Archive for Февраль 2015

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի նախագիծ

Գարնանային դպրոցի գարնան շունչը ազդարարող ստուգատեսը իր թարմ և գարնանային շնչով նոր նախագծերի մեկնարկ է ազդարարում: Տեխնոլոգիական այս ստուգատեսը հնարավորություն է տալիս համեմատել կատարած աշխատանքները և առավել հետաքրքիր և ստեղծական դարձնել և՛ միջավայրը,և՛ միտքը: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր դասավանդող և սովորող պետք է ներկայացնի իր խոսքը,աշխատանքը,հմտությունը:Ստուգատեսի մասնակիցները նախակրթարանի, 1-12-րդ դասարանների սովորողներն են, դասավանդողները:Ստուգատեսի ընթացքում ներկայացվելու են մի քանի նախագծեր,որի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ,հետաքրքիր և նոր աշխատանքներ:

Դպրոց-պարտեզում իրականացվող նախագծեր 4-5-րդ դասարանի սովորողների հետ.

* Սովորողների անհատապես, խմբով կատարած աշխատանքների ցուցահանդես, ցուցադրություն

* «Նվեր ուսուցչիս,նվեր դպրոցիս» նախագծային նվեր-փաթեթը: «Նվեր՝ ուսուցչիս» նախագծի ընթացքում 4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին պատրաստելու ենք հագուստի համար նախատեսված կավե զարդեր:1-3-րդ դասարանի ընտրությամբ խմբի սովորողների հետ մայրիկների համար պատրաստելու ենք կավե նվեր-վզնոց:

* «Նվեր՝ դպրոցիս» նախագծի ընթացքում պատրաստելու ենք կավե ժամացույց՝ Դպրոց-պարտեզի գլխավոր սրահի համար:

* Դպրոց-պարտեզի ռադիո-հեռուստատաղավարի ծնունդ

* գեղագրություն. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները. գիր-կերպարներ, գիր-պատումներ, գեղագիր պատմություններ – Տերյանական կավե բացիկներ

* տեխնոլոգիական հմտությունների գործածում-զարգացում տանը. տեխնոլոգիական ընտանեկան նախագծերի ներկայացում անհատական ուսումնական բլոգներում

Մեդիակենտրոնում

* սովորողների ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհքով ստեղծվող նյութական արժեքների մշտապես գործող ցուցադրություն-վաճառք

Ապրիլի 7. «Ձոն»

Ապրիլի 8-9. ստուգատեսի արդյունքների ամփոփում. կլոր սեղան «Տեխնոլոգիական հանրակրթություն»

Ապրիլի 10՝ համերգ-ներկայացում որպես «Ձոն»

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում:

Թղթե թատրոն. Հովհ.Թումանյան «Չարի վերջը»

Թումանյանական օրերին ընդառաջ 4-րդ դասարանի սովորողների հետ միասին պատրաստեցինք Հովհ.Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը:Որոշեցիք այն ներկայացնել թղթից և հանձնեցինք մեր կրտսեր ընկերներին՝1-ին դասարանցիներին:Շուտով՝ շատ շուտով կտեսնեք նաև ներկայացումը ֆիլմի տեսքով:
Սիրով ներկայացնում եմ աշխատանքային պրոցեսը ֆոտոշարքի տեսքով:

Տեխնոլոգիա առարկայի 4-5-րդ դասարանների փետրվար-մարտ ամիսների ծրագիր

Տեխնոլոգիա առարկայի համար մշակված այս ծրագիրը 4-5-րդ դասարանցիների համար նույնն է, պարզապես նույն ծրագիրն ամեն մի տարիքային խմբի հետ իրեն համապատասխան բարդության ենք կատարում:
Փետրվար,մարտ ամիսների ընթացքում մասնակցելու ենք ուսումնական օրացույցով նախատեսված ստուգատեսերին՝ Դիջիթեք,Թումանյանական օրեր,Տերյանական օրեր,Ձոն ստուգատեսին և այլն:

՚՚ .՚Դիջիթեքյան սիմվոլների պատրաստման փուլ
.Տերյանական օրերի ընթացքում պատրաստելու ենք կավե տերևներ,որի վրա գրված կլինեն Տերյանի գրվածքները
.Թումանյանական օրերի ընթացքում պատրաստելու ենք հեքիաթ-կոլաժ
.Ձոն ստուգատեսին մասնակցություն
.«Նվեր ուսուցչիս»նախագծի իրականացում
.Կավե խճանկարի ստեղծում

Ինչպես նաև աշխատելու ենք նկարչության տարբեր ուղղություններով-էսքիզ, նատյուրմորտ, բնանկար, դիմանկար և այլն:Սովորողները ծանոթանում են դրանց և կարողանում տարբերակել,սովորում են կառուցել և լուծել կոմպոզիցիոն խնդիրներ:Ստանում են նաև տրամաբանական և հետաքրքիր առաջադրանքներ նկարչական թեմաներով:Բացի այդ ծանոթանում են մի շարք նկարիչների,արվեստի,արվեստի գործերի հետ:
Բացի ստուգատեսերին մասնակցելուց նաև սովորելու ենք գործել թելորով,բարեկարգել և հարստացնել մեր միջավայրը :Դե իսկ վերջում կներկայացնենք մեր պատրաստած աշխատանքների ցուցահանդեսը:

Դիջիթեքյան հաշվետվություն

Որպես դպրոց-պարտեզի պատասխանատու ներկայացնում եմ իմ Դիջիթեքյան հաշվետվությունը:
՚.տարածել եմ Դիջիթեքյան հայտարարությունները մեր ենթակայքում և ֆեյսբուքյան իմ անձնական էջում
.մասնակցել եմ Դիջիթեքյան սեմինարներին
.ընդհանուր պարապմունքին ներկայացրել եմ դիջիթեքյան նորությունները և առանձնացնել նյութերը
.այցելել եմ Երևանի Ալ.Շիրվազադեի անվան համար 21 հիմնական դպրոց Հասմիկ Ավետիքյանի և սովորողներ՝ Էլլադա Բաբայանի և Առաքել Գրիգորյանի հետ:Նյութը տե՛ս այստեղ:
.Մերգելյան ինստիտուտում սովորողների հետ միասին մասնակցել եմ Դիջի Էքսպոյին
.Դպրոց-պարտեզի սովորողներ հետ պատրաստել ենք դիջի գովազդ:Նյութը տե՛ս այստեղ:
Ներկայացնում եմ նաև Արմեն Մարտիրոսյանի Դիջի Գովազդը:Նյութը տես այստեղ:
.սովորողների հետ միասին պատրաստել ենք դիջի սիմվոլներ՝ DIGIհետք 2015:Նյութը տես այստեղ:
.հիմնական դպրոցի սովորողների հետ միասին նկարել ենք գրաֆիկական դիջի մարդուկներ:Նյութը տես այստեղ

Մասնակցության հայտ են ներկայացրել դպրոց-պարտեզի դասավանդողները և սովորողները:

DiGiհետք 2015

Այս տարվա մեր պատրաստած դիջի-սիմվոլները իրենց հետքը կթողնեն ԴԻՋԻԹԵՔ 2015-ին:Ներկայացնում եմ Դիջի ոտնահետքերի մասին պատմող ֆոտոպատումը: