Archive for the ‘Զատկի ծես’ Category

Զատկի ծես

Նախագծի ժամկետները-մարտի 1-27

Մասնակիցները-1-5րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել խեցեգործական իրեր պատրաստելու հմտություն,ինչպես նաև ծանոթություն Զատկի ծիսական ավանդույթների հետ: Նախագծի հիմնական նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի, Զատկի ծեսի ավանդույթների, հին հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել:

Զատկի ծեսը սկսում ենք ածիկացանից:Փորձելու ենք ածիկով  ստանալ անտառային և հեքիաթային տեսարան,որը լցված կլինի կավե աշխատանքներով:Ավարտելուց հետո սովորողների համար  այն կդառնա  հեքիաթների նկարահանման տաղավար:Սովորողները որպես ստեղծագործական աշխատանք կնկարահանեն փոքրիկ ֆիլմ-հեքիաթներ զատկական թեմաներով:

Դե իսկ Զատկական սեղանի զարդն ու խորհրդանիշը համարվող ձուն էլ կունենա իր գլխավոր տեղն ու այն հատուկ փոքրիկ ափսեն,որը, պատրաստված կլինի կավից`հավիկի տեսքով:

Նախագծի շնորհիվ սովորողը կծանոթանա Զատկի ծիսական ավանդույթների ,ծիսական իրերի ,Զատկի սեղանի խորհրդանիշ-առարկաների հետ: Այս ամենը իրենից ներկայացնում է դեկորատիվ կիրառական արվեստ:Նախագծի ավարտին կունենանք կավե տիկնիկներ,սիմվոլներ,Զատկական սեղանի խորհրդանիշ-ափսեներ,Զատկածառ:

Նախագծի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում: