Archive for Апрель 2016

«Արտ թերապիա» նախագիծ.մայիսյան հավաք

Նախագծի ժամկետ ՝ մայիսի 4

Նախագծի մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողությունը,նկարչության միջոցով դուրս հանել կուտակված բացասական էներգիան,բացահայտել վախերը և իհարկե թերապևտիկ փուլի միջոցով կարգավորել բացահայտված  խնդիրները:

Նախագծի ընթացք

Նախագիծն իրենից ներկայացնում է մեծ և ծավալուն աշխատանք:Այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ է նկարչական թափանցիկ կազմ,գուաշ,ներկապնակ,վրձին:Այս աշխատանքը առավել արդյունավետ միջոց է սովորողի ինքնաճանաչողության համար,ինչպես նաև ձևավորում է նկարչական հմտություններ ,օգնում է  առավել հեշտ սովորել ,թե ինչպես պետք է նկարել դիմանկար:

Խնդիրներ

  • օգնում է արտահայտել մտքերն ու ապրումները
  • ակտիվացնում է հիշողությունը
  • առավել կազմակերպված և կարգավորված է դարձնում
  • ներկայացնում է անձի անհատականությունը
  • հաստատունության զգացողություն է տալիս
  • բարձրացում է ինքնագնահատականը
  • ձեռք է բերում նոր կարողություններ
  • սովորում է նկարչական հմտություններ դիմանկարի մասին

Աշխատանքի վերջնական արդյունքը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

Լողավազանի բակի արտաքին պատերի ձևավորման նախագիծ

picmonkey-collage

Ժամկետները՝ մայիսի 1-25

Մասնակիցները՝ 4-5րդ դասարանի սովորողներ

Հեղինակային կրթական  ծրագրերի ամենամյա ստեղծագործական  հավաքին ներկայացնում եմ Արտ միջավայր նախագիծը:Ամառային պլենեռի ընթացքում միջավայրի նորացման ու բարեկարգման աշխատանքները շարունակական դարձնելու համար  հավաքի ընթացքում սովորողների հետ միասին կփորձենք իրականացնել այս նախագիծը:

:Նախագիծն իրենից ներկայացնում է միջավայրի ստեղծագործական ձևավորում,նորացում: Դպրոց-պարտեզի միջավայրն ունի այնպիսի տարածքներ և պատեր,որոնք դեռ չեն ստացել իրենց լուծումը:Սկզբնական փուլում հատուկ նկարչական  ներկերի միջոցով կձևավորենք լողավազանի բակի արտաքին պատերը,կթարմացնենք մեր միջավայրը :

Խնդիրներ

  • սովորողը ծանոթանում է նոր նյութերի  հետ
  • սովորում է  նոր նյութի տեխնիկան
  • ձեռք է բերում ինտերիերային և էքստերիերային  մտածողություն
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ստեղծած աշխատանքը  ցուցադրելու կարողություն

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Այլընտրանքային ծաղկամաններ

Նախագծի ժամկետները՝ ապրիլի  1-ից -ապրիլի 7

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ,

Նպատակը

Նախագծի նպատակն է ստեղծել այլընտրանքային  ծաղկամաններ,որոնք նախատեսված կլինեն ծաղկային  բույսերի տնկիների համար:Ստեղծված ծաղկամանները կդառնան դեկորներ՝ միջավայրի ձևավորման համար :

Նախագծի ընթացքը

Ծաղկամանները կփորձենք պատրաստելլ կտորից,որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն վարպետություն,կկարողանան հավասար և համաչափ  պատրաստել:Այն կլինի ուսուցողական և ստեղծագործական աշխատանք:

Կտորի մեջ հավասարաչափ լցնում ենք հողը,փոքրի փոսիկ պատրաստում,տնկում բույսն ու վուշե թելի օգնությամբ կլոր կառուցվածքի բերում :

Խնդիրներ

  • Նոր նյութի հետ աշխատանքի ծանոթություն
  • ծանոթություն ծաղկամանների ,ծավալների,ֆորմաների հետ
  • ծաղկամանը միջավայրում ցուցադրելու կարողություն
  •  գեղագիտական ճաշակի ձևավորում

Երկրի օրը.տեխնոլոգիական գործունեություն

Երկրի օրվան նվիրված՝ Յուրի Բախշյանի անվան այգում,սովորողների հետ կաշխատենք նախապես մշակված  ծրագրով:Ըստ ծրագրի պատրաստելու ենք կլոր գլոբուսներ,այն փակցնելու ենք կտորի վրա և վերջում կատարած աշխատանքը  ամրացնու ենք պարաններից:Այս աշխատանքը ոչ միայն նվիրված է երկրի օրվան,այն նաև դառնում է Մեծ լվացք փառատոնի իրականացման մի փոքրիկ փորձ:Այս աշխատանքը սկսելու համար նախապես ուսումնասիրելու ենք քարտեզը,մեր երկիր մոլորակը, ինչպես նաև ստեղծելու և նկարելու ենք մեր պատկերացրած մոլորակը:Այս նախագծի մասնակիցներն են հինգերորդ դասարանցիները:

Դե ինչ ,մաղթում եմ մեզ հաճելի և հետաքրքիր օր:Հուսամ մեր փոքրիկ ներդրումով օգտակար կլինենք մեր երկիր մոլորակին:

Փակ լողավազանի ձևավորման նախագիծ

Փակ լողավազանի ներքին պատերի ձևավորման նախագիծն ավարտված է:Աշխատանքն արդեն կատարված է:Ձևավորված լողավազանը սպասում է իր լողորդներին առավել ուրախ և նոր միջավայրով:Նախագծային այս աշխատանքը միասնական էր: Այն իրականացրել և համագործակցել եմ Տաթև Համբարյանի հետ:

Լողավազանի ձևավորման համար նախապես մշակվել են էսքիզային տարբերակներ :Թեման կապված է լողավազանի հետ,ընտրվել են տարբեր լողացող մարդուկներ,որոնք ավելի կոնկրետ պատկերված են նշանային տեսքով:Մարդուկներն առավել հետաքրքիր և ուրախ են դարձնում մեր լողավազանը:Դե ինչ,սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքը :

Կավե և գիպսե մոմակալներ

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում սովորողերի հետ պատրաստեցինք գիպսե և կավե մոմակալներ: Կատարած աշխատանքի ընթացքում սովորեցինք և լուծեցինք   մի շարք տեխնոլոգիական խնդիրներ:Այս նախագծի ընթացքում նույնիսկ մոմերն ենք ինքներս պատրաստել:

Սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքն առավել մանրամասն:

Այս անգամ տարբերվելու և նոր նյութերի հետ ծանոթանալու համար ,որպես նոր նյութ որոշեցինք օգտագործել գիպսը:Սովորողները ծանոթացան , թե ինչպես պետք է օգտագործել գիպսը,ինչի համար է այն պետք,որտեղ է օգտագործվում:Նյութի հետ ծանոթանալուց հետո անցանք գործի և պատրաստեցինք գիպսե բարձիկներ,որոնք էլ դարձան մոմակալներ:Մեզ միացան նաև ընկեր Սաթենի դասարանն ու միասին պատրաստեցինք մոմե ձվիկներ:Մոմե ձվիկներ պատրաստելու համար անհրաժեշտ է դիտել հետևյալ տեսանյութը:12968543_977743042295071_1800061798_n

Դե ինչ,իսկ հիմա առաջարկում եմ նաև պատրաստել կավե մոմակալներ:Ըստ մշակված նախագծի պատրաստեցինք կավե կաղապարներ՝ երկրաչափական,աստղի,լուսնի ,հավասարակշռության նշաններով,այնուհետև թրծեցինք :Թրծելուց հետո մոմերը հալեցնելուց և գունավորելուց հետո լցրերցինք կաղապարների մեջ:Դե ինչ, մեր հետաքրքիր և ինքնատիպ մոմակալը պատրաստ է:Առաջարկում ենք նաև ինքնուրույն պատրաստել կամ մասնակցել մեր ցուցահանդես-վաճառքին:

12920983_977735745629134_824151893_n12968695_977735742295801_1610221931_n