Archive for Февраль 2019

Փետրվար ամսվա հաշվետվություն

Համագործակցային նախագիծ

Երկարացված օրվա սեմինար-պարապմունք

Գրքի նկարազարդում

Մետաղե քանդակներ

Ճամփորդություն Փարաջանովի թանգարան

ԴԴմածեսին ընդառաջ

Реклама

Ձոն տեխնոլոգիական ստուգատես.համագործակցային նախագիծ

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում ունեմ մի շարք մշակված նախագծեր, որոնք իրականացնելու եմ կրտսեր դպրոցի սովորողների հետ: Կպատրաստենք կավե վզնոց-նվերներ,բրոշներ, որի արդյունքում սովորողը իր պատրաստած նվերը կնվիրի առանց գնելու՝ սեփական ձեռքերով:Հաջորդ փուլում կշարունակենք ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ իրականացնել մեր մետաղական ՝ մալուխե քանդակների շարքը: Առանձնակի ուզում եմ ներկայացնել նաև մեր համագործակցային նախագիծը: Այս անգամ միասնական նախագիծ կսկսենք արծաթագործության հետ համատեղ, որի արդյունքում կունենանք հետաքրքիր արդյունք: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Առաջին փուլում կատարել ենք էսքիզային աշխատանքներ: Ինքս մեծ ոգևորվածությամբ եմ պատրաստվում,  քանի որ այն նոր հարթակ է նաև ինձ համար:

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը, շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը, ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ: Նախագծի շնորհիվ  սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում:

Երկարացված օրվա սեմինար-պարապմունք

Վայրը՝  Արևմտյան դպրոց

Օրը՝  հունվարի 2749512242_455881391613224_8330450036823425024_n

Ժամը՝ 12:00- 13:00

Երկարացված օրվա  տեխնոլոգիական ծրագիրն  այս անգամ նվիրված կլինի  Զատկի տոնին: Այս սեմինար-պարապմունքի ընթացքում  կպատրաստենք  Զատկի ձվիկների համար նախատեսված տակդիրներ: Աշխատանքի ընթացքում կծանոթանանք կավի մշակման  փուլերի և պատրաստման մի քանի տեխնոլոգիաների հետ: Նախնական փուլում կաշխատենք փոքր դետալներով: Աշխատանքային փուլի վերջում նախատեսվում է թրծել աշխատանքներն ու ավարտուն տեսքի բերել:

Գրքի նկարազարդում . Հ. Թումանյան «Անբան Հուռին»

Ամեն տարի սիրով և սպասումով ենք պատրաստվում Թումանյանական օրերին: Սովորողների ստեղծագործ միտքն էլ ավելի է պայծառանում այդ օրերի ընթացքում: Յուրաքանչյուր  ստեղծագործություն կարդալիս մտովի պատկերներ են գալիս, և այս անգամ պատկերները որսալու համար մեր ստեղծագործ միտքը հանձնեցինք թղթին: Աշխատանքի սկզբնական փուլում ընտրեցինք ստեղծագործությունը: Ամեն մի տող կարդալուց հետո հեքիաթը բաժանեցինք մասերի, ինչպես ֆիլմը՝ կադրերի, և սկսեցինք նկարել: Ընտրվեցին լավագույն տարբերակները և որոշվեց ստեղծել նկարազարդ գրքեր: Հեղինակային աշխատանքներից սիրով ներկայացնում եմ հինգերորդ դասարանի սովորողներ ՝ Գայանե Բադեյանի և Դանիել Հովհաննիսյանի աշխատանքները: Կարծում եմ աշխատանքները հաջող ստացվեցին:

Սովորողները շատ սիրում են նկարել, քանի որ այն հաճույք է պատճառում նրանց: Դա նրանց համար ինքնադրսևորման միջոց է: Յուրաքանչյուր սովորող իր աշխատանքի մեջ ցույց է տալիս իր անհատականությունն ու զգացմունքայնությունը, ինչպես նաև ստեղծագործ միտքը և երևակայական աշխարհը:

Փոքրիկ սեբաստացիները որպես նվեր ամենայն  հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 150 ամյակին , որոշվեց հրապարակել և իրենց սեփական ձևեռքերով նկարազարդել Հ. Թումանյան «Անբան Հուռին» հեքիաթի իրենց տարբերակը: Թումանյանի շնչով համակված շարունակելու ենք մեր բազմազբաղ գործունեությունը հաջորդիվ:

