Archive for Март 2016

Նոր և ինքնատիպ ծաղկամաններ

Տեխնոլոգիական ստուգատեսի նախագծային շաբաթվա համար սովորողների հետ կատարեցինք մի շարք կարևոր աշխատանքներ:Փորձեցինք առավել հետաքրքիր դարձնել մեր միջավայրը՝ դե իհարկե մեր ձեռքերով:Միասին ստեղծեցինք ծաղկամաններ՝  կտորի,թելերի և իհարկե ծաղկի կտրոնների օգնությամբ:Աշխատանքային փուլն անցավ շատ աշխույժ և հետաքրքիր:Աշխատանքն առավել տեսանելի դարձնելու համար համեցեք դպրոց-պարտեզ:

12895395_966139076788801_1658483786_n

«Մեծ լվացք»փառատոնի մեր ստեղծագործ լվացքը

Դպրոց-պարտեզի 5.1դասարանի մի խումբ սովորողներ մասնակցեցին Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցող Մեծ լվացք փառատոնին:Սովորողները աշխատեցին  շատ հետաքրքիր և յուրօրինակ՝ցուցադրելով իրենց վառ երևակայությունը,ստեղծագործ միտքն ու հմտությունները:Սիրով ներկայացնում եմ Մեծ լվացքից մի փոքր հատված:

 

Տեխնոլոգիական շաբաթվա ծրագիր

Ժամկետները՝ մարտի 21-25

Մասնակիցները՝ 4-5րդ դասարանի սովորողներ

Տեխնոլոգիական ստուգատեսային այս շաբաթվա ծրագիրն իր մեջ ներառում է  ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ:Ներքին և արտաքին միջավայրի բարելավման,ձևավորման,բարեկարգ-ման նախագծերը կլինեն շարունակական :Այս անգամ կշարունակենք  դպրոց-պարտեզի գլխավոր մուտքի մեր անավարտ աշխատանքը:Այդ ընթացքում կսովորենք լուծել մի շարք տեխնոլոգիական խնդիրներ,կծանոթանանք նոր նյութերի հետ և իհարկե ձեռք կբերենք նոր տեխնոլոգիական հմտություններ: Այնուհետև կսկսենք Սուրբ հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանքները:Այս նախագծի ընթացքում սովորողները կունենան քանդակային մտածողություն:Ստեղծելու ենք գիպսե զատիկներ,որոնք կլինեն մեծ չափերի և կդառնան մեր միջավայրի մի մասնիկը: Այս նախագիծը լուծում է մի շարք խնդիրներ.

  • սովորողը ծանոթանում է նոր նյութի հետ
  • սովորում է  նոր նյութի տեխնիկան
  • ձեռք է բերում քանդակային մտածողություն
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիատական ճաշակի զարգացում
  • ստեղծած աշխատանքը շրջակա միջավայրում ցուցադրելու կարողություն

Աշխատանքային փուլի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

Ձոն ուսուցչիս

«Ձոն »տեխնոլոգիական ստուգատեսի ընթացիկ աշխատանքները սկսված են:Որպես սկիզբ մեկնարկեց  «Ձոն՝ ուսուցչիս» նախագիծը,որի ընթացքում պատրաստեցինք  կավե փոքրիկ ամաններ՝ նախատեսված փայտե չոփիկների  համար:Սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքը:

Մեր սիրելի ուսուցիչներ,մենք ձեզ  շաաատ սիրում ենք:

12833352_957338121002230_1850323932_n