Archive for Октябрь 2018

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Գինու պիտակի մրցույթ

Շարունակական գործունեություն, արտ միջավայր

«Ուսումնական մառան» նախագիծ, նախապատրաստական աշխատանքներ

Ամենամյա մեր նվերը

«Իմ իսկ ձեռքերով ստեղծած  տիկնիկը» նախագծի ամփոփում

Երկարացված օրվա կազմակեպիչների վերապատրասման սեմինար՝ առաջին փուլ. սեմինար-թերապիա կարմիր կավով

Երկարացված օրվա կազմակերպիչների վերապատրաստման սեմինար՝ երկրորդ փուլ. աշխատանքների թրծման, մշակման վերջնական փուլ

Դասվարների վերապատրասման տեխնոլոգիական սեմինար՝ առաջին փուլ. տեխնոլոգիական հրճվանք

Դասվարների վերապատրաստման տեխնոլոգիական սեմինար՝ երկրորդ փուլ

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմուտքում
09։30-ից՝ արտ-միջավայր
12:30-13։00՝ ընդմիջում
13։00-14։00՝ դասվարների վերապատրաստում

14։00-15։00՝ աշխատանք ըստ անհատական պլանի՝ ուսումնական մառանի նախապատրաստական աշխատանքներ

Գինու պիտակի մրցույթ

Գինու պիտակի իրենց տարբերակներն են առաջարկում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները: Ստորև ներկայացնում եմ մրցույթի պայմաններն ու լավագույն աշխատանքները:

 Այս տարի որոշվել է Սեբաստացու օրերը նշել սեփական արտադրության գինիյով: Այդ կապակցությամբ հայտարարվում է գինու պիտակի ձևավորման մրցույթ: Երեք լավագույն առաջարկների հեղինակները կստանան մրցանակներ՝ գինիներ տիար Բլեյանի անձնական ստորագրությամբ:
Պիտակի վրա պետք է նշված լինեն.
  • արտադրության տարեթիվը (2018)
  • կրթահամալիրի անունը
  • Աղավնաձոր գյուղի անունը, որտեղից հավաքվել է բերքը

Հեղինակներ՝ Անահիտ Թովմասյան, Նարեկ Սարգսյան, Էրիկ Աղախանյան,Դավիթ Սարգսյան, Գայանե Բադեյան, Դանիել Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Դավիթ Բաբաջանյան, Գրիգոր Հարությունյան:

«Իմ իսկ ձեռքերով ստեղծած տիկնիկը » նախագծի ամփոփում

«Իմ իսկ ձեռքերով ստեղծած տիկնիկը»   նախագիծը հենց սկսելու առաջին իսկ պահից հետաքրքիր և ստեղծագործական ստացվեց: Աշխատանքային առաջին փուլը սկսվեց տիկնիկի պատրաստման պարագաների ընտրությամբ: ԸՆտրեցինք նյութերը և սկսեցինք մեր գործունեությունը: Ես՝ որպես դասավանդող, սկզբնական  տեխնոլոգիական խնդիրները բացատրելուց հետո, սովորողների ձեռքերում հանձնեցի հետագա անհատական աշխատանքների ընթացքը: Յուրաքանչյուր սովորող փորձեց ինքնուրույն ստեղծագործել, ստեղծեց իր տիկնիկն իր սեփական ձեռքերով, սեփական ճաշակով և արդյունքում տիկնիկն ունեցավ  նույնիսկ «բնավորություն »: Սովորողները ամեն դասի ընթացքում ոգևորված նոր նյութի հետ աշխատելու հմտություններ ձեռք բերեցին:Հենց իրենք էին որոշում, թե ինչ գույնի հագուստ պիտի ունենա, ինչպիսի վարսեր, ինչպիսին պետք է լինեն կոշիկները և այդպես շարունակ: Այս առաջադրանքի ