Archive for Январь 2014

Կավե թատրոն․Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը»

«Նկարչություն կտորի վրա» նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ երկարաժամկետ

Նպատակը

Նկարչություն կտորի վրա՝բատիկա:Ինքնին վերնագիրն արդեն ներկայացնում է ,թե ինչ հետաքրքիր աշխատանք է սպասվում սովորողներին նախագծի ընթացքում:Նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա  արվեստի այս ճյուղի՝բատիկայի հետ,հասկանա նրբությունները,սերտի տեխնոլոգիան:Բատիկան ունի իր ուրույն աշխարհը իր լեզուն և ճաշակը:Այն ունի իր բարդությունները ,տեխնիկան,որի մասին նախագծի ընթացքում սովորողը կտեղեկանա և կկիրառի իր սեփական փորձով:Աշխատանքը ինքնին մեծ լրջություն և ուշադրություն է պահանջում:Նախագծի շնորհիվ սովորողը կներկայացնի իր ուրույն մտածելակերպը,ստեղծագործ միտքը և ճաշակը:Այն հնարավորություն կընձեռի տարբերվել բոլորից և ունենալ սեփական ձեռքերով ստեղծած գլխակապը կամ վզկապը:

Նախագիծը թույլ կտա մտածել ավելի ազատ,հետաքրքիր և օրիգինալ:Թեման կլինի ազատ:Յուրաքանչյուր սովորող կներկայացնի իր գլխակապը կամ վզկապը և կմեկնաբանի այն և կգնահատվի:Նախագծի ընթացքում ձեռք բերած հմտությունները բատիկայի տեխնոլոգիայի,տեսակների և կիրառման ձևերի մասին մեծ նշանակություն և հետք կթողնեն սովորողի ստեղծագործական մտքի վրա և կձևավորի գեղագիտական ճաշակ:

Խնդիրներ

  • ծանոթություն բատիկա հասկացության հետ
  • բատիկայի ներկանյութերի և տեխնոլոգիաների մասին նյութերի դիտումներ
  • նախնական էսքիզների մշակում
  • նկարչական ժանրերի մասին քննարկում,թեմայի ընտրություն
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Դիջի-սիմվոլների ստեղծում՝ ԴԻՋԻԴԴՈՒՄ 2014

Նախագծի ժամկետները՝հունվարի14 –փետրվարի 14

Նախագծի մասնակիցները՝4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը.

«Դիջի-սիմվոլների ստեղծում»նախագծի ընթացքում սովորողների հետ միասին կստեղծենք մի շարք հետաքրքիր սիմվոլներ ,որոնք կպատրաստենք կավից,դե իհարկե Դիջիթեքյան թեմայով:

Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:Սիմվոլները կարող են լինել տարբեր տեսակի,ձևի,որոնք ի վերջո կդառնան կախազարդեր:Սիմվոլները սովորողների մոտ կձևավորեն առարկան  կիրառելի դարձնելու կարողություն:

Որպես Դիջի-սիմվոլի խորհրդանիշ ընտրվել է Դիջիդդումը,քանի որ Դիջիթեքյան օրերն համընկնում են Ղափամայի ծեսի հետ:Դե ինչ,աշխատանքային պրոցեսն արդեն սկսված է :

Խնդիրներ.

  • Սիմվոլի ստեղծման էսքիզների կատարում
  • Ծանոթություն սիմվոլ,խորհրդանիշ հասկացությունների հետ
  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • Կավե սիմվոլի ստեղծման տեխնոլոգիայի կիրառում
  • Ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • Ձևավորել ստեղծածը կիրառելու և նվիրելու կարողություն
  • Վերջնական արդյունքի հաստատում

Վերջնական արդյունքը կտեսնեք բլոգում և ենթակայքում,ինչպես նաև Դիջիթեքյան մրցանակների հայտարարման  ժամանակ:

Վերջնական արդյունքը հետաքրքիր է լինելու,պարզապես սպասել է պետք:

Դիջի-սիմվոլ՝Դիջիդդում 2014

ImageԱմենամյա Հանրակրթական Դիջիթեք միջազգային ստուգատեսը մեզ հնարավորություն է տալիս առավել հետաքրքիր ներկայանալ , ստեղծել և հանդես գալ  նոր մտքերով:Այդ իսկ պատճառով,սովորողների հետ միասին որոշեցինք ստեղծել Դիջի-սիմվոլներ,որոնք դառնալու են  կախազարդեր:Դիջի-սիմվոլի խորհրդանիշ ընտրեցինք Դիջիդդումը,քանի որ Դիջիթեքյան օրերն համընկնում են Ղափամայի ծեսի հետ:Նախնական աշխատանքներն արդեն սկսված են:Սովորողները մեծ ոգևորությամբ են աշխատում:Վերջնական արդյունքը կտեսնեք Դիջիթեքյան մրցանակների հայտարարման ժամանակ:
Վերջնական արդյունքը հետաքրքիր է լինելու,պարզապես սպասել է պետք:

Կավե ԴԻՋԻ տեխնիկա…

Դիջիպատում 2013-2014

Image2013-2014ուստարվա առաջին կիսամյակն ինձ համար իրական ձեռքբերումների շրջան էր:

Այս տարվա ընթացքում ունեցել եմ մի քանի ձեռքբերումներ:Առաջին ձեռքբերումն այն է,որ կարծում եմ կարողացել եմ մեծ սեր և հետաքրքրություն առաջացնել սովորողների մոտ իմ դասավանդած առարկայի նկատմամբ:Դասավանդելով նկարչություն և խեցեգործություն ,փորձել եմ հասկանալ սովորողների նախասիրությունները,նրանց ներքին աշխարհը,ստեղծագործ ոգին:Փորձել եմ սովորողների մոտ զարգացնել,սովորեցնել և ծանոթացնել հազարամյակներ առաջ ստեղծված արվեստի՝խեցեգործության հետ,ինչպես նաև պատմել դրա օգտակարության և կիրառելի լինելու մասին:Յուրաքանչյուր սովորող իր ստեղծած կավե առարկան փորձել է դարձնել կիրառելի,ինչը մեծ ոգևորություն է առաջացրել:

Ուսումնական օրացույցի առկայությունը հնարավորություն է տվել ուսուցումը հիմնականում իրականացնել նախագծերի մեթոդով:Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ նշվել են ժամկետներ՝սկիզբ,ընթացք,ավարտ:Նախագծային ուսուցման շնորհիվ դասընթացը կազմակերպվել է առավել հետաքրքիր,ստեղծական և արդյունավետ:Իհարկե նախագծային ուսուցման ընթացքում յուրաքանչյուր սովորող իր ուժերի չափով է ներկայացել և գնահատվել:Սեպտեմբերից մինչև հիմա իրականացրել ենք մի քանի նախագծեր,որոնք շատ արդյունավետ,հետաքրքիր արդյունք են ունեցել և մեծ արձագանք ստացել:Նախագծերին կարող եք ծանոթանալ բլոգի Նախագիծ և Նախագծի ավարտ բաժիններում:

Կարևոր նվաճում եմ համարում նաև Ամանորյա տոնածառի և ներքին ձևավորումների համար կատարված աշխատանքը:Արդյունքը կարծում եմ ստացվեց հետաքրքիր և օրիգինալ:

2014-ի գլխավոր անելիքը

Ունենալով փոքր-ինչ փորձ,կարծում եմ նախագծերը 2014-ին կլինեն առավել մշակված և բազմազան,որի շնորհիվ կունենանք առավել հետաքրքիր միջավայր:

Իսկ վերջում որպես առաջարկություն կամ խնդրանք ամենքիս.լինենք միմյանց նկատմամբ ավելի ուշադիր,օգնող և սրտացավ: