջավայր» նախագիծ.նոր շունչ հին աթոռներին

Արևմտյան դպրոցի միջավայրը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է անտրտունջ և անդադրուն աշխատանք, քանի որ «Արտ միջավայր» նախագիծը  անընդհատ է և շարունակական,այդ պատճառով այս անգամ փորձեցինք վերականգնել և նոր շունչ հաղորդել մեր հին աթոռերին ,  իսկ փոփոխելու համար սովորողների հետ միասին ներկեցինք յուղաներկով:  Այս աթոռները լրացնելու են մեր  «Տունտունիկ» TV-ի տաղավարը: Դե ՜ ինչ, սպասե՛ք նաև այլ հետաքրքիր նախագծերի:

img_6668img_6650

 

Զարգացնող խաղերի ստեղծում.ամփոփում

Զարգացնող խաղերի ստեղծման այս նախագիծը ունի շարունակական բնույթ:Նախագիծը խմբային աշխատանքի արդյունք է:Համագործակցել եմ Սուսաննա Դավթյանի հետ:Այն իրականացնելու համար աշխատել ենք մի քանի փուլերով:Առաջին փուլում ստեղծվեց մեր փայտե խճանկարների շարքը ,որը պատրաստեցինք բժշկական շպատելներից:Նախագիծն ամփոփեցինք հարավային  և արևմտյան դպրոցների  նախակրթարաններում:Մեր կրտսեր ընկերները մեծ ոգևորությամբ խաղացին իրենց ավագ ընկերների ստեղծած հետաքրքիր և գունեղ խաղերով:Ունենալով առաջին հաջող փորձը՝ որոշեցինք ստեղծել «Զատիկ-բլոճիկ» գունեղ խաղի մեր տարբերակը:Դե ինչ,նախագիծը շարունակական է,սպասեք այլ ստեղծագործ խաղերի:

Զարգացնող խաղերի ստեղծում. Զատիկ-բլոճիկ

Զարգացնող խաղերի ստեղծման նախագիծը ունի շարունակական բնույթ:Առաջին հաջողված փորձը շատ ոգևորեց սովորողներին և որոշեցինք ստեղծել երկրորդը:Զատիկ-բլոճիկ խաղը փոխարինում է X  և O խաղին:Այն առավել հետաքրքիր է,գունեղ և զարգացնող:

Ներկայացնում եմ աշխատանքը ֆոտոշարքի տեսքով:

Երաժշտական-թատերական-համերգային սրահ-լաբորատորիա նախագիծ

Արևմտյան դպրոց-պարտեզի երաժշտական սրահը հարմար է լայն գործունեություն իրականացնելու համար: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց տարածքն օգտագործել առավել բազմաֆունկցիոնալ: Սրահը  կազմված է մի քանի հատվածներից,որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է գործունեության առանձին միջավայր։

Ստեղծական և հետաքրքիր մտահաղացման արդյունքում սրահը միաժամանակ երեք գործառույթ կկատարի, կլինի թատրոնի, կինոդիտման սրահ և համերգասրահ: Ինչպես նաև, հնարավորություն կտա օգտագործել որպես հավաք-ներկայացումների կազմակերպման վայր:

Ստեղծման աշխատանքները սկսված են։ Սրահի ստեղծումը նոր և հետաքրքիր նախագծերի իրագործման հարթակ կհանդիսանա։  Համագործակցել ենք Կարինե Մացակյանի հետ։

Երաժշտական-թատերական-համերգային սրահ-լաբորատորիայի բացումը կլինի փետրվարի 19-ին՝տիկնիկային թումանյանական ներկայացումների շարքով։

Էսքիզները՝ Կարինե Մացակյանի :

Կլոր սեղանի ամփոփում

16117673_1208885965847443_318168236_nԿլոր սեղանի այսօրվա մեր հավաքի թեման սկսվեց տեխնոլոգիայի և երաժշտության կենտրոններից:Սկզբում ներկայացրինք մեր նախագծային աշխատանքները:Ընկեր Տաթևը իր սովորողների հետ միասին ցուցադրեց այլընտրանքային երաժշտության մի հատված,որը շատ դուր եկավ բոլորիս:Հավաքի ընթացքում քննարկեցինք նոր նախագծեր,որոնք անհրաժեշտություն են արևմտյան դպրոցի համար:Ցուցադրեցինք մեր պատրաստած տիկնիկները,ինչն էլ հիմք ծառայեց ստեղծել  թատրոն-լաբորատորիա:Կարող եմ ասել,որ այս հավաքը հիմք հանդիսացավ սկսել առավել նոր գրավիչ նախագծեր:

Կլոր սեղանի ծրագիր

Սառցե գունավոր հատիկներ

«Սառցե հեքիաթ» նախագծին մասնակցելու համար պատրաստեցինք գունավոր սառցահատիկներ և դրանցով էլ պատկերեցինք խճանկար:Աշխատանքի ընթացքը ներկայացնում եմ ֆոտոշարքով

: