Archive for Февраль 2014

Կավե խճանկարի ստեղծում. Հովհաննես Թումանյան «Ձախորդ Փանոսը» նախագիծ

Реклама

Թղթե կերպարների ստեղծում.Հովհաննես Թումանյան«Ճամփորդները»

Հովհաննես Թումանյան«Ճամփորդները

Նոր տեխնիկայի ուսուցում ջրաներկով

Հովհաննես Թումանյան«Ձախորդ Փանոսը»․Կավե դեկորատիվ խճանկարի ստեղծում

Նախագծի մասնակիցները՝5- 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ փետրվարի 19-26

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել ևս մեկը։Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ խճանկարի,խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիաների հետ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք։

Նախագծի իրակացման փուլեր

Նախագիծը սկսելու համար մեզ օգնության հասավ ուսումնական օրացույցը,ավելի կոնկրետ՝ թումանյանական օրերը կրթահամալիրում։Թեմայից և Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված սկսվեց աշխատանքային պրոցեսը,քանզի Հովհաննես Թումանյանի ստեղծած հետաքրքիր,անկրկնելի և Լոռվա բնության շնչով ստեղծված հեքիաթները ստեղծագործելու են մղում յուրաքանչյուրիս։Բազում հեքիաթների շարքից մեծ դժվարությամբ ընտրվեց <<Ձախորդ Փանոսը>>հեքիաթը։Աշխատանքի սկզբում սովորողները թղթի վրա  պետք է նկարեն  էսքիզային տարբերակներ՝ընտրված հեքիաթի տարբեր դրվագներից։ Հաջորդ քայլն արդեն խճանկարի՝կավե փոքրիկ քառակուսի և ուղղանկյուն կտորների ստեղծման փուլն է,որը իհարկե պատրաստելուց,չորանալուց,մշակվելուց և հղկվելուց հետո անպայման կթրծվի։Այնուհետև սովորողների կատարած էսքիզ-նկարներից կընտրվեն լավագույնները և  նույնությամբ կարտանկարվեն կավե թրծված փոքրիկ կտորների վրա,կգունազարդվեն և վերջում կլաքապատվեն՝առավել գեղեցիկ և փալուն տեսք ունենալու համար։Աշխատանքի ընթացքը կհետաքրքրի և  կօգնի ստեղծագործել յուրաքանչյուր սովորողի ուրույն կերպով ներկայացնել իր մտքերը,հույզերը,երևակայական աշխարհը,թումանյանական հերոսների և կերպարների պատկերացումները։

Խնդիրներ

  • ծանոթություն խճանկար հասկացության հետ
  • խճանկարի տեխնոլոգիական հմտությունների յուրացում
  • աշխատանքային փուլերի հաջորդականության կատարում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում և զարգացում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ընթացքը և ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Կավե դիջիտեխնիկան պատրաստ է.՚նախագծի ավարտ

Աշխարհի ամենամեծ ծաղիկը

Изображение

«ԵԿԵ՛Ք ինձ հետ, պարո՛ն, եկե՛ք, տեսեք՝ ի՜նչ մեծ ծաղիկ է, ի՜նչ գեղեցիկ է ու հիասքանչ»,— ասաց Ջոզեֆ Առնոլդի ոգևորված ուղեկիցը։ Առնոլդը բրիտանացի բուսաբան էր և բույսեր հավաքող արշավախմբի մեջ էր ինդոնեզական Սումատրա կղզում։ Հետևելով այդ մարդուն՝ Առնոլդը տեսավ մի բան, որն անվանեց «իսկապես ապշեցնող»։ Դա մի զարմանահրաշ ծաղիկ էր։ 1818-ին կատարած արշավի ժամանակ էր, որ նա տեսավ ծաղկի այս տեսակը՝ տպավորիչ ռեֆլեզիան, և չնայած անցել է մոտ 200 տարի, բայց այն դեռևս աշխարհի ամենամեծ ծաղիկն է համարվում։

Ռեֆլեզիայի տասնյակ տեսակներ կան, որոնք աճում են միայն Հարավարևելյան Ասիայի ջունգլիներում։ Սակայն նոր տեսակներ դեռ շարունակվում են հայտնաբերվել։ Ամենամեծ ծաղիկ ունեցող տեսակը Առնոլդի ռեֆլեզիան է, որը կոչվել է Ջոզեֆ Առնոլդի և նրա ընկերակցի՝ Թոմաս Սթամֆորդ Ռեֆլեզի անունով, որը Սինգապուրի հիմնադիրն ու կառավարիչն էր։ Չնայած այդ ծաղիկը շատ գեղեցիկ է, բայց դժվար թե քաղես այն՝ ծաղկեփունջ կազմելու համար։

Նախ՝ հաշվի առնենք ծաղկի չափը։ Ռեֆլեզիայի տրամագիծը 1 մետր է՝ ավտոբուսի անվադողի չափ, քաշը՝ մոտ 11 կիլոգրամ*։ Ծաղիկն ունի հինգ հաստ, ծանր, վարդագույն-դարչնագույն ծաղկաթերթեր, որոնց վրա կան անգույն, կոշտ պուտեր։ Ծաղկի կենտրոնում խոռոչ կա, որը կարող է պարունակել մինչև 6 լիտր ջուր։

Երկրորդ՝ խոսենք բուրմունքի մասին։ Եթե անկեղծ լինենք, ռեֆլեզիան «սատկած գոմեշի գարշահոտ է տարածում» և այդ պատճառով նոր անուններ է ստացել՝ «դիակի ծաղիկ» և «նեխած դիաշուշան»*։ Լեշերով սնվող ճանճերը ծաղկի հիմնական փոշոտողներն են, քանի որ նրանք չեն կարողանում դիմանալ այդ «գայթակղիչ» բուրմունքին։

