Archive for Июнь 2013

5-րդ դասարան. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում

Սեպտեմբեր

 

  • Չարխով աշխատանք
  • Վիտրաժ-նկարչություն ապակու,բաժակի վրա
  • Կավե հարթաքանդակ-հեքիաթի ստեղծում
  • Ձվի կեղևով խճանկարի ստեղծում
  • Նկարչություն-նատյուրմորտ

 

Հոկտեմբեր

  • Բացիկի ստեղծում թափոններից
  • Չարխով աշխատանք
  • Կավե վզնոցների,ականջօղերի ստեղծում
  • Կավե մոմակալների ստեղծում
  • Թռչնատառերը նկարչության մեջ

 

Նոյեմբեր

  • Կավե կախազարդ-մարդուկների ստեղծում
  • Չարխով աշխատանք
  • Բատիկա-վերնաշապիկների ձևավորում
  • Կոլաժի ստեղծում չորացրած տերևներից
  • Կետանկարչություն

 

Դեկտեմբեր

  • Չարխով աշխատանք
  • Կավե ամանորյա տոնածառների ստեղծում
  • Ամանորյա դիմակների ստեղծում
  • Կավե փաթիլների ստեղծում
  • Ձմեռային թեմայով բնանկարի ստեղծում

 

Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում 5-րդ դասարան

4-րդ դասարան. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում

Երրորդ դասարանում սովորած հմտություններին, կավագործության մեջ ավելանում է նոր գործիքի ՝չարխի կիրառումը

 

Սեպտեմբեր

  • Կավե աղամաններ՝զարդանախշերով
  • Գլխարկներ-աշխատանք գունավոր թղթով
  • Աշխատանք գուաշով և ցելոֆանով
  • Պլաստիլինե հեքիաթի ստեղծում
  • Կավե մարդուկ՝կախազարդեր

Հոկտեմբեր

  • Չարխ՝ գործիքի կիրառում
  • Բացիկների ստեղծում
  • Չորացրած տերևներով կոլաժի ստեղծում
  • Ձվի կեղևով աշխատանք
  • Կավե ծաղկամանների ստեղծում

 

Նոյեմբեր

  • Կավե զարդերի ստեղծում
  • Չարխով աշխատանք
  • Նկարչություն-նատյուրմորտ
  • Պլաստիլինե տիկնիկներ
  • Ապլիկացիա գունավոր թղթերով

Դեկտեմբեր

  • Չարխով աշխատանք
  • Կավե անվանատառերի ստեղծում
  • Ամանորյա դիմակների ստեղծում ստվարաթղթից փետուրներից,թափոն
  • Արտասովոր տոնածառներ տարբեր նյութերից
  • Ձմեռայի բնապատկեր-աշխատանք գուաշով

3-րդ դասարան. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում

Երկրորդ դասարանում սովորած հմտություններին ավելանում են նոր թեմաներ,նոր տեխնոլոգիաներ,նոր գործիքների կիրառում կավագործության և նկարչության ասպարեզում։

Սեպտեմբեր

  • Իմ արձակուրդային հանգիստը-նկարչություն գուաշով
  • Կավե աղամանների և գդալների ստեղծում
  • Հեքիաթային կերպարների ստեղծում պլաստիլինից
  • Բացիկների ստեղծում գունավոր թղթերից
  • Ապլիկացիա կոճակներով

Հոկտեմբեր

  • Ակլատիզ-Փայտյա տիկնիկի պատրաստում
  • Կավե բաժակների ստեղծում
  • Հեքիաթի հերոսների ստեղծում կավից
  • Պլաստիլինե ձկների աշխարհ
  • Բացիկներ մեր ուսուցիչներին

 

Նոյեմբեր

  • Կավե բանջարեղեններ-հեքիաթի ստեղծում
  • Կավե կախազարդերի ստեղծում
  • Կոլաժային աշխատանք
  • Պլաստիլինե թռչուններ
  • Աշնանային բնանկար

Դեկտեմբեր

  • Ամանորյա դիմակ-աշխատանք ստվարաթղթով,կոճակներով
  • Կավե ծաղկամանների ստեղծում
  • Տոնական մոմեր-աշխատանք մոմով,պլաստմասե շշով,թափոններով
  • Պլաստիլինե զարդերի ստեղծում
  • Օրիգամի-աշխատանք թղթով

1-2-րդ դասարան.Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում

Առաջին և երկրորդ դասարանում սովորողը ընտրությամբ գործունեության դասաժամի ընթացքում սկսում է աշխատել գուաշով,կավով,պլաստիլինով,թափոնով և սկսում ծանոթություն հաստատել նյութի տեխնոլոգիայի հետ՝ զարգացնելով ստեղծագործ միտքը։

Սեպտեմբեր

  • Աշխատանք գուաշով,ջրաներկով
  • Գունավոր թղթերով բացիկների ստեղծում մայրիկին
  • Կավով ծեփում,կավի մշակման տեխնոլոգիա
  • Պլաստիլինե ֆիգուրների ստեղծում
  • Գույների ստեղծում

Հոկտեմբեր

  • Գունավոր թղթերով դրոշակների ստեղծում՝կրթահամալիրի լոգոյով
  • Տարվա եղանակներ-Գուաշով աշխատանք
  • Դիմակների ստեղծում-գուաշ,գունավոր թուղթ
  • Կավե մրգերի ,բանջարեղենների ստեղծում

Նոյեմբեր

  • Պլաստիլինե ձկների ստեղծում
  • Կավե մարդուկների ստեղծում
  • Բանջարեղենային խառնաշփոթ նկարչություն
  • Կոլաժային աշխատանք տերևներով
  • Կերպարների ստեղծում թափոններից

Դեկտեմբեր

  • Ամանորյա թեմայով նկարչություն
  • Կավե տոնածառի խաղալիքների ստեղծում
  • Արտասովոր տոնածառ՝ գունավոր թղթով աշխատանք
  • Ամանորյա բացիկներ ՝գունավոր թուղթ,թափոն
  • Կավե բաժակների ստեղծում,տեխնոլոգիական հմտություններ

Կրտսեր դպրոց. Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպումը

Ընտրությամբ գործունեության մշակված այս ծրագիրը երկրորդից հինգերորդ դասարանցիների համար համար նույնն է, պարզապես նույն ծրագիրն ամեն մի տարիքային խմբի հետ իրեն համապատասխան բարդության ենք կատարում:

Ծրագրում ներառված է`

խեցեգործություն-քանդակ իր բոլոր փուլերով` կավի ծեփում, քանդակում, հարթեցում-մշակում, ջնարակում, թրծում: (Կավով աշխատանքն առավել կարևոր է, քանի որ ծեփելիս մատների միջոցով շոշափելիքի զգայարաններն ավելի արագ են զարգանում, որն էլ նպաստում է ուղեղի զարգացմանը):Բացի այդ ,երեխաները իրենց վառ երևակայությունը կարողանում են արտահայտել կավի միջոցով :Պատկերացում են կազմում կլոր քանդակի,հարթաքանդակի մասին,ծանոթանում են դեկորատիվ  կիրառական զարդարվեստի նմուշներին և դրանց հիման վրա փորձում ստեղծագործել:Կավագործությունը ստեղծագործ և ճկուն միտք է պահանջում:                          Կավը բնական նյութ է,այն հայտնի է արարչագործության սկզբից,երբ Աստված ստեղծեց երկիրը,ստեղծեց նաև հողը,իսկ կավը հողի մի տեսակ է:

աշխատանք թափոնով-կենցաղային անպիտան իրերից կոլաժների, շրջանակների, գրչամանների և նմանատիպ նմուշների ստեղծում:Այն իրենից ներկայացնում է շատ հետաքրքիր աշխատանք,զարգացնում երեխայի մտավոր ունակությունները և ազատ մտածողություն թելադրում:Ինչպես նաև դրանց գործածության շնորհիվ ստեղծվում են աշխատանքներ ,որոնք էլ իրենց հերթին կարող են օգտագործվել ինտերիերի ձևավորման մեջ:

տիկնիկագործություն-կտորից, թելերից, կոճակներից և տարբեր թափոններից կերպարների կերտում:Երեխաների կատարած նախնական  էսքիզային տարբերակները մշակվում և դառնում են կիրառական:Հենց դրա հիման վրա յուրաքանչյուրը  կարող է ունենալ իր անձնական հագուստը և մասնակցել կրթահամալիրում տեղի ունեցող ծիսական տոներին:Նպատակն այն է,որ յուրաքանչյուր աշակերտ` իր իսկ մտքերի շնորհիվ կարողանա յուրովի ներկայացնել  ինքն իրեն հասարակության մեջ:Ինչպես նաև նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին,դաստիարակել կիրթ,ստեղծագործող,նախաձեռնող և ակտիվ քաղաքացի:                                                                                                                          : ●աշխատանք նկարչության տարբեր ուղղություններով-էսքիզ, նատյուրմորտ, բնանկար, դիմանկար և այլն:Երեխաները ծանոթանում են դրանց և կարողանում տարբերակել,սովորում են կառուցել և լուծել կոմպոզիցիոն խնդիրներ:

  • արտ միջավայր-այս նախագծի ընթացքում սովորողները բարեկարգում, բարեփոխում են իրենց միջավայրը : Սկզբնական փուլում մշակվում են էսքիզային տարբերակները, այնուհետև անցում է կատարվում դեպի գործնական աշխատանք: Բացի այդ ստեղծում ենք թաղարներ և զբաղվում բույսերին խնամելու աշխատանքով:

Հաշվետվություն

Ուրախ քաղաքային ճամփորդություն

Ճամբարային օրվա քրոնիկոն

Կավե անվանատառեր մեր և մեր ուսուցիչների համար