Archive for Ноябрь 2013

Ծաղրանկար

Ծաղրանկար, հասարակական-քաղաքական, սոցիալական, կենցաղային թեմայով երգիծական կամ հումորիստական պատկեր, գեղարվեստական տիպականացման եղանակ։

Մարդկանց կամ երևույթները ծաղրելու, դիմակազերծելու, քննադատելու նպատակով ծաղրանկարիչը դիմում է շարժի։ Ծաղրանկարները լայն առումով այն պատկերներն են, ուր գիտակցաբար ստեղծվում է կոմիկական էֆեկտ, զուգակցվում են իրականն ու երևակայականը, չափազանցվում կամ սրվում են մարդու մարմնի, դեմքի, հագուստի, վարքագծի տիպական գծերը, օգտագործվում անսպասելի զուգորդումներ ու նմանեցումներ։ 

Նեղ առումով ծաղրանկարը կերպարվեստի առանձնահատուկ ժանր է (հիմնականում օգտագործում է գրաֆիկայի , մասամբ՝ գեղանկարչության և քանդակագործության  միջոցները), երգիծանքի պատկերման հիմնական եղանակ և ունի սոցիալ-քննադատական հստակ գաղափարների նպատակաուղղվածություն։

Ծաղրանկարը հայտնի է հնագույն, միջնադարի և Վերածննդի  արվեստներից։ Սովորաբար ծաղրանկարը վերելք է ապրում հասարակական մեծ ընդհարումների և ժողովրդական զանգվածների ակտիվության շրջանում, երբ դեմոկրատական ուժերը այն ծառայեցնում են որպես պայքարի միջոց:

 

Изображение

Գուսավ Էյֆելի ծաղրանկարը

Լուսանկարչության մասին

ИзображениеԴագերոտիպի ապարատ

Լուսանկարչություն, պատկերների ստեղծման և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էլէկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաաժամի ընթացքում մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն  թուղթ կամ հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական կիրառություններ։

Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը։ Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա։ Այն թարգմանաբար նշանակում է «մութ սենյակ»։ Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա։ Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դիմաց տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով։ Առարկայի ստվերն անցնում է արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին։ Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ։ Բայց սա դեռ իրական պատկերը չէ։ Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 1839թ հունվարի 7-ը., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը։

Դրա հիմքում ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը, դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա։ Ֆոտո-լույս, գրաֆիա-նկարչություն։ Առաջին ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ՝ ֆր. գիտնական Լուի Դագերի անունով, որը համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը։

Լուսանկարը՝Վիկիդարան

Նյութի աղբյուր՝Վիկիդարան

Ընթերցասրահի ինտերիերի ձևավորում․նախագծի ավարտ

Վարդգես Սուրենյանցի մասին

Վարդգես Սուրենյանցը (փետրվարի 27, 1860, Ախալցխա- Ապրիլի 6, 1921, Յալթա) հայտնի հայ նկարիչ է։ Հայ կերպարվեստի պատմության մեջ նա համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի խոշոր հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։

Տիրապետելով տաս լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ  թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։

Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծաթերթում։

Գործերը

Իր կտավներում նա ցույց է տվել մեր ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա հավերժական անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար ՈՒալդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահար», «Մոխրոտը», «Գառնուկ ախպերը», «Իմաստուն օձը», հեքիաթների պատկերազարդումները։Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրերը», «Այնտեղ ներսում», «Անկոչը», պիեսները։

Պարսկաստան մեկնող գիտարշավի մասնակցության տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմային նվիրված կտավներից ուշագրավ են Ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր«Շահնամե»պոեմը, «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը, անթիվ օրնամենտների հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարները, դիմանկաները։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, Օսկար Ուալդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։

Ոտնահարված սրբություն

 

 

Изображение

 

Սալոմե

 

 

Изображение

Տիրամայրը մանկան հետ

Изображение

 

Սուրբ Հռիփսիմե

Изображение

 

 

 

Շամիրամն ու Արա Գեղեցիկը

 

Изображение

 

Ֆիրդուսին կարդում է իր«Շահնամե»պոեմը

Изображение

 

Միջավայր, փոխազդեցություններ

Это слайд-шоу требует JavaScript.

Ընտրությամբ գործունեություն…Մեր կավե կաղիններն ու սկյուռերը

Գնահատման կարգը Ընտրությամբ գործունեություն և Տեխնոլոգիա դասընթացների համար

Գնահատման կարգը ընտրությամբ գործունեություն և տեխնոլոգիա դասընթացներում միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով:Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գնահատման ձևը:Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին :

Տեխնոլոգիա դասընթացի գնահատման կարգ

Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝  աշխատելով  դասարանում :Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և հենց դասարանում էլ ավարտում այն,ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝հանձնած-չհանձնած (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Արդյունքում դասընթացի ընթացքում  սովորողը գնահատվում է ըստ նախագծի և իրականացրած ծրագրի:

Ընտրությամբ գործունեություն դասընթացի գնահատման կարգ

Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու ,սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով:Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին,ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում 10 միավորանոց համակարգով(ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն):Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը,որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը ,իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները:Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը: