Archive for Март 2018

Մարտ ամսվա հաշվետվություն

Յուրօրինակ ծաղկամանների ստեղծում

Կավե զատիկ մագնիսներ

5 տարեկանների ուսուցման խմբերի և 6 տարեկանների առաջին դասարանների ղեկավարների մուտքի ճամբար(ճամբարի ամփոփումը դասավանդողների բլոգներում)

Տեխնոլոգների վերապատրաստման ծրագրի ամփոփում. առաջին օր, երկրորդ օր

Դաստիարակների վերապատրաստման ամփոփում

Դասվարների վերապատրաստման ամփոփում

Նորաստեղծ ընթերցասրահի բացում, նախապատրաստական աշխատանքներ

 

 

 

Реклама

Յուրօրինակ ծաղկամանների ստեղծում

 

Տեխնոլոգիական լուծումներն ու հմտությունների զարգացումը անընդհատ ու շարունակական է մեր կրթահամալիրում: Հետաքրքիր և յուրօրինակ միջավայր ունենալու համար այս անգամ որոշեցինք ստեղծել այլընտրանքային ծաղկամաններ՝ մետաղյա տարաներից:Նախապես հավաքեցինք տարաները սովորողների և վերապատրաստվող խմբի ուսուցիչների հետ, ներկեցինք , անցքեր բացեցինք և հինգ տարեկանների խմբի մեր կրտսեր սովորողների հետ ծաղիկներ տնկեցինք: Ստեղծված ծաղկամանների մի մասը դարձավ նորաստեղծ ընթերցասրահի  մի մասնիկ , իսկ մնացյալը դառնալու է բացօթյա ընթերցարանների դեկորատիվ ձևավորման պարագա:

Կավե զատիկ մագնիսներ

downloadԿրթահամալիրի Զատկածեսին ընդառաջ  Արևմտյան դպրոցի սովորողները որոշեցին պատրաստել զատիկ մագնիսներ և աշխատեցին կարմիր կավով: Աշխատանքային փուլը կազմած է եղել մի քանի մասից: Առաջին հերթին  կարմիր կավով պատրաստել ենք զատիկը, այնուհետև թրծել, ներկել, լաքապատել: Վերջին՝ ամենակարևոր փուլում պատրաստված զատկի  վրա ամրացրել ենք մագնիս: Զատիկը օգտագործվելու է որպես դեկորատիվ դետալ՝ նախատեսված սառնարանին փակցնելու համար:Աշխատանքները կարող եք տեսնել և գնել  Սեբաստացի մոլում՝ ցուցահանդես-վաճառքի ընթացքում:

Աշխատաժամանակ. մարտի 26-28

9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։30-9։40՝ քայլք դեպք արևմուտք
9։40-10։20՝  արտ միջավայր
10։25-11։10՝ պարտիզապուրակային աշխատանք
11։10-11։50՝   արտ միջավայր
12։00-12։30՝  արտ միջավայր
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-13։30՝  տեխնոլոգիա Զառա Ոսկանյանի արհեստանոցում
13։30-14:00 դասասենյակի մաքրություն

«Մուտք» մանկավարժական ճամբար. տեխնոլոգիայի վերապատրաստման ծրագիր

download (1)

Գարնանային բաց ճամբարի տեխնոլոգիական ծրագիր

  • Տիկինիկների պատրաստման տեխնոլոգիա
  • Ստեղծած տիկնիկը թատրոնի կերպար
  • Տեղեկություններ կարմիր կավի մասին
  • Կավագործություն՝ զարդերի պատրաստման տեխնոլոգիա

Նախապես մտածված և մշակված այս ծրագիրը նախատեսված է իրականացնել կրտսեր դպրոցի սովորողների և այդ տարիքային խմբի հետ աշխատող դասվարների համար:Կարծում եմ, որ այս վերապատրաստման ծրագիրը շատ արդյունավետ, օգտակար կլինի և ստեղծագործական միտք ու յուրօրինակ նախագծերի մեկնարկի սկիզբը կլինի: Աշխատանքային փուլի ընթացքում դասվարները կփորձեն բացահայտել իրենց հմտություններն ու ձեռք բերված փորձի հիման վրա կսովորեցնեն իրենց սովորողներին: Ստեղծված աշխատանքները կծառայեն ու կդառնան որպես օրինակներ: Մաղթում եմ բոլորիս ստեղծագործ և հետաքրքիր աշխատանքային փուլ:

 

Տեխնոլոգների վերապատրաստման երկրորդ օր

Այսօր տեխնոլոգիայի դասավանդողները մասնակցեցին վերապատրասման երկրորդ փուլին, որի արդյունքում ունեցան հագեցած և լեցուն օր: Մեր առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքից, վերապատրաստվողները մեզ հետ միասին երգեցին, պարեցին և դրական լիցքեր ստանալով սկսեցին իրենց օրը: Այնուհետև շարունակեցինք գործունեությունն ու սկսեցինք պարտիզապուրակային նախագիծը:  Սովորողների և  վերապատրաստվողների հետ միասին նախապես մտածված էսքիզով ներկեցինք մետաղե տարաները, որոնք դառնալու են ծաղկամաններ՝ նախատեսված ներքին բակի միջավայրի ձևավորման համար: Տեխնոլոգ ուսուցիչները շատ արագ և առանց տրտունջի կատարեցին առաջադրանքը, ինչը շատ ոգևորիչ էր և՛ իմ, և՛ սովորողների և՛ հենց  վերապատրաստվողների համար: Ինչպես նաև պատրաստվեցինք Ծաղկազարդին և հյուսեցինք ծաղկեշղթա :Աշխատանքային փուլի ավարտից հետո կատարեցինք շրջայց և մեզ միացան հյուսիսային դպրոցի մեր ընկերները: Քայլքի ընթացքում միասին քննարկեցինք մեր անելիքները, փորձեցինք մեր կատարած աշխատանքների և փորձառության միջոցով օգտակար լինել և ինչու ոչ, նաև փոխանակեցինք մտքեր: Հասկացանք, որ ամեն նոր բան ստեղծելու համար անհրաժեշտ են  ջանքեր: Քայլքն ավարտեցինք կրթահամալիրի քոլեջում: Ծանոթացանք ուսումնական ջերմոցին և միանգամից տեղափոխվեցինք կանաչ աշխարհ: Վերապատրաստվողները շարունակեցին իրենց գործունեությունը Թամար Հարությունյանի և Մարինա Մկրտչյանի հետ: Այսպիսով օրն ամփոփեց Արտբզզան ռադիոն:

Տեխնոլոգների վերապատրաստման առաջին օր.