Archive for Апрель 2014

Զատկական կիրառական իրեր կավից

Սիրով ներկայացնում եմ <<Զատիկ>> նախագծի ընթացքում սովորողների հետ կատարած աշխատանքները,որոնք լցնում և զարդարում  են մեր  միջավայրը:

Լուռ, բայց խոսուն տիկնիկները

Այս նախագծի համար մեզ հարկավոր է կավ,ներկեր,թելեր և այս ամենի հետ մեկտեղ հետաքրքիր մտքեր, հմուտ ձեռքեր,ստեղծագործ հայացք,ուրախ տրամադրություն և կավե տիկնիկներն պատրաստ են ներկայանալու իրենց ողջ հետաքրքրությամբ,մտածող և կենդանի շնչով:

Զատկական միջավայր. կավե դեկորատիվ սալիկներ

4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրինք զատկական այս նախագիծը,որի արդյունքում ունեցանք զատկական միջավայր՝ձևավորված կավե դեկորատիվ քառակուսի և կլոր սալիկներով:Ամբողջ աշխատանքային պրոցեսը ներկայացնում եմ ֆոտոշարքի տեսքով:

Это слайд-шоу требует JavaScript.

Ձվե կերպարների երկխոսությունը

Այս հետաքրքիր նախագիծը իրականացվեց 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների հետ միասին:Արդյունքում ունեցանք Զատկածառ՝ձևավորված հենց սովորողների ձեռքով,զատկական միջավայր և ձվե հետաքրքիր կերպարներ:

Ձվիկների կերպարները ստանալու համար մեզ անհրաժեշտ են դատարկ ձվեր,ներկեր,կտորներ,իսկ միջավայրը ստեղծելու համար լուցկու հատիկներ,որով և պատրաստեցինք փոքրիկ աթոռներ և սեղաններ:Կարծում եմ ձվիկների երկխոսությունը ստացվեց:

Կավե համեղ մագնիսներ

Սովորողների ձեռքով պատրաստած կավե համեղ մագնիսները իրենց պատվավոր տեղը գրավեցին դպրոց-պարտեզի նոր սառնարանի վրա:Դրանք շատ գունեղ,ախորժելի և իրական տեսք ունեն:Սովորողները մեծ ոգևորությամբ և հաճույքով կատարեցին աշխատանքը:Աշխատանքային ուրախ ընթացքը ներկայացնում եմ ֆոտոշարքի տեսքով:

Բարի ախորժակ

ներկայացնում եմ ֆոտոշարքի տեսքով: