Archive for Апрель 2017

Մեր հերթական զարգացնող խաղը

18197542_1305658719503500_890152181_n                              18197693_1305658449503527_93339691_n

«Զարգացնող խաղերի ստեղծում » նախագծի շրջանակում ստեղծված խաղերը բացի պատրաստելուց նաև օգտագործում ու խաղում ենք մեր կրտսեր ընկերների հետ: Նախորդ խաղերից ունենալով հետաքրքիր փորձ և զարգացում ՝  որոշեցինք վերափոխել և վերստեղծել մեզ բոլորիս ծանոթ X և O խաղը ՝ այն առավել գունեղ և ֆունկցիոնալ դարձնելով: Այս անգամ X-ին և O-ին եկան փոխարինելու ելակները, նարինջները, ձմերուկները, ծաղիկները, արևներն ու աստղերը: Խաղն առավել երկարատև դարձնելու համար պատրաստեցինք նաև խաղի հաշիվը կառավարող նշաններ: Աշխատանքն ավարտելուց հետո ինքներս փորձեցինք խաղալ, և թեժ մրցակցություն սկսվեց: Չմոռացանք նաև մեր կուտակած փորձը կիսել մեր կրտսեր ընկերների՝ առաջին դասարանցիների հետ: Խաղն ընթացավ շատ ուրախ ու թեժ: Արդյունքում ունեցանք մեր սեփական ձեռքերով պատրաստած խաղ և անցկացրինք ուրախ ժամանակ:

Սիրով ներկացնում եմ խաղի ստեղծման փուլը ֆոտոշարով:

Реклама

Զարգացնող խաղեր՝ «զգայական գորգեր»

՝18143017_1305669932835712_1612299413_n«Զարգացնող խաղերի ստեղծում » նախագծի շրջանակում սկսեցինք ստեղծել տարբեր զարգացնող խաղեր: Խաղերը նախատեսված են կրտսեր դպրոցի սովորողների համար: Այս անգամ փորձեցինք ստեղծել զգայական գորգեր, որոնք զարգացնում են մանր մոտորիկան: Մանր մոտորիկան, այսինքն՝ շարժողական ակտիվությունը, որն իրենից ներկայացնում է նյարդային, մկանային, ոսկրային համակարգերի զարգացում՝ ձեռքի մատների միջոցով: Ձեռքերի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա: Մատների ծայրերին գտնվող նյարդային վերջույթները  հսկայական նյարդային ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Ահա թե ինչու է այդքան կարևոր մանր մոտորիկայի զարգացմանը նպաստել դեռ վաղ շրջանից: Այս ամենն իմանալով հանդերձ՝ սկսեցինք մեր աշխատանքը: Նախապես ընտրեցինք տարբեր նյութեր և համակարգելով դրանք ՝ փակցրինք  ստվարաթղթի վրա: Վերջում փորձեցինք ինքներս հասկանալ խաղի նշանակությունը փակ աչքերով: Սովորողներն ունեցան ամենատարբեր զգացողություններն և  հետաքրքիր պատկերացումներ սեփական զգայարանների մասին: Աշխատանքային փուլի մասին պատմող նյութը տե՛ս այստեղ:

Ապրիլ ամսվա նախագծային աշխատանքներ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի սովորողներ,

Ժամանակահատվածը՝ ապրիլ 3-7

Ապրիլ ամսվա նախագծային աշխատանքների մեջ է մտնում «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսը,«Զարգացնող խաղերի ստեղծում» նախագիծը,ինչպես նաև մասնակցելու ենք Սուրբ Հարության տոնին:

Ուսումնական գարուն նախագծի ընթացքում իրականացնելու ենք մի քանի նախագծեր,որոնք կապված են մեր միջավայրի հետ:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կսկսենք մեր նորամուտների շարքը:Կփորձենք սովորողների և դասավանդողների հետ համատեղ իրականացնել մի քանի բարեփոխումներ,որից հետո կունենանք գունեղ,հետաքրքիր միջավայր:Աշխատանքը կընթանա փուլ առ փուլ:Դե ինչ,աշխատանքային փուլն արդեն սկսված է:Մաղթում եմ մեզ անհոգնել և ստեղծական աշխատանքային օրեր:

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ  սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստացած կարողությունները օգտակար կլինեն ամբողջ կյանքի համար:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* գեղագիտական ճաշակի զարգացում

Վերջնական արդյունքի ամփոփումը կլինի բլոգում և ենթակայքում: