Archive for Сентябрь 2018

Ես և իմ ստեղծած սենյակը

Բոլոր մարդկանց մեջ կա ստեղծագործելու հակում և կարողություն, պարզապես դրանք տարբեր դրսևորումներ են գտնում ելնելով մարդու ապրած միջավայրից:

Ստեղծագործելը ընդհանրապես պետք է բոլորին և պետք է ոչ միայն հատուկ առիթներով, այլ՝ առօրյայում…

Որպիսի մարդը կարողանա գործի մեջ դնել իր ստեղծագործող երևակայությունը, նրան հարկավոր է միջավայր, որը կխթանի այն: Որպիսի ստեղծագործող հասարակություն ձևավորվի, անհրաժեշտ է սկսել  մանկությունից՝ երեխայից… Պետք է, որ երեխան կարողանա իր երևակայությունը արտահայտել ու մտահորիզոնը լայնացնել: Իսկ դրա համար պետք է հարմարավետ և զարգացնեղ  միջավայրում մեծանա:

Յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումներն ու երազանքները, լինենք մեծ թե փոքր ինչ-որ նոր բան ստեղծելու համար:Ամենաստեղծագործ մտքերն ու երևակայությունը առավել զարգացան և ինքաարտահայտվեցին այս առաջադրանքի ընթացքում: Ամեն սովորող ստեղծեց իր պատկերացրած սենյակը՝ ամբողջ կահավորանքով և մանրամասներով: Առաջադրանքը շատ հարմարավետ էր նաև խմբային աշխատանքի համար:Սովորողները ամեն մանրամասներով հորինված իրենց սենյակներում եզակի և ինքնօրինակ դետալներով ցուցադրեցին և արտահայտեցին իրենց հուզական, ներքին աշխարհն ու երազանքները: Առաջադրանքի ընթացքում ծանոթացան ինտերիերի դիզայն հասկացության հետ, թափոններից ստեղծեցին սենյակների համար փափուկ կահույք, լուծեցին կառուցողական խնդիրներ,պլաստլինից կերտեցին հերոսներ, որի արդյունքում ցուցադրեցին իրենց հմտություններ, ստեղծագործ միտքն ու տեխնոլոգիական կարողությունները: Ստորև ներկայացնում եմ կատարած առաջադրանքը տեսաֆիլմով:

Նոր միջավայր, նոր ուսումնական տարի