Archive for Июнь 2016

Վերգետնյա անցումի աղբամանի ձևավորում

Վերգետնյա անցումի աղբամաններն առավել հետաքրքիր և ամուր դարձնելու համար առաջարկում եմ այս տարբերակները:

Реклама

Կավե տիկնիկի երկրորդ հաղորդումը

Կավե տիկնիկն այս անգամ որոշեց կարդալ մի հետաքրքիր հեքիաթ:Շատ երկար փնտրելուց հետո որոշեց կարդալ 6 տարեկանների խմբի՝ Արթուր Գասպարյանի հորինած«Ծակ կոշիկը»հեքիաթը:Դե ինչ,կարող եք դիտել արկածներ փնտրող կավե տիկնիկի երկրորդ  հաղորդումը:

 

Ձիարշավարանում

Լուսանկարներն արվել են Նաիրի ձիարշավարանում:Այս նրբագեղ կենդանու յուրաքանչյուր շարժումն ինքնին մեկ  կադր է:

 

Լողավազանի բակի նախագծի ավարտն ու ամփոփումը

Լողավազանի բակի արտաքին պատերի համար նախատեսված նախագիծն  արդեն ունի իր ավարտուն, վերջնական և հետաքրքիր  տեսքը:Նախագիծը սկսելուց առաջ սովորողների հետ միասին ծեփամածիկով ծեփեցինք և հարթեցրինք  բակի արտաքին պատերը:Ձևավորման համար ընտրեցինք  աբստրակտ մինիմալիստ նկարիչ Դանիել Բյուրենի ստեղծագործություններից ևավելացրինք շարժվող մարդուկներին,ինչն ավելի ընդգծեց աշխատանքը:

Դե ինչ,ներկայացնում եմ ամբողջ աշխատանքային փուլերը ֆոտոշարքի տեսքով:

 

Արտ միջավայր.նոր մոտեցում

Ամառային դպրոցի ընթացքում կփորձենք իրականացնել մի շարք նախագծեր և կբարելավենք մեր միջավայրը:Այս անգամ կաշխատենք ավարտել կիսատ աշխատանքները և լիովին ավարտուն տեսքի կբերենք:Միջավայրային այս փոփոխությունները կիրականացնենք դասվարների,դասավանդողների և իհարկե սովորողների հետ:Ինչպես նաև կներկենք դպրոց-պարտեզի հարակից ճաղավանդակները:Այս անգամ մեր միջավայրի ձևավորման համար ընտրել եմ գրաֆիկական,մինիմալ և հետաքրքիր լուծումներ:Սիրով ներկայացնում եմ նախագծերը,տարածքները և մասնակիցներին:

Դպրոց-պարտեզի գլխավոր մուտքի (խոհանոցի կողմից) նախագիծ.

Նախագիծն իրականացնելու են Մարգարիտ Թամազյանը,Աշխեն Թադևոսյանը,Լուսինե Պետրոսյանը և սովորողներ:

PicMonkey Collage

Մանկապարտեզի կողմից, վիտրաժի դրսի հատվածի ձևավորման նախագիծ:

Նախագիծն իրականացնելու են Մարինե Մարտիրոսյանը,Սաթեն Օրդյանը,Աստղիկ Պողոսյանը,Աննա Գանջալյանը:

PicMonkey Collage2.jpg

Մուտքի ձևավորում

Նախագիծն իրականացնելու են Հայարփի Տոնոյանը,Էլինա Սիմոնյանը:

PicMonkey Collage1

Ինչպես նաև իրականացնելու ենք թաղային,բակային նախագծեր: Ներկելու և թարմացնելու ենք դպրոցի բակի բոլոր ճաղավանդակներն ու   մուտքին հարակից պուրակի նստարանները

Նախագիծն իրականացնելու են Վարսիկ Աթոյանը,Մայրանուշ Համբարձումյանը,Արմինե Աբրահամյանը,Արմինե Գյոնջյանը:

PicMonkey Collage3

 

Արտ-թերապիա. նկարում ենք միմյանց

Սիրելի սովորողներ,արտ-թերապիայով աշխատելու ևս մեկ հետաքրքիր տարբերակ ենք առաջարկում բոլորին:Այս տարբերակը կօգնի  սովորել նկարել դիմանկար,ինչը շատ  ժամանակ  դժվար և նույնիսկ անհնարին  է համարվում սովորողի կողմից :Այս դեպքում չկան հատուկ մշակված կանոններ:Աշխատանքը սկսում ենք զույգեր կազմելով:Ստացվում է այնպես,որ զույգերից մեկը դառնում է բնորդ,իսկ մյուսը՝ նկարող:Ավարտելուց հետո զույգերը փոխում են իրենց տեղերը և շարունակում նկարել:

Իսկ հիմա առաջարկում եմ դիտել տեսաֆիլմը:

IMG_6372

 

Կավե տիկնիկի առաջին հաղորդումը

Ամեն բան տեսել էինք,բայց ոչ այս մեկը:Մի օր,շատ հանկարծակի տեխնոլոգիայի դասին պատրաստած մեր կավե տիկնիկը ճամբարային օրերի ընթացքում լեզու առավ և սկսեց շարժվել,խոսել և ասեմ ավելին՝ պարել:Պարզվեց,որ նա շատ է սիրում հեքիաթներ կարդալ,սովորել և իհարկե չարաճճիություններ անել:

Սիրելի սովորողներ ուշադիր լսեք մեր առաջին հաղորդումը,քանի որ երկրորդ    հաղորդման         հյուր- հերոսը կարող եք լինել հենց դուք:Դե ինչ,կհանդիպենքքքքքք…