Սեբաստացի խոսող տիկնիկներ. մաս 1

Տիկնիկային թատրոնի «խոսող սեբաստացի տիկնիկներ» նախագծի առաջին փուլի նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո անցանք ամենակարևոր՝ ստեղծագործական փուլին: Յուրաքանչյուր սովորող՝ լինելով հեղինակը իր ստեղծած տիկնիկի,ինքնուրույն սցենար մտածեց և անցավ գործի:Նկարահանումների ժամանակ բացահայտեցինք մեր թաքնված հմտություններն ու դերաբաժանում կատարեցինք: Աշխույժ, կենդանի ու հետաքրքիր մթնոլորտում ստեղծված աշխատանքային աղմուկն անգամ մեզ չէր խանգարում լինել յուրօրինակ և ստեղծագործ: Զարմանալիորեն հետաքրքիր ու կենդանի խաղի միջոցով հեղինակների կողմից ստեղծված տիկնիկները սկսեցին երգել, պարել, մարզվել, խնամել բույսերին և այլն: Տեսաֆիլմի նկարահանման ընթացքում  օգտագործեցինք մեր վառ երևակայությունն ու սեբաստացիական միտքը: Արդյունքում սովորողները անշունչ տիկնիկներին կենդանի շնչով լցրեցին և այս աշխատանքի միջոցով ցուցադրեցին իրենց ձեռագիրը, ճաշակը,հմտությունները:

Աշխատանքը լինելու է շարունակելի: Առաջարկում եմ դիտել մեր տեսաֆիլմի առաջին մասը:

 

Оставьте комментарий