Archive for Август 2018

Սեպտեմբերի 1. նախագծային օր

Սեպտեմբերի 1. «Արտ-միջավայր, շարունակականություն» նախագիծ

Նպատակը՝

Սեպտեմբերի 1-ին՝ 4-5-րդ դասարանի սովորողների փոքր խմբով կսկսենք աշխատել «Արտ-միջավայր, շարունակականություն» նախագծի շուրջ և կփորձենք առավել գունեղ, ֆունկցիոնալ և հետաքրքիր դարձնել մեր միջավայրը: Այս անգամ պետք է ստեղծենք ցատկահարթակ՝ ընդգծված  չափսերով:Կատարած աշխատանքի արդյունքում մեր կրտսեր ընկերները կկարողանան այն օգտագործել ֆիզկուլտուրայի դասընթացին և կչափեն իրենց հմտությունները:

Անհրաժեշտ նյութեր՝ յուղաներկ,վրձիններ, կպչուն ժապավեն, գծամատիտ:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* գեղագիտական ճաշակի զարգացում

 

Реклама

Սեպտեմբերի 3-7. նախագծային շաբաթ

33436630_1677590608976974_2282847311929278464_nՆախագծային շաբաթվա ընթացքում ունենք կատարելու մի շարք միջավայրային փոփոխություններ, անհրաժեշտ և կարևոր եմ համարում, որ նոր ուսումնական տարին սկսենք առավել նոր և գունեղ միջավայրում.

  • նոր թաղարային լուծումներ
  • աստիճանների թարմացում-ներկում
  • 1-ին դասարանցիների նոր խմբասենյակի ստեղծում
  • նոր գույն, նոր շունչ դասասենյակներում
  • նոր խաղային լուծումներ դպրոցի միջանցքի հատակին
  • խաղերի ստեղծում տեխնոլոգիայի և բազմազան նյութերի միջոցով /դոմինո/
  • կավագործություն, նկարչություն
  • տիկնիկագործություն