Archive for the ‘«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես’ Category

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի նախագիծ

Գարնանային դպրոցի գարնան շունչը ազդարարող ստուգատեսը իր թարմ և գարնանային շնչով նոր նախագծերի մեկնարկ է ազդարարում: Տեխնոլոգիական այս ստուգատեսը հնարավորություն է տալիս համեմատել կատարած աշխատանքները և առավել հետաքրքիր և ստեղծական դարձնել և՛ միջավայրը,և՛ միտքը: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր դասավանդող և սովորող պետք է ներկայացնի իր խոսքը,աշխատանքը,հմտությունը:Ստուգատեսի ընթացքում ներկայացվելու են մի քանի նախագծեր,որի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ,հետաքրքիր և նոր աշխատանքներ:

Դպրոց-պարտեզում իրականացվող նախագծեր 4-5-րդ դասարանի սովորողների հետ.

* Սովորողների անհատապես, խմբով կատարած աշխատանքների ցուցահանդես-վաճառք

* Զատկական ծիսական կիրառական արվեստի նմուշների ստեղծում

* «Հայելիների ձևավորման նախագիծ» :Նախագծի ընթացքում Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ միասին պատրաստելու ենք կավե սալիկներ:Սալիկները անցնելու ենք թրծման փուլ: Դրանից հետո նկարազարդելու ենք և փակցնելու Արևելյան դպրոցի հայելու շուրջը:

* Արտադրությամբ ուսուցում» նախագծի ընթացքում պատրաստելու ենք կավե կրծքազարդեր:

*Համագործակցային նախագծեր Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզներում

Արմինե Մնացականյան և 3-րդ դասարանի սովորողներ

Հասմիկ Ղազարյան և 3-րդ դասարանի սովորողներ

Մերի Գրիգորյան և 3-րդ դասարանի սովորողներ

Շուշան Ալեքսանյան և ընտրությամբ գործեության  խումբ՝ 4-5րդ դասարաններ

Մելինե Սիմոնյան և ընկերներ

Քրիստինե Հովսեփյան և 1-ն դասարանի սովորողներ

* սովորողների ուսումնական անհատական  ստեղծված նյութական արժեքների մշտապես գործող ցուցադրություն-վաճառք

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում: