Archive for Декабрь 2015

Հեքիաթային մուլտֆիլմ.Միստր Մորիսի կախարդական թռչող գրքերը

Գրքերն ապրում են,քանի դեռ մարդիկ կարդում են նրանց:

Մարդիկ ապրում են,քանի դեռ կարդում են գրքեր:

Հրաշալի և հետաքրքիր մուլտֆիլմ,որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու առաջադրվել անգամ Օսկարի:Այս հուզիչ անչափ գեղեցիկ  պատմությունը փոքրիկ սիրո խոստովանություն է գրքերի աշխարհին հեղինակների կողմից:Այստեղ ամենի ինչ արտասովոր է և հեքիաթային ու անգամ բառերի կարիք չի զգացվում.հրաշալի երաժշտությունը անխոս պատմում է մեզ ամեն ինչ գրքերի կախարդական աշխարհի մասին:

Առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը

Նյութի աղբյուր՝ http://www.mocak.am

 

Դպրոց պարտեզի վենետիկյան գունավոր քաղաք-տոնածառը

Սիրով ներկայացնում եմ դպրոց-պարտեզի վենետիկյան գունավոր քաղաք-տոնածառը:Երկար և անհոգնել աշխատանքի շնորհիվ մեր հետաքրքիր և յուրօրինակ տոնածառը պատրաստ է:Ստեղծման գործընթացին մասնակցեցին 5-րդ դասարանի սովորողները և  մի խումբ դասավանդողներ:Անչափ շնորհակալ ենք:

DSC02054

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ.

Սիրով ներկայացնում եմ  «Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին պատմող ֆոտոշարը,որի ընթացքում մասնակցեցին 4-5-րդ դասարանի սովորողները և մի խումբ դասավանդողներ: Աշխատանքի ընթացքում սովորողները ձեռք բերեցին և սովորեցին որոշ հմտություններ և մեծ հաճույքով աշխատեցին:Դպրոց պարտեզի տոնածառի վերջնական տեսքը  կտեսնեք բլոգում և իհարկե դպրոց պարտեզի ընդարձակ սրահում: