Նախագծային շաբաթվա ամփոփումը տե՛ս այստեղ:
Գարնանային դպրոցի աշխատանքների ամփոփումը տե՛ս այստեղ:
Մարտ ամսվա նախագծերի ամփոփումը տե՛ս այստեղ:
31 Мар
Նախագծային շաբաթվա ամփոփումը տե՛ս այստեղ:
Գարնանային դպրոցի աշխատանքների ամփոփումը տե՛ս այստեղ:
Մարտ ամսվա նախագծերի ամփոփումը տե՛ս այստեղ:
31 Мар
Գարնանային դպրոցի ընթացքում աշխատեցին և՛ սովորողները և՛ դասավանդողները: Աշխատանքային շաբաթը շատ հագեցած և արդյունավետ ընթացավ: Ըստ նախագծի ՝ սկսեցինք ստեղծել մեր հեծանվային և արշավախմբային կայանի աշխատանքները: Սովորողների հետ միասին մինիմալիստական ոճով ներկեցինք գլխավոր պատը և գրաֆիկական լուծումներով այն հասցրինք վերջնական տեսքի: Այնուհետև ձևավորեցինք աստիճանների տակ գտնվող խորշերը, որոնք դարձան ավելի գունեղ և բազմաֆունկցիոնալ: Այդ նոր միջավայրում տեղ հատկացրինք նաև թռչունների վանդակների և ձկների ակվարիումի համար: Աշխատանքային փուլը դեռ շարունակվում է…
31 Мар
Նախագծային շաբաթվա ընթացքում սովորողների հետ շարունակեցինք մեր «Զարգացնող խաղերի ստեղծում»նախագիծը: Այս անգամ համագործակցեցինք Արևիկ Բաբայանի հետ, ինչն առավել հետաքրքիր և արդյունավետ դարձրեց մեր աշխատանքային գործընթացը: Մեր և մեր կրտսեր ընկերների համար փորձեցինք ստեղծել հիշողությունը զարգացնող խաղեր: Այս խաղը հետաքրքիր է այն բանով, որ խաղաքարտերի քանակի փոփոխությունը հնարավորություն է տալիս , որ խաղին մասնակցեն տարատարիք սովորողներ: Խաղի ընթացքում սովորողները պետք է փորձեն հիշել և գտնել միանման պատկերները: Աշխատանքային փուլն ընթացավ շատ արագ և հետաքրքիր, սովորողները մեծ ոգևորությամբ ստեղծեցին և իրենց իսկ ստեղծած խաղով խաղացին:
Հիշողության խաղի ստեղծման հաջողությունը մեզ ոգևորեց և որպես շարունակություն սկսեցինք պատրաստել հանգստացնող խաղեր: Փուչիկների, ալյուրի, ձավարեղենի միջոցով ստեղծեցինք հանգստացնող գնդիկներ, որոնք կնպաստի մանր մոտորիկայի զարգացմանը, նյարդային կենտրոնների հանգստացմանը, մտքի զարգացմանը:Ներկայացնում եմ խաղը՝ ֆոտոշարքի տեսքով:
21 Мар
Մարտի 27-31
Աշխատակարգ
Կրթահամալիրում
10:00-14:00. աշխատանք դպրոցում
12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
19 Мар
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 20-26 և 3-9։
Ուսումնական գարուն նախագծի ընթացքում իրականացնելու ենք մի քանի նախագծեր,որոնք կապված են մեր միջավայրի հետ:Դպրոցի յուրաքանչյուր անկյունն ունի լուծման խնդիր՝ նոր և առավել հետաքրքիր դարձնելու պայմանով:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կսկսենք մեր նորամուտների շարքը:Կփորձենք սովորողների և դասավանդողների հետ համատեղ իրականացնել մի քանի բարեփոխումներ,որից հետո կունենանք գունեղ,հետաքրքիր միջավայր:Որպես առաջնային խնդիր կձևավորենք և առավել ֆունկցիոնալ կդարձնենք աստիճանների տակ գտնվող խորշերը,որոնք կդառնան թռչունների և ձկների համար նախատեսված անկյուններ:Աշխատանքը կընթանա փուլ առ փուլ:Այնուհետև կսկսենք հեծանվային-արշավախմբային կայանի աշխատանքները:Միջավայրը ակումբային դարձնելու համար կնախագծենք մի քանի էսքիզներ:Սովորողների հետ քննարկելուց հետո կանցնենք գործի :Դե ինչ,աշխատանքային փուլն արդեն սկսված է:Մաղթում եմ մեզ անհոգնել և ստեղծական աշխատանքային օրեր:
Նպատակը՝
Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստացած կարողությունները օգտակար կլինեն ամբողջ կյանքի համար:
Խնդիրներ՝
* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ
* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
* տեխնոլոգիական հմտությունների զարգացում
* տեխնոլոգիական հմտությունների գործածում
* գեղագիտական ճաշակի զարգացում
Վերջնական արդյունքի ամփոփումը կլինի բլոգում և ենթակայքում:
11 Мар
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի մեկնարկի համար մշակել եմ մի շարք նախագծեր, որոնք իրականացնելու եմ սովորողների հետ: Ներկայացված նախագծերի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ, նոր և հետաքրքիր աշխատանքներ, ինչպես նաև բազմազան նվերներ: Նաև շարունակելու ենք «Զարգացնող խաղերի ստեղծման »նախագիծը:
«Ձոն» նախագծին մասնակցում է ամբողջ Արևմտյան դպրոց-պարտեզը. յուրաքանչյուր դասարան իր նախագիծն է իրականացնում: Ստուգատեսային առաջին փուլն արդեն սկսված է, ավարտին են հասցված մի քանի աշխատանքներ:Ներկայացնում եմ դասավանդողների նախագծերը.
«Ձոն» նախագիծ՝ Մարինե Մարտիրոսյան
«Ձոն» նախագիծ՝ Աշխեն Թադևոսյան
Նախագծի ընթացքում շարունակելու ենք բարելավել և գեղեցկացնել մեր միջավայրը, ձևավորելու ենք աստիճանախորշերը, հյուրատունը և հեծանվակայանը:
4-5րդ դասարանի սովորողների և Սոնա Փափազյանի հետ իրականացնելու ենք համատեղ նախագիծ,որի ընթացքում պետք է պատրաստենք հետաքրքիր ծաղկաման-թաղարներ:
«Ձոն մայրիկիս» ներկայացնում է Աշխեն Թադևոսյանը:
«Ձոն մայրիկիս»ներկայացնում է պարտեզային խումբը:
Նպատակը՝
Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և մնայուն արժեք:
Խնդիրներ՝
* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ
* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
* տեխնոլոգիական հմտությունների զարգացում
* տեխնոլոգիական հմտությունների գործածում
* ստեղծածը նվիրելու կարողություն
* գեղագիտական ճաշակի զարգացում
Նախագծի ամփոփումը կլինի ապրիլի 7-ին՝ բլոգում և ենթակայքում:
2 Мар
Ճամբարային օրերի ընթացքում ստեղծված ձեռնոց-տիկնիկները դարձան թատերական ներկայացումների հերոսներ , նրանց պատրաստեցինք կտորներից: Նախապես նկարեցինք և մշակեցինք էսքիզները, այնուհետև իրար միացրինք կտորներն ու վերջնական ձևավորեցինք ու դարձրինք կերպարներ:
Տիկնիկներով ստեղծված առաջին ներկայացումը տե՛ս այստեղ: