Archive for Март 2020

Մարտ ամսվա հաշվետվություն

Առցանց տեխնոլոգիական ուսուցում

Ուսումնական գարուն , առաջադրանքներ

Ցուցահանդես. ընտրությամբ գործունեության խումբ

Առցանց ուսուցման ամփոփում

Առցանց ուսուցում, առաջադրանքներ

Առցանց ուսուցման արդյունքների հրապարակում

Անհատական աշխատաժամանակ

Մարտի 30-ապրիլի 3

9։00-12:00 աշխատանք բլոգներում, դասավանդողի բլոգում,

12։30-13:00աշխատանք էլեկտրոնային փոստում, առցանց տեսադաս՝ գունային գամմա

13։30- 15:00- ինքնակրթություն

17։00- նյութերի հրապարակում

Երեքշաբթի

9։00-12:00 աշխատանք բլոգներում, դասավանդողի բլոգում,

12։30-13:00 աշխատանք էլեկտրոնային փոստում, սովորողների հարցերի քննարկում, Մարտիրոս Սարյան՝ տեսադաս

13։30- 15:00- ինքնակրթություն

17։00- նյութերի հրապարակում

Չորեքշաբթի

9։00-11։00- աշխատանք բլոգներում, դասավանդողի բլոգում

11։00-12։10- տեսադաս՝ գույնը որպես խորհրդանիշ

12։10-12։40-ընդմիջում

17։00- նյութերի հրապարակում

Հինգշաբթի

9։00-12:00-աշխատանք բլոգներում, դասավանդողի բլոգում,

12։30-13:00աշխատանք էլեկտրոնային փոստում, սովորողների հարցերի քննարկում, առցանց տեսադաս՝հետաքրքիր փաստեր հայտնի նկարիչների մասին

13։30- 15:00- ինքնակրթություն

17։00  նյութերի հրապարակում

Ուրբաթ

9։00-11։00-աշխատանք բլոգներում, դասավանդողի բլոգում,այցելություն օնլայն թանգարաններ

12։10-12։40-ընդմիջում

12։50-14։00- նյութերի ստուգում

17։00  նյութերի հրապարակում

Ընտանեկան առցանց տեխնոլոգիական ուսուցում

Աշխատանքի հեղինակներ

Մարիանա Գրիգորյան՝ 5րդ դասարան

Ռուբեն Գրիգորյան՝ 1ին դասարան

Մոնտաժը՝ մայրիկ՝ Փառանձեմ Գրիգորյանի

Ուսումնական գարուն

Մասնակիցներ՝ առցանց ուսուցման սովորողներ

Ժամկետը՝ մեկ ամիս

Նպատակը՝ ինքնուրույն աշխատանքի միջոցով զարգացնել հմտությունները:

Ընթացքը՝ Սիրելի սովորողներ, «Ուսումնական գարուն » նախագծի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ աշխատանքը: Քանի որ առջևում զատկական օրերն են, գնելու փոխարեն առաջարկում եմ պատրաստել հետաքրքիր ճուտիկներ որոնք կզարդարեն զատկական սեղանը:

 

Անհրաժեշտ պարագաներ

 

՝90653067_669565730465764_3494853397431975936_n90652250_245679796821747_242097041503682560_n

90626146_197286811720223_6558542445427032064_n

Թել՝ դեղին հաստ

մկրատ

ֆոմ՝ գունավոր

կոճակներ

Աշխատանքը հեշտացնելու համար առաջարկում եմ նայել տեսանյութը և օգտվել:

Զատկական սեղանն առավել գունեղ դարձնում են գունեղ ձվիկները: Առաջարկում եմ պատրաստել տակդիր-զամբյուղներ՝ ձվիկների համար, որի համար շատ բան անհրաժեշտ չէ:

Անհրաժեշտ պարագաներ

ձվի համար նախատեսված տակդիր90677531_284271599227602_3896621526111223808_n

կտորներ

սիլիկոնե սոսինձ

թել

մկրատ

Կատարած աշխատանքները խնդրում եմ դնել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

 

 

 

 

 

Առցանց ուսուցման ամփոփում.մարտի16-20

200a8700

Ադրիանա Յայլոյան

Դավիթ Նիկողոսյան

Լանա Գրիգորյան

Բաղրամյան Հասմիկ

Էվա Պետրոսյան

Արսեն Պալյան

Տիգրան Ղոչիկյան

Անահիտ Առաքելյան

Դավիթ Մուրադյան

Մկրտիչ Համբարձումյան

Դավիթ Աղայան

Արեգ Հարությունյան

Աննա Դալլաքյան

Արգիշտի Ղարիբյան

 

 

 

Հայկական աղամաններ

download

Խեցեգործությունը կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին: Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում: Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն:
Աղը՝ որպես համեմունք, ինչպես նաև անցյալում ճանաչված սրբություն, Հայաստանի բոլոր նահանգներում պահվել է սրբազան աղամանների մեջ, որոնք մինչև 1920-30-ական թվականները պատրաստվում էին կավից, տախտակից, բրդաթելից և մորթուց: Կավից պատրաստվածները դյուրաբեկ էին, օգտագործվում էին տան մեջ, իսկ մյուսները՝ ինչպես տանը, այնպես էլ սարի ամառանոցներում:
Աղի պաշարն ընդգրկող ամաններն ունեին մարդկային և կենդանական կերպարանք, որով ընդգծված ձևով տարբերվում էին մյուս բոլոր ամաններից:
Կավե կանացիակերպ աղամաններն ու գործված աղաքսակները պատրաստում էին կանայք, իսկ տախտակից և դուրգով պատրաստվողները` տղամարդիկ: Կավագործ կանայք, ինչպես նաև բրուտները աղամաններ պատրաստում էին վաճառքի կամ ապրանքափոխանակության նպատակով: Աղամանների հիմնական հավաքածուն գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնի ֆոնդում:

unnamed
Աղամանների վերաբերյալ ուսումնասիրությունները հանգեցրել են այն հետևության, որ դրանք պտղաբերության, մայրաստվածության Անահիտ դիցուհու արձաններն են:
Հայկական դիցարանում առաջնակարգ տեղ է գրավել Անահիտ դիցուհին: Նա համարվել է Արամազդի դուստրը: Դիցուհու պատկերը քանդակվել է հայկական դրամների, մեդալիոնների, աղամանների և այլ առարկաների վրա:
Կանացիակերպ աղամանները, Անահիտ դիցուհու արձանները դիտվելուց բացի, հայկական գեղարվեստական խեցեգործության մեջ ուշագրավ տեղ ունեն: Լինելով յուրօրինակ քանդակներ, դրանք ժողովրդի մեջ ունեցել են նաև ցուցադրական-գեղագիտական նշանակություն: Դրանով էլ բացատրվում է այն լուրջ հետաքրքրությունը, որ այժմ ցուցաբերվում է գեղարվեստական խեցեգործության նկատմամբ:
Աղի և աղամանի միաձույլ պաշտամունքը կամ մեծարանքը հեթանոսական է, բայց դրանց տարրերը հայտնի են եղել մինչև հայ ժողովրդի և հեթանոսական պետական կրոնի ձևավորումը: Հնագույն ժամանակներում աղն ու աղամանը աղերսվել են պտղաբերության ոգիների կամ աստվածությունների հետ, որովհետև, ինչպես այժմ, աղը այն ժամանակներում էլ կենցաղային նույն նշանակությունն է ունեցել: Հայ ժողովրդի կազմավորման ժամանակ այդ պաշտամունքները կենտրոնացված էին մի միավորի մեջ: Այստեղից էլ կավե աղամանն ապրել է աստիճանական զարգացում:
Ավանդական կերպավոր աղամաններն ըստ կառուցվածքի ունեն հետևյալ տեսակները՝ մարդակերպ աղամաններ, որոնք իրենց ենթատիպորով պատրաստվում էին կավից: Աչքի էին ընկնում կանացի դիմավոր արձան-աղամանները:
Կանացի դիմավոր կիսանդրի հիշեցնող աղաման-արձանները ներկայացնում են տարբեր հասակի կանանց ու կույսերի: Դեմքերը մեծ մասամբ կերտված են իրականին մոտ ձևերով:
Կանացի անդեմ կիսանդրի հիշեցնող աղաման-արձանները ժամանակագրական տեսակետից ավելի հին են, քան դիմավոր կիսանդրի հիշեցնող աղաման-արձանները:
Քրիստոնեությունից երկյուղ կրելով, բրուտ կանայք նախապես կերտելիս են եղել անհատական այնպիսի արձանիկներ, որոնք արտաքին տեսքով չպետք է հիշեցնեին դիցուհու՝ այն ժամանակվա հայտնի դիմագծերը: Ավելի ուշ, երբ արդեն աղամանները իբր թե ներկայացրել են Մարիամի պատկերը, երևան է եկել ընդհանրապես կանացի դեմք կերտելու սովորությունը:
Ավանդական աղամաններից էին նաև կիսակենդանակերպ-կիսամարդակերպ աղամանները, կանացիակերպ-գմբեթավոր անդրիները, ինչպես նաև մարդակերպ-կենդանակերպ աղամանները:
19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին կեսին պատմական Հայաստանի ողջ տարածքում ամենատարածվածը կճուճ-աղամանն էր: Կավե դիմավոր, անդեմ և գմբեթավոր աղամանները հավասարապես տարածված էին ամբողջ Արարատյան հովտում, Կոտայքում, Հրազդանում, Վայքում, Սևանի ավազանում, Շիրակում և այլ շրջաններում: Աղաքսակը գործածվում էր Զանգեզուրի, Գանձակի, Տավուշի,Արցախի շրջաններում: Կավից և տախտակից պատրաստված կենդանակերպ-մարդակերպ աղամանները տարածված էին միայն Արտաշատի և Վայքի շրջաններում:
Աղի հետ կապված կան բազմաթիվ հավատալիքներ:Հայաստանում այն լոկ իբրև համեմունք չէ, որ մեծարվում է: Հայկական աղապաշտությունն այլ ժողովուրդների աղապաշտությունից տարբերվում է աղի համար հատկացված հատուկ աղամաններով: Աղամաններն իրենց պատվավոր տեղն ունեին կենցաղում:

Առցանց ուսուցման շաբաթ

Այս անգամ Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում սովորողները առցանց ուսուցման ընթացքում կստանան առաջադրանքներ և տրված առաջադրանքների ամփոփման հիման վրա կներկայացնեն ողջ աշխատանքը:

Առաջադրանք 1

Այս առաջադրանքը ավելի շատ ինքնուրույն աշխատանք է : Առաջադրանքի ընթացքում սովորողները պետք է իրենց սովորած հմտությունները կիրառեն և պատրաստեն դրամատուփ ըստ օրինակի:Դրամատուփը կարող է լինել կերպարային: Այն ամենակարևորը պետք է օգտագործել նպատային և կուտակել գումար: Բացի օրինակներից կարող եք նաև ստեղծագործել:

 

Առաջադրանք 2

Այս առաջադրանքը ոչ միայն հետաքրքիր է  այլ նաև համեղ: Այս անգամ նկարում ենք ամենատարբեր օգտակար ուտելիքներով և լուսանկարում աշխատանքը:Կարող եք օգտվել նաև համացանցային տարբերակներից: Կարծում եմ աշխատանքը կլինի հետաքրքիր, համեղ և օգտակար: Սպասում եմ ամենահետաքրքիր և յուրօրինակ տարբերակներին:

Երկու առաջադրանքներն էլ կատարելուց հետո պետք է դնել բլոգում և ուղարկել ինձ: