Archive for the ‘Ամանոր նախագիծ.Հետաքրքիր և նոր լուծումներով տոնածառի ստեղծում’ Category

Ամանոր նախագիծ.Հետաքրքիր և նոր լուծումներով տոնածառի ստեղծում

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Իսկ թե ինչպես ,դա արդեն անակնկալ կլինի բոլորի համար:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի,,ավանդական տոնածառի,ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։Որպես նոր նյութ կաշխատենք գիպսով,կուսումնասիրենք գիպսի տեխնոլոգիական հատկանիշները:Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։

Կարծում եմ այս աշխատանքը շատ հետաքրքիր , արդյունավետ և ուսուցողական կլինի սովորողների համար։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։