Archive for Сентябрь 2017

2016-2017-ում ղեկավարած ուսումնական նախագծերը

2016-2017-ում ղեկավարած ուսումնական նախագծերը և հաշվետվությունները Սեպտեմբեր-փետրվար ամիսների իրականացրած նախագծերի հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Հուլիս-օգոստոս ամիսների հաշվետվություն

 

 

 

Реклама

Ընտրությամբ գործունեության նախագիծ Տիկնիկային Թատրոնի ստեղծում

Նախագծի մասնակիցները ՝ 4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը՝ Սեպտեմբերի 19-ից-հոկտեմբերի 19-ը

Նախագծի նպատակը՝

Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի ստեղծագործական միտքը թատերական ներկայացումների միջոցով, և սովորողին թույլ տալ ներկայանալ առավել հետաքրքիր և յուրովի: Նախագծի ընթացքում կուսումնասիրենք մի շարք ստեղծագործություններ և միասին ընտրություն կկատարենք դերային բաժանման համար: Յուրաքանչյուր սովորող կստեղծի իր տիկնիկը և կխաղացնի թատերական ներկայացման ժամանակ:

Թատրոնը արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական  դերակատարը դերասանն է, մեր դեպքում՝ սովորողը, ով կիրառելով տարբեր հնարքներ՝ գործողությունների միջոցով մարդկանց է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա: Թատրոնը համարվում է արվեստի ամենաազդեցիկ ճյուղը, որով կարելի է ներազդել մարդու վրա: Դե ինչ, առավել ազդեցիկ ներկայանալու համար նախ պետք է ստեղծել կերպար՝ կիրառելով մեր սովորած տեխնոլոգիական հնարքները: Նախագծի ավարտը կտեսնեք ֆիլմի տեսքով:

Նախագծի խնդիրները

  • թատերական կերպարի ստեղծում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • կերպարը խաղացնելու հմտություն
  • խամաճիկության կառավարման հմտություն

Անհրաժեշտ նյութեր

Պոլիէթիլենային բաժակ, փայտե չոփիկներ, սիլիկոնե սոսինձ, կտորներ, ֆոմ, գունավոր թելեր, ֆլոմաստերներ:

 

 

Հրավիրում ենք սովորելու․․․

 

Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցը Երևանի և քաղաքամերձ բնակավայրերի դպրոցականներին հրավիրում է  լրացուցիչ  դասընթացների:

Դասընթացների բովանդակությունը՝

Նկարչություն

  • գունանկար
  • գծանկար
  • կոլաժ

Նկարում ենք գունավոր մատիտներով, յուղամատիտներով,գուաշով,պաստելներով։

Խեցեգործություն

  • քանդակ
  • կիրառական արվեստ

Աշխատում ենք կանաչ և կարմիր կավերով, ինչպես նաև կավագործության անիվով (гончар)

Լրացուցիչ ուսուցման այս դասընթացները նախատեսված են 5-12 տարեկան երեխաների համար
շաբաթական 2 պարապմունք՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 60 րոպե տևողությամբ։ Ուսուցումը իրականացվում է հարմարավետ, նորաձև լուսավոր և ընդարձակ արվեստանոց-արհեստանոցներում:Միջավայրը նպաստում է, որպեսզի սովորողը զարգացնի իր ստեղծագործական միտքը և ձևավորի գեղագիտական ճաշակ։

 Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Արևմուտքի գեղարվեստ՝ Ա. Բաբաջանյան 38/1 կամ զանգահարեք՝+374 (10) 74 21 72     +374 (094) 77 39 56
Դասավանդողի մասին տեղեկություններ՝ այստեղ:

 

 

Աշխատաժամանակ

19433624_1364158753653496_549887771_n

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Նոր կյանք՝ հին իրերին

 

Արևմտյան դպրոցի միջավայրը առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է անտրտունջ և անդադրուն աշխատանք, քանի որ «Արտ միջավայր» նախագիծը  անընդհատ է և շարունակական,այդ պատճառով այս անգամ փորձեցինք վերականգնել և նոր շունչ հաղորդել մեր հին աթոռերին ,  իսկ փոփոխելու համար սովորողների հետ միասին ներկեցինք յուղաներկով: Այս աթոռները նոր շունչ են հաղորդելու նոր ձևափոխված խմբասենյակին:

Սեպտեմբերի 4-8

Ժամկետները-Սեպտեմբերի 4-8.

Մասնակիցները- 1-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծային շաբաթ

Նախագծային շաբաթվա ընթացքում 1-3րդ դասարանի սովորողների հետ կաշխատենք կավով և նկարչությամբ։Առաջին փուլում կծանոթանանք տեխնոլոգիական խնդիրների հետ, այնուհետև կփորձենք ստեղծել նոր կերպարներ,որն էլ հիմք կհանդիսանա  նոր հեքիաթի ստեղծմանը հենց սովորողների  ստեղծագործ մտքով։

Իսկ 4-5 րդ դասարանի սովորողները  կիրականացնեն Արտ միջավայր  նախագիծը,որի ընթացքում կփորձենք օգնել մեր կրտսեր ընկերներին՝ 1ին դասարանցիներին, ձևավորել իրենց նոր խմբասենյակը։Նախատեսում ենք ունենալ հնարավորինս մինիմալ լուծումներով սենյակ։Սկզբնական փուլում կսկսենք  գունավորել հին  ջեռուցիչները և այլն։

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ  սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստացած կարողությունները օգտակար կլինեն ամբողջ կյանքի համար:

Խնդիրներ

  • սովորողը ծանոթանում է նոր նյութերի  հետ
  • սովորում է  նոր նյութի տեխնիկան
  • ձեռք է բերում ինտերիերային և էքստերիերային  մտածողություն
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ստեղծած աշխատանքը  ցուցադրելու կարողություն

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում և ենթակայքում: