Archive for Декабрь 2014

Իմ ստեղծագործ տոնածառը

Դպրոց-պարտեզի և հիմնական դպրոցի անսովոր տոնածառների ավարտից հետո,էլ ավելի ոգեշնչվելով ստեղծեցի իմ տոնածառը:Սիրով ներկայացնում եմ այն՝ֆոտոշարքի տեսքով:

Հին հայկական ավանդական տոնածառի խորհուրդը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ:Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում:Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը,այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս,հետ բերում տուն և ամրացնում գերանինՏոնածառի խաղալիքները հասկերից ,ընկույզներից /թվով`յոթ/պատրաստված զարդարանքներ էին,որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:
Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:
Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված:Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Աղբյուրը՝ hay-power.com

Պատրաստի՛ր ինքդ այս հետաքրքիր և յուրօրինակ տոնածառի խաղալիքը

Այս հետաքրքիր և յուրօրինակ խաղալիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.
1ամբողջական ստվարաթուղթ
1կապ վուշի թել
1սիլիկոնե սոսինձ
1/2թեյի բաժակ ջուր
10ճաշի գդալ գիպս
գուաշ
Պատրաստման եղանակը.
Խաղալիքի համար նախապես մեզ անհրածեշտ է ունենալ գիպսե կոնֆետներ:Այն պատրաստելու համար պետք է կես բաժակ ջրին ավելացնել գիպսի փոշի և ընթացքում անպայման խառնել:Պետք է ստանալ թանձր խառնուրդ:Այս գործընթացը պետք է կատարել շատ արագ,քանի որ գիպսը ունի քարանալու հատկություն:Այնուհետև ստացված զանգվածը լցնել կոնֆետի ֆորմայի մեջ և սպասել,որ չորանա:Չորանալուց հետո ներկել գուաշով այնպես,որ նմանվի կոնֆետի գույնին:
Ստվարաթուղթը կտրատել եռանկյունաձև կամ քառակուսի,նախապես ծակել,այնուհետև փաթաթել թելով:Այս գործընթացից հետո նախապես պատրաստած գիպսե կոնֆետները սիլիկոնե սոսինձով ամրացնել վրան և վերջ:Տոնածառի խաղալիքը պատրաստ է:

Դպրոց-պարտեզի ամանորյա հեքիաթ-ներկայացումը

«Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքների ֆոտոպատում

«Ամանոր» նախագծի նախապատրաստական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 4-5րդ դասարանի սովորողները:Հսկայական աշխատանքն ընթացավ մի քանի փուլով:Նախապես պատրաստեցինք գիպսե կոնֆետի դետալներ,ծանոթացանք նյութի,տեխնոլոգիական խնդիրների հետ:Այնուհետև վուշի թելով փաթաթեցինք օղակներն ու ձևավորեցինք տոնածառի սկզբնական հիմքը:Իսկ ամանորյա խաղալիքները պատրաստեցինք ստվարաթղթից,կտորից և ներկեցինք,որոնք էլ դարձան լույսի աղբյուր:Դե ինչ,մեզ մնում էր ամենահաճելի գործը՝զարդարել և վերջնական տեսքի բերել տոնածառը:Աշխույժ ու աշխատասեր սովորող-օգնականների օգնությամբ,միասնական և համառ աշխատանքի արդյունքում տոնածառը պատրաստ է:

Թելով հյուսված թարս ու շիտակ տոնածառ

Տեխնոլոգիական գովազդային հոլովակ Դիջիթեք 2015

Գովազդային հոլովակը իրենից ներկայացնում է տեխնոլոգիական  հմտությունների ցուցադրություն:Տեսաֆիլմի բոլոր դեկորացիաները պատրաստված են սովորողների ձեռքերով:Ներկայացման գլխավոր դերում Դիջի կավե մարդուկներն են: Սիրով ներկայացնում եմ  հոլովակը ամփոփ տեսքով:

Դիջի գովազդի նախապատրաստական աշխատանքները սկսված են

Դիջիթեք 2015-ի գովազդային հոլովակի  նախապատրաստական աշխատանքները սկսված են:Դե էլ ինչ Դիջիթեք,առանց մարդուկների,ասեմ ավելին՝կավե մարդուկների:Այս անգամ գովազդի հերոսներ դարձան Դիջի տեխնոլոգիական մարդուկները,որոնք պատրաստեցին դպրոց-պարտեզի սովորողները:

Չեմ ուզում ավելին պատմել,ամբողջական կներկայացնենք ֆիլմի տեսքով:

Ամանոր նախագիծ.Հետաքրքիր և նոր լուծումներով տոնածառի ստեղծում

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Իսկ թե ինչպես ,դա արդեն անակնկալ կլինի բոլորի համար:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի,,ավանդական տոնածառի,ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։Որպես նոր նյութ կաշխատենք գիպսով,կուսումնասիրենք գիպսի տեխնոլոգիական հատկանիշները:Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։

Կարծում եմ այս աշխատանքը շատ հետաքրքիր , արդյունավետ և ուսուցողական կլինի սովորողների համար։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։