Archive for Декабрь 2017

Մեր ամանորյա միջավայրը պատրաստ է…

Հունվարյան նախագծեր

Հունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում: Ճամբարային օրերի ընթացքում իր անընդհատ գործունեությունը կշարունակի տեխնոլոգիական ջոկատը: Ճամբարային օրերի ընթացքում կիրականացնենք ամենահետաքրքիր և ամենաբազմազան գործունեությունները:

Հունվարի 8- 26 — գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. տեխնոլոգիական ջոկատի աշխատանքը,կազմակերպումը և հաշվետվությունը:

  • – «2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում
    – Քաղաքը բաց արվեստանոց`ծանոթություն քաղաքի քանդակներին, այցելություն Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
  • Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների նախապատրաստական փուլ
  • Թատերական տիկնիկների ներկայացման նախագիծ
  • Զարգացնող խաղերի ստեղծում
  • Համատեղ նախագծերի մեկնարկ
  • Համատեղ նախագիծ բազմամասնագիտական խմբի հետ
  • Տեխնոլոգիական ջոկատի գործունեություն
  • Ձմեռային մարզական խաղեր
    – Ձմեռային քայլքի նախագծեր
    – Ազգային խաղեր
    – «Ուսումնական Ջրվեժ» նախագիծ
    – Մարմնամարզական խաղերի նախագծեր
  • «Հոգևոր Հայաստան» նախագծեր
  • Ազգագրական նախագծեր
    – Ծիսական խոհանոց
  • «Հանրակրթական Դիջիթեք 2018». հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման նախագծեր, լոգոների ստեղծում
  • Մեդիաուրբաթ-համերգներ
    – հունվարի 12՝ «Հին Նոր տարի». ամանորի-Սուրբ Ծննդյան ծիսական համերգ համերգոց
    – հունվարի 19՝ «Աշխարհի հետ». օտարալեզու ավետիսներ, շնորհավորանք-երգեր
    – հունվարի 26՝ հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագիծ
  • Կրթահամալիրը վերապատրաստումների բաց լաբորատորիա. հանրապետության դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական աշխատողների եռօրյա վերապատրաստումներ՝
    5 տարեկանների դաստիարակների
    1-3-րդ դասարանների դասվարների
    Մայրենիի ուսուցիչների
    Տեխնոլոգիայի ուսուցիչների, այդ թվում` դիզայն, կինո-ֆոտո
    Երաժշտության ուսուցիչների
    Մարզական

 

Շշատոնածառ (bottle tree ) նախնական էսքիզ

 

25105530_1517894748279895_2128621726_nԻնչպես ամեն տարի, այս տարի ևս Արևմտյան դպրոցում ունենալու ենք այլընտրանքային, նոր և հետաքրքիր տոնածառ: Փորձեմ նկարագրել նախնական տեսքը: Այս անգամ մեր տոնական խորհրդանիշը պատրաստելու ենք  պլաստիկ թափանցիկ շշերից: Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ կլինի ձեռք բերել մետաղական ցանց, ձկան թելեր, սիլիկոնե սոսինձ և գունաներկեր:

Այլ մանրամասներ չեմ ներկայացնում, որպեսզի անակնկալ լինի:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • մետաղական ցանց- մեկ լիստ՝ չափսը 1մ 50սմ x 1մ 50սմ
  • ձկան թել
  • շղթա  3մ
  • պլաստիկ շշեր

 

 

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի շարունակական ընթացքը Աշտարակում

«Գեղարվեստը կրթահամալիրում»  նախագծի շրջանակներում այսօր այցելեցինք Աշտարակի Հայորդաց տուն, ծանոթացանք այնտեղ գործող խմբակներին և միջավայրին: Աշխատանքը սկսելուց առաջ նախապես ողջունեցինք միմյանց,  ապա սկսեցինք պատրաստել ամանորյա ստվարաթղթե բվեր: Աշխատանքը հետաքրքիր և նոր էր հայորդաց տան սաների համար: Նրանք մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ էին աշխատում: Դե իսկ կրթահամալիրի սովորողների համար լավ առիթ էր իրենց հմտությունները ցուցադրելու համար: Ես, որպես տեխնոլոգիայի դասավանդող, հենց այս ճամփորդությունն է, որ համարում եմ սովորողի տեխնոլոգիական կրթության հաշվետվություն, որի արդյունքը  իրենց սովորած հմտությունների  կիրառումն ու փոխանցումն է: Շատ կարևորում եմ սովորողների ստեղծագործական միտքը, բայց առավել հետաքրքիր էր ինձ համար, թե ինչպես իմ սովորողները իրենց սովորած տեխնոլոգիական գիտելիքները  կսովորեցնեն և կփոխանցեն իրենց կրտսեր, ինչպես նաև ավագ ընկերներին: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն էր նրանց համար բացահայտելու իրենց թաքնված ունակությունները: Դե ինչ, մենք սիրով սպասում ենք այսպիսի հետաքրքիր ճամփորդությունների մեր անհատական փորձը փոխանցելու, սովորեցնելու և սովորելու գաղափարները տարածելու մեծ ցանկությամբ :

Տեխնոլոգիական միասնական պլեներ

24989543_1516973725038664_690730082_nԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, իրականացվեց միասնական տեխնոլոգիական պլեներային աշխատանքը:Աշխատանքային գործունեության մեկնարկը տրվեց ժամը 10:00-ին: Վերապատրաստվող դաստիարակները արդեն պատրաստ էին սկսել գործունեությունը: Հինգ ստեղծագործ աշխատանքային խմբերը միասնական և միահամուռ ուժերով կարողացան ստեղծագործել և սովորեցնել , ամեն խումբ յուրահատուկ ու հետաքրքիր առաջադրանք ուներ: Իմ խումբը այս անգամ որոշեց պատրաստել ստվարաթղթե ամանորյա բուեր: Վերապատրաստվողները իրենց խմբային առաջադրանքը կատարելուց հետո մեծ ոգևորությամբ դիտում և շրջում էին հակառակ խմբերում: Նրանց համար ամեն ինչ նոր և հետաքրքիր էր, ինչն առավել ոգևորող էր : Գործունեության  վերջում յուրաքանչյուրն իր աշխատանքը պահեց իր մոտ՝ որպես օրինակ-նմուշ:

Դեկտեմբերի 6. մասնախմբի ծրագիր

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15.15

Վայր՝ Ավագ դպրոց, 2-3

Մասնախմբի ծրագիր

Դեկտեմբերյան նախագծային ուսուցման քննարկում

Ամանորյա նախապատրաստական աշխատանքների քննարկում

Նոյեմբերյան նախագծերի ամփոփում, քննարկում

 

 

 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն: Մասնախումբ

Արդեն հինգ տարի է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում և մեծ պատասխանատվություն եմ զգում ստանձնածս աշխատանքի հանդեպ: Ունենալով ոչ մեծ մանկավարժական փորձ՝  հետևում և խորհրդակցում եմ ընկերներիս աշխատանքին, և փորձում սովորել: Ինքս ինձ համար փորձում եմ  նոր հմտություններ սովորել և առավել հետևողական լինել:

Նախապատրաստվել և վարել եմ առաջին մանկավարժական սեմինար-պարապմունքը

Կատարել եմ մենթորական աշխատանք կրթահամալիր ընդունված մանկավարժական աշխատողի հետ: 

Վարչական նիստին ներկայացրել եմ դեկտեմբեր ամսվա կրթահամալիրային նախագծերը

Ծանոթացել և ուսումնասիրել  եմ մասնախմբի մասնակիցների ուսումնական բլոգները

Ներկայացնում եմ նաև իմ նոյեմբեր ամսվա հաշվետվությունը՝ որպես մանկավարժական աշխատող:

  • Ի՞նչ մտահոգիչ բաներ եք դիտարկել. Ձեր խմբից ո՞վ չի կարողանում-չի ուզում-չի կարևորում ուսումնական նախագծերով աշխատանքը. կա՞ն նախագծեր, որ արդյունավետ չեք համարում, ինչ հիմնավորմամբ։

Քանի որ աշխատանքային առաջին ամիսն է, դժվարանում եմ հստակ ասել, քանի որ սկզբնական շրջանում ծանոթացման փուլն էր, սկզբնական շրջանում կարծիքները շատ տարաբնույթ էին, ինչպես նաև հակասական: Կարծում եմ՝ երկրորդ ամսվա ընթացքում ամեն բան ավելի պարզ կդառնա:

  • Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել. կա՞ նախագիծ, որի մասին արժե խոսել, բայց կայքում, ենթակայքում ինչ-որ պատճառներով անտեսված կամ ստվերում է մնացել։

Այս ընթացքում ուսումնասիրել եմ մասնախմբի անդամների բլոգները և այն նախագծերը, որոնք հաջողված են եղել, ներկայացվել են կայքում, ենթակայքում: Որպես ձեռքբերում ուզում եմ արձանագրել Լուսինե Պետրոսյանի և Արմինե Գյոնջյանի Սեբաստացի TV նախագիծը, որի ընթացքում ինքս մասնակցություն եմ ունեցել և շարունակելու եմ համագործակցել:Բացի այդ, աշխատել եմ Արև Բալջյանի հետ, որի արդյունքում որպես ամփոփում ներկայացված է Սեբաստացի ցուցահանդես նախագիծը:

  • Մի ամիս աշխատելուց հետո ի՞նչ առաջարկություններ ունեք մասնախմբի, մասնաժողովի աշխատակարգերի, սեմինարների կազմակերպման մասին։ 

Աշխատանքային մեկամսյա փորձի ընթացքում  այդաքն էլ արդյունավետ չեմ համարում խառը խմբերով աշխատանքը: Մասնախմբում կան մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային մեծ փորձ ,և նրանց ուղղորդելու համար խորհրդակցության անհրաժեշտություն կա ինձ համար : Որպես մասնախմբի ղեկավար առավել օգտակար եմ համարում դասվարների և տեխնոլոգիայի դասավանդողների հետ աշխատանքը: