Archive for Октябрь 2016

Տեխնոլոգիա. առցանց ուսուցում

14961410_1134779579924749_289790_n14937928_1134779549924752_1164807040_n

Աշնանային հանգստի ընթացքում կատարած իրենց աշխատանքներն են  ներկայացնում 3.2դասարանի սովորողներ՝ Անիտա Գրիգորյանը,Տիգրան Մամիկոնյանը,Արմեն Շահնազարյանը,Սերգեյ Ղազարյանը,Նարեկ Պողոսյանը,Գրիգորյան Հարությունյանը:Աշխատանքները ներկայացված են ֆոտոշարքի տեսքով:

Ներկայացնում եմ առաջադրանքները

Առաջադրանք 1

Առաջադրանքը կատարելու համար  անհրաժեշտ է հավաքել աշնանային գունավոր տերևներ և խնամքով չորացնել գրքի մեջ,որպեսզի տերևը հարթ չորանա:Այնուհետև այդ չորացած տերևները  շարել նախապես կտրված ուղղանկյուն կամ  ստվարաթղթի վրա և  սոսնձել այնպես,որ այն դառնա լուսանկարի համար նախատեսված շրջանակ:

Առաջադրանք 2

Աշնանային տերևներից պատրաստել զանազան պատկերներ(օրինակ՝ կենդանի,թռչուն և այլն):Պատրաստած պատկերները փակցնել Ա4 ֆորմատ թղթի վրա:

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Աշխատակարգ

Հոկտեմբերի 24-28

09:00-12:30.

  • ընդհանուր պարապմունք դպրոցներում
  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանների

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
13:00-15։00 արտ միջավայր նախագծի իրականացում

 

Անհրաժեշտ նյութեր

6 լիտր դեղին յուղաներկ

3 լիտր կապույտ  յուղաներկ

6 լիտր կանաչ յուղաներկ

3 լիտր սպիտակ  յուղաներկ

3 լիտր նարնջագույն  յուղաներկ

3լիտր լաք

վրձիններ

растворитель

 

 

 

Տեխնոլոգիայի առաջադրանք.Առցանց ուսուցում

Տեխնոլոգիայի այս առաջադրանքը վերաբերում է 3րդ դասարանի սովորողներին :

Առաջադրանք 1

Առաջադրանքը կատարելու համար  անհրաժեշտ է հավաքել աշնանային գունավոր տերևներ և խնամքով չորացնել գրքի մեջ,որպեսզի տերևը հարթ չորանա:Այնուհետև այդ չորացած տերևները  շարել նախապես կտրված ուղղանկյուն կամ  ստվարաթղթի վրա և  սոսնձել այնպես,որ այն դառնա լուսանկարի համար նախատեսված շրջանակ:

Առաջադրանք 2

Աշնանային տերևներից պատրաստել զանազան պատկերներ(օրինակ՝ կենդանի,թռչուն և այլն):Պատրաստած պատկերները փակցնել Ա4 ֆորմատ թղթի վրա:

Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ z.voskanyan@mskh.am

Արևմտյան դպրոց. Արտ միջավայր նախագիծ

Արևմտյան դպրոց պարտեզի միջավայրը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է անդադար և անհոգնել աշխատանք:Դպրոցի յուրաքանչյուր անկյունն ունի լուծման խնդիր՝  նոր և առավել հետաքրքիր դարձնելու պայմանով:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կսկսենք մեր նորամուտների շարքը՝ տեխնոլոգիայի արվեստանոցի նորամուտ,5տարեկանների սենյակ-լաբորատորիայի ստեղծում,երաժշտության սրահի ձևավորում,հանդերձարանի ձևավորում,հին ջեռուցման սալիկների ներկում,արտաքնոցների գունային լուծում,շրիշակների ,հին սեղանների և պահարանների թարմացում,հատակի մասնակի ձևավորում,ընթերցարան -անկյունների ստեղծում:

14657749_1109648522437855_470112475_n

Նախագիծն իրականացնում ենք Մարինե Մարտիրոսյանի,սովորողների և ծնողների հետ:Առաջնային խնդիր համարվող 5տարեկանների սենյակ-լաբորատորիան կազմված է մի քանի սրահներից՝ մարզական, ջերմոց-լաբորատորիա, տեսասրահ-բեմահարթակ,ընթերցասրահ:  Մարզական անկյուն ստեղծելու համար արդեն իսկ տարվել են աշխատանքներ:Ծնողների հետ ստեղծել ենք գունային միջավայր,որն ամփոփ է դարձնում և առավել կոնկրետացնում ստեղծված մարզական անկյունը: Մարզական անկյան համար անհրաժեշտ են  իրեր.

  • շվեդական պատ-(թարմացում,հղկում և յուղաներկով ներկում)
  • պարաններ
  • բասկետբոլի ցանց
  • մարզական ներքնակներ
  • Երաժշտության սրահի ձևավորում

Տեխնոլոգիայի սրահի ձևավորման նախագիծն իրենից ներկայացնում է մի ամբողջական փաթեթ,որտեղ ներկայացված են արվեստանոցում նախատեսված աշխատանքային անկյունները:Յուրաքանչյուր հատված պետք է ունենա իր լուծումը:Ձևավորման համար ավելացրինք գույներ,թարմացրեցինք սեղանները,լուծում ստացավ սրահի գլխավոր սյունը,ներկեցինք պատուհանագոգերն ու ջեռուցման սալիկները և իհարկե նախատեսում ենք ստեղծել մեղվի փեթակ՝ գունային և կավային լուծմամբ:Սիով ներկայացնում եմ կատարած աշխատանքը :

Երաժշտության սրահի ձևավորման համար անհրաժեշտ է ներկել շրիշակները,ջեռուցման սալիկները,առավել գրավիչ և գունավոր դարձնել պատուհանագոգերը և ձևավորել գունավոր աղյուսներով պատը:Գունավոր աղյուսներով պատի ձևավորման համար սովորողների հետ պատրաստել ենք կավե նոտաներ,ինչն էլ հենց կդառնա ձևավորման մասնիկ:Նախագիծը սկսել ենք Տաթև Մանվելյանի հետ:

 

Ընթերցարան-անկյունները կլինեն աստիճանների ներքին հատվածում,որտեղ տեղադրված կլինեն պադոն-նստարանները,ընթերցանության գրքերը,ներքնակները և ամբողջը կլինի գունային մինիմալիստական ոճով  լուծված:Դե ինչ,աշխատանքային փուլն արդեն սկսված է:Մաղթում եմ մեզ անհոգնել և ստեղծական աշխատանքային օրեր:

Վերջնական արդյունքի ամփոփումը կլինի բլոգում և ենթակայքում:

Տեխնոլոգիայի արվեստանոցն ու մենք

Շատ երկար սպասված տեխնոլոգիայի սրահն արդեն պատրաստ է:Վերանորոգման աշխատանքներից հետո ձևավորեցինք մեր արվեստանոցը գույներով և մեր ձեռքերով պատրաստած աշխատանքներով:Ըստ մշակված նախագծի ներկեցինք շրիշակներն ու ջեռուցման սալիկները,պատուհանագոգերը դարձրինք առավել գրավիչ և մեր արվեստանոցը դարձավ ամենագունավորն ու ամենալուսավորը:Շրջապատված լինելով պատուհաններով,մենք վայելում  ենք նաև Արարատ սարի տեսարանը:Արվեստանոցի յուրաքանչյուր անկյուն ունենալու է իր լուծումները,ամեն ինչ դեռ առջևում է: Դե ինչ,ներկայացնում եմ կատարած աշխատանքի  ֆոտոշարքը՝ առաջ և հետո տարբերակով:

pizap-com14755217010281pizap-com14755218526641upizap-com14755219542992kpizap-com14755221403561lpizap-com14755222672172ppizap-com14755224581703i14542824_1103251846410856_1932424637_n14569731_1103250923077615_1158076217_n14555851_1103251149744259_1706922192_n