Ռեֆլեզիան չունի ցողուն, տերևներ, արմատներ ու որպես փաթաթվող և գետնատարած պատուտակի մակաբույծ՝ աճում է ջունգլիներում։ Երբ մայր պատուտակի ընձյուղից դուրս է գալիս նոր ռեֆլեզիայի բողբողջը, մոտ 10 ամսվա ընթացքում ուռչում է և դառնում մեծ կաղամբի չափ։ Հետո մի քանի ժամվա ընթացքում ծանր թերթերը բացվում են՝ երևան հանելով ծաղկի ողջ գեղեցկությունը։ Խոռոչի մեջ կան բազմաթիվ սուր ելուստներ, որոնց ֆունկցիան մասնագետները դեռևս ամբողջությամբ չեն հասկանում։ Նրանցից ոմանք այն կարծիքին են, որ ելուստները տաքություն են առաջացնում և այդպիսով ուժգնացնում են գարշահոտությունը։

Ծաղկի յուրօրինակ գեղեցկությունը կարճատև է։ Ընդամենը մի քանի օրից ծաղիկը մեռնում է, սկսում է փտել՝ թողնելով լպրծուն, սև զանգված։

Այսօր, սակայն, Առնոլդի ռեֆլեզիան անհետացման եզրին է։ Ինչո՞ւ։ Արական և իգական ծաղիկները պետք է իրար կողք ծաղկեն, որ խաչասերում լինի, բայց բողբոջների մեծ մասը չի հասցնում հասունանալ։ Պատճառն այն է, որ մարդիկ հավաքում են բողբոջները՝ ավանդական բժշկության մեջ և որպես նրբախորտիկ օգտագործելու համար։ Հետևաբար շատ բույսեր քչանում են։ Մեկ ուրիշ լուրջ վտանգ էլ անտառահատումն է, ինչի հետևանքով վերանում են տրոպիկական անտառները՝ այս ծաղկի բնօրրանը։

Լուսանկարը՝www.google.am

Նյութի աղբյուր՝ http://wol.jw.org/hy-armn/wol/lv/r44/lp-rea/0/4221

Հայաստանի ոսկի միրգը

Изображение

Հազարավոր տարիներ Ասիայում և Եվրոպայում մարդիկ ծիրան են աճեցրել։ Քանի որ եվրոպացիները կարծում էին, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է, սկսեցին այն կոչել հայկական խնձոր։

Այսօր Հայաստանում մոտ 50 տեսակի ծիրան կա։ Դրանք կարելի է ճաշակել՝ սկսած հունիսի կեսերից մինչև ուշ օգոստոս։ Հրաբխային հողը և արևառատ եղանակը հասունացնում են ծիրանը՝ յուրահատուկ քաղցրություն հաղորդելով նրան, և այդ պատճառով շատերը այն աշխարհի ամենահամեղ ծիրաններից են համարում։

Ընդհանուր առմամբ ծիրանի տեսակները սալորի չափ են և լինում են բաց ոսկեգույնից մուգ նարնջագույն երանգների։ Դրանք ունեն թավշյա կեղև, մսալի են, սակայն ոչ շատ հյութալի և լինում են թե՛ քաղցր, թե՛ թթու։ Ոմանք ծիրանի համը նմանեցնում են դեղձի և սալորի համերին։

Հողագործները աճեցրել են նաև «սև» ծիրան, բայց դա իսկական ծիրան չէ։ Դա ծիրանի և սալորի պատվաստում է։ Այն մուգ մանուշակագույն, գրեթե սև թավշյա կեղև ունի, իսկ ներսից դեղին է։

Ծիրանենիները ծաղկում են այն ժամանակ, երբ դեռ ծառերին տերևներ անգամ չկան՝ առաջ բերելով սպիտակ բուրավետ ծաղիկներ, որոնք ինքնափոշոտվում են։ Դրանք նման են դեղձենու, սալորենու և կեռասենու ծաղիկներին։ Ծիրանենիները հիմնականում լավ աճում են այն վայրերում, որտեղ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք, քանի որ դրանք սառեցման պրոցեսի կարիք ունեն ծաղկելու և պտուղ տալու համար։ Այդ պատճառով ծիրանենու համար բարենպաստ է հենց Հայաստանի կլիման։

Թարմ ծիրանը շատ առողջարար է։ Այն պարունակում է բետա–կարոտին և C վիտամին։ Շատ մարդիկ օգտագործում են ծիրանի չիր, քանի որ թարմ ծիրանը կարճ կյանք ունի և շուտ է փչանում։ Դա է պատճառը, որ աշխարհի որոշ մասերում ավելի շատ օգտագործում են ծիրանի չիր, քան թարմ ծիրան։ Ծիրանի չիրը նույնպես սննդարար է և պարունակում է մանրաթելեր ու երկաթ։ Ծիրանից կարելի է նաև պատրաստել օղի, մուրաբա, ջեմ և հյութ։

Ավելին, ծիրանենու բնափայտից գեղեցիկ բաներ են պատրաստվում, օրինակ, դուդուկ՝ Հայաստանում հայտնի փողային գործիք, որը կոչում են նաև ծիրանի փող։ Երևանի խանութներում և շուկաներում զբոսաշրջիկները կարող են ծիրանենու փայտից պատրաստված այլ գեղեցիկ հուշանվերներ գնել։

Եթե ապրում ես այնտեղ, որտեղ կա թարմ ծիրան, համտեսիր այն։ Դու, անկասկած, շատ կհավանես այս համեղ ոսկի միրգը։

Նյութի աղբյուր՝ http://wol.jw.org/hy-armn/wol/lv/r44/lp-rea/0/4221