Archive for Ноябрь 2016

Արտ միջավայր,շարունակականություն

Արտ միջավայր նախագիծը անընդհատ է և անդադար:Արևմտյան դպրոցում  ունենք շատ տարածքներ,որոնք ունեն լուծման կարիք:Սիրով ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝արդեն լուծում ստացած տարբերակով:

Հեծանվակայանի և հեծանվային նշանների ստեղծում

Արևմտյան դպրոցում ստեղծեցինք հեծանվակայան և հեծանվային նշաններ,որոնց միջոցով սովորողները կծանոթանան և ավելի կանոնավոր կերպով կվարեն հեծանիվը:Նախագիծը իրականացրել եմ Քրիստինա Հարությունյանի հետ :

Կախարդական տիկնիկները

Զարգացնող խաղերի ստեղծում.ֆոտոշարք

Նախապես որոշված նախագծով սկսեցինք պատրաստել տրամաբանական և զարգացնող խաղերի մեր շարքը:Աշխատանքի ընթացքը ներկայացնում ենք ֆոտոշարքով:

 

Զարգացնող խաղերի ստեղծման նախագիծ

Նախագծի մասնակիցներ-4-5-րդ դասարանցիներ

Նախագծի ղեկավարներ-Արևիկ Բաբայան,Սուսաննա Դավթյան և Զառա Ոսկանյան

Նախագծի ժամկետներ-Նոյեմբերի 20

Նպատակը

Նախագծի նպատակն է ոչ միայն  ունենալ  զարգացնող խաղեր,այլ նաև՝ ինքնուրույն ստեղծել և փոխանցել   կրտսեր ընկերներին:Բացի այդ ՝ նոր խաղ ստեղծելը սովորողներին հնարավորություն կտա առանց գումար ծախսելու և խանութից գնումեր կատարելու  ինքնուրույն ստեղծագործել,ինչու ոչ՝ նվիրել ընկերներին:Այս նախագիծը հնարավորություն է տալիս,որ սովորողը ձեռք բերի ինքնուրույնություն և զարգացնի հմտությունները:

Խաղի ընթացքը շատ պարզ է.ստեղծում ենք պատկերներ՝բժշկական շպատելների օգնությամբ:Նախապես ստեղծում ենք էսքիզային տարբերակը, այնուհետև արդեն իսկ որոշված պատկերը գծագրում ենք փայտիկների վրա:Աշխատանքը ավարտին հասցնելու համար նկարում ենք գուաշով և վերջնական արդյունք ստանալու համար լաքապատում:Այս խաղը հետաքրքիր ժամանցի տարբերակ է ,որի կիրառման դեպքում հաճելին և օգտակարը ապահովված  են մեր սովորողների համար:

Այս նախագիծը շարունակական բնույթ է ունենալու :

Խնդիրները

  • զարգացնում է տրամաբանությունը
  • նպաստում խոսքի զարգացմանը
  • բարելավում հիշողությունը
  • նպաստում ուշադրության կենտրոնացմանը
  • զարգացնում է խոսակցական հմտությունները
  • զարգացնում է երևակայությունը