Archive for Январь 2020

Հունվար ամսվա հաշվետվություն

Ազգագրական փառատոն․կարպետագործություն

Ձմեռային ճամբարի ամփոփում․ մաթեմատիկների և տեխնոլոգների ջոկատ

Վարպետության դաս․ բատիկա

Մաեստրո 95 ֆիլմի դիտում

Ազգագրական փառատոն.կարպետագործություն

Կարպետագործությունը հայ ժողովրդի հնագույն ու սիրված արհեստներից է: Այն իր ուրույն տեղն է գրավել մշակույթի համընդհանուր գանձարանում, մշակվել, պահպանվել ու կատարելության է հասել հայուհիների շնորքի ու կարողությունների շնորհիվ: Այդ գեղջկական պարզ գործվածքը մատչելի էր սոցիալական բոլոր խավերին:

Դարերի ընթացքում պահպանված ամաններն արտահայտում են հայ ժողովրդի ճաշակը, նրա գեղարվեստական ու ստեղծագործական ինքնատիպությունը: Զարդանկարային ու գունային լուծումները պահպանվել են դարերի ընդացքում: Հիմնական զարդանկարները կրկնվում են ամեն տեղ ՝ Վասպուրականից Լոռի, սակայն ամեն դարաշրջանում իրեն հատուկ տարբերակներով: Զարդանկարային նորանոր կառուցվածքներով:

Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը:  Փորձում ենք գործել և սովորոել նաև մենք: Սիրով իր աշխատանքն է ներկայացնում Մարիա Բաբաջանյանը:

Տեսանյութը պատրաստել է Մարիա Բաբաջանյանը:

 

Ձմեռային ճամբարի ամփոփում. մաթեմատիկների և տեխնոլոգների ջոկատ

82576134_389749588521406_392058487523246080_n

Մեր ամենահամեղ ճամբարային օրը

Մեր ճամբարային առօրյան

Ձմեռային մարզական խաղեր

Վարպետության դաս. բատիկա

Արևմուտքի ճամբարականները այս անգամ մասնակցեցին մի շատ հետաքրքիր վարպետության դասի: Կրթահամալիրի ծնող- մասնագետները սիրով ցուցադրեցին իրենց հմտությունները և նույնիսկ թույլ տվեցին աշխատել և փորձել հասկանալ կտորի և ներկի լեզուն: Մասնագետները մեզ բացատրեցին, որ գոյություն ունի բատիկայի երկու տեսակ՝ տաք և սառը: Առաջին փուլում ներկայացվեց բատիկայի տաք տարբերակը և դաջելու տեխնիկան: Ընթացքում հայտնաբերեցինք նաև նոր նյութեր: Վարպետության դասը շատ հետաքրքիր և զարգացնող էր բոլորիս համար: Սովորողները մեծ ոգևորությամբ լսեցին մասնագետներին և իրենց մտքում նոր նախագծեր հորինեցին: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին:

Տեսաֆիլմը՝ Տաթև Աթոյանի

«Մաեստրո 95» ֆիլմի դիտում

82524471_1992418110904727_7312375271061979136_n

Հունվարի 17-ին, ժամը՝ 14:00 «Հարթակ» Գեղարվեստում ակումբում կայացավ ռեժիսոր Արթուրո Սայանի «Մաեստրո 95» ֆիլմի դիտումը: Արևմտյան դպրոցի մի խումբ ճամբարականներ ներկա գտնվեցին ֆիլմի դիտմանը և տպավորվեցին: Կարծում եմ անհնար է չտպավորվել Փարաջանովի արվեստով : Ֆիլմը տիպիկ արտացոլում էր Մաեստրոյի բնատուր տաղանդը և փարաջանովյան մոտիվներով էր նկարահանված: Ամենահետաքրքիրը մեզ համար այն էր, որ ֆիլմի ընթացքում կային վավերագրական կադրեր պատմող Փարաջանովի մասին: Փարաջանովի արվեստով հիանալու համար անընդհատ նրան ուսումնասիրել ու անընդհատ նորը բացահայտել է պետք:

Նյութի լուսանկարը՝ Տաթև Աթոյանի