Archive for Ноябрь 2022

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Մոմակալ տնակներ- արևմտյան դպրոց-պարտեզ

Կավե բանջարեղեններ— արևմտյան դպրոց-պարտեզ, Մարգարիտ Թամազյան և ընկերներ

Կավե զարդերի պատրաստում— 4-5րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Նուռ-վզնոցներ-2-5 րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Խխունջ-մոմակալներ- 4-5րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Կավե պիտակների ստեղծում-Դիանա Գևորգյան և 5 տարեկաններ

Կավե տերև-մագնիսներ-Տաթև Թամազյան և 3-րդ դասարանցիներ

Կավե մագնիսներ- Արմինե Մովսիսյան և 2-րդ դասարանցիներ

Կավե կրծքազարդեր- Երկարացված օր , Գոհար Հովհաննիսյան

Մոմակալ տնակներ. արևմտյան դպրոց

Արևմտյան դպրոցի 4-5 րդ դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները պատրաստել են կավե մոմակալներ՝ տնակների տեսքով։ Աշխատանքի ընթացքում սովորողները ծանոթացան կավի տեխնոլոգիական փուլերի հետ, հասկացան թե ինչ է իրենից ներկայացնում թրծումն ու վերջնական արդյունք ստանալու համար ներկեցին։ Առաջադրանքն իրականացնելու ընթացքում տեխնոլոգիական խնդիրները հաղթահարելուց հետո սովորողները ստեղծագործել և իրենց ստեղծագործ մտքով ձևավորել են, ինչն աշխատանքը առավել անահատական և յուրովի դարձրել։ Կավե աշխատանքները կարող եք տեսնել տեսանյութում։

Ցուցահանդես-վաճառքի հրավեր

Արևելյան դպրոցը նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին,«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք:Այդ օրը ներկայացված կլինեն սովորողների պատրաստած աշխատանքները։

Կավե զարդերի պատրաստում— 4-5րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Նուռ-վզնոցներ-2-5 րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Խխունջ-մոմակալներ- 4-5րդ դասարանում սովորող ընտրությամբ գործունեության խումբ։

Կավե պիտակների ստեղծում-Դիանա Գևորգյան և 5 տարեկաններ

Կավե տերև-մագնիսներ-Տաթև Թամազյան և 3-րդ դասարանցիներ

Կավե մագնիսներ- Արմինե Մովսիսյան և 2-րդ դասարանցիներ

Կավե կրծքազարդեր- Երկարացված օր , Գոհար

Կավե զարդերի պատրաստում

Արևելյան դպրոցի 1-3րդ և 4-5 րդ դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները աշխատեցին կարմիր , սպիտակ թրծակավով և սովորեցին կավե զարդերի պատրաստման մի քանի տեխնիկաներ։ Ամեն խումբ աշխատեց առաջադրանքը ըստ տարիքային խմբին համապատասխան բարդության։ Սովորողները իրենց երևակայությամբ հետաքրքիր աշխատանքներ պատրաստեցին։Աշխատանքների մասին պատմող տեսանյութը ստորև։

Սեբաստացու օրեր.ցուցահանդես-վաճառք.խխունջ-մոմակալներ

Սեբաստացու օրերին ընդառաջ արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները պատրաստել են դեկորատիվ մոմակալներ՝ խխունջի տեսքով։ Աշխատանքները ներկայացված կլինեն ցուցահանդես վաճառքի ժամանակ։Ուզում եմ նշել նաև արժեքը՝ 3000 դրամ։