Մետաղե քանդակներ

IMG_0614

Քանդակագործությունը պլաստիկ արվեստներից մեկն է, որի պատկերումը կատարվում է ծավալային եռաչափ տեսքով: Քանդակել կարել է ամենատարբեր նյութերից: Արևմուտքի սովորողները արդեն լավ ծանոթ են կավին և շատ քանդակներ են ստեղծել: Քանդակագործության ժամանակ խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ պատկերն արդեն տեսանելի է լինում տարբեր դիտակետերից: Քանդակելու ժամանակ սովորողը ձեռք է բերում ծավալատարածական զգացողություն: Կավե քանդակներ ստեղծելուց հետո այս անգամ որոշեցինք մեր աշխատանքային գործիքների մեջ ավելացնել մետաղը և թելը: Յուրաքանչյուր առաջադրանք սկսելուց առաջ շատ երկար մտածում եմ և ամեն անգամ վայելում սովորողների ստեղծագործ մտքի թռիչքը: Լինում է պահ, երբ սովորողը գերազանցում է  ինձ՝ ուսուցչիս: Այս անգամ էլ այդպես եղավ: Սովորողները նույնիսկ  մետաղը կռելու և դրանից առաջացած մատների ցավը  հաղթահարեցին, չբողոքեցին,  սովորեցին աշխատել հարթաշուրթով և «մետաղի լեզուն»  հասկանալով ստեղծեցին փոքրիկ գլուխգործոցներ: Սիրով ներկայացնում եմ կատարված աշխատանքը ֆոտոշարքով:

Կոլաժ, Փարաջանով, ազդեցություններ…

Նախագծի ղեկավարներ՝ Զառա Ոսկանյան, Սոնա Փափազյան

Նախագծի ժամկետը՝ փետրվարի 10-25

Նախագծի մասնակիցներ՝ 5րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Նախագծի նպատակն է կոլաժի միջոցով բացահայտել սովորողների ներքին աշխարհը, հուզական դաշտը և զարգացնել առավել ազատ և ստեղծագործ  լինելու հմտությունները: Կոլաժը  այն ստեղծագործությունն է ,որը պատրաստվում է զանազան նյութերից: Կոլաժ պատրաստելը հրաշալի մեթոդ է  արտ թերապևտիկ աշխատանքում մեծահասակների և երեխաների հետ: Կոլաժի ստեղծումը տալիս է ինքնաարտահայտման լայն հնարավորություն, քանի որ դրա պատրաստման համար կիրառվում են տարբեր նյութեր:  Նախագծի ընթացքում սովորողները կծանոթանան կոլաժի տեսակների հետ և առավել պատկերավոր տեսնելու համար կայցելեն Սերգեյ Փարաջանովի թանգարան, ով համարվում է կոլաժի լավագույն վարպետներից մեկը: Գեղեցիկ և ճիշտ ստեղծագործելու համար առհասարակ մարդուն՝ կլինի սովորող թե մեծ, հարկավոր են ազդեցություններ: Փարաջանովի աշխատանքները նայելուց հետո անհնար է չազդվել և չստեղծագործել:

Նախագծի վերջում նախատեսել ենք քայլք դեպի  Սուրբ Սարգիս եկեղեցի, ինչպես նաև կարդում ենք Թումանյան,  երգում ենք Կոմիտաս:

Խնդիրներ

  • ծանոթություն կոլաժ հասկացության հետ
  • կոլաժի տեսակները
  • եռաչափ կոլաժ
  • դեկուպաժ
  • կտավային կոլաժ
  • ֆոտոկոլաժ

 

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում:

 

ԴԴմածեսին ընդառաջ

Դդմատոնն իսկապես հետաքրքիր և յուրովի է ամենամենամյա տոնակատարության ժամանակ: Ամեն տարի ծիսական սեղանի ձևավորման պատասխանատու գործը հանձնվում է ինձ և իմ սովորողներին: Այս անգամ էլ որոշեցինք պատրաստել դդմապարկեր և սեղանի ձևավորման համար նախատեսված դդմաչոփիկներ: Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողները հասկացան, թե ինչքան մատչելի է, երբ հենց իրենք են պատրաստում: Արդյունքում հաշվարկեցինք նաև գումարը, թե ինչքան ենք ծախսել և նախագծի արդյունքում սովորեցինք նոր հմտություններ, ինչը մեզ կուղեկցի ողջ կյանքի ընթացքում: