Archive for Декабрь 2016

Տոնածառի այլընտրանքային խաղալիք

Տոնածառի այլընտրանքային  խաղալիքի իրենց տարբերակն են առաջարկում պատրաստել 4-5-րդ դասարանի սովորողների ընտրությամբ գործունեության խմբի սովորողները:Նույնը պատրաստելու համար ձեզ կօգնի ֆոտոշարքը:

Այս խաղալիքը պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ ՝

ալյումինաթուղթ

սիլիկոնե սոսինձ

սիլիկոնե ատրճանակ

արծաթագույն ներկ

գունավոր ժապավեն

 

 

Реклама

Արևմտյան դպրոցի մեղրամոմ տոնի ծառը

img_5345Արդեն մեկ շաբաթից ավել է,ինչ ամանորյա նախապատրաստական աշխատանքները սկսվել են արևմտյան դպրոց պարտեզում:Իրագործել են մի շարք ամանորյա նախագծեր:Ունենալով ամենամյա այլընտրանքային և հետաքրքիր տոնածառ ՝ այս տարի ևս մեր դպրոցի տոնածառը կտարբերվի իր յուրովի լուծումներով:Այս տարվա մեր տոնի մեղրամոմ ծառը պատրաստեցինք շինարարական ցանցից և թերթերից:Աշխատանքը բաժանեցինք մի քանի փուլերի:Առաջին փուլում շինարարական ցանցից պատրաստեցինք տոնածառի հիմքը:Երկրորդ փուլը սովորողների համար ամենասպասված փուլն էր:Միջավայրի ձևավորման համար թղթերից պատրաստեցինք կլոր շրջանակներ, որոնք  դարձան առաստաղի և վիտրաժի ձևավորման դեկորներ:Տոնածառի ձևավորման ամենահետաքրքիր փուլը սկսեցինք խաղի տեսքով:Սկզբում ամբողջ դասարանը շարվեց տոնածառի շուրջը,սովորողները բաժանվեցին խմբերի և ազդարարվեց տոնածառի թղթերով զարդարման մեկնարկը:Աշխատանքի ընթացքում բոլոր սովորողները ամենայն լրջությամբ և ջանասիրաբար փորձեցին իրենց աշխատանքը ներկայացնել:Իմ «մեղու սովորողները» ամեն օր լցնում էին մեղրամոմ տոնածառի փեթակները:Աշխատանքը շատ ծավալուն էր ու աշխատատար:Մեզնից պահանջվեց իսկական մեղվի ջանասիրություն:Դե ինչ,սիրով ներկայացնում եմ աշխատանքային բոլոր փուլերը՝ ֆոտոշարքի տեսքով:

Շնորհակալ եմ բոլոր նրանց,ովքեր աջակցեցին ինձ և սովորողներին:

pizap-com14818236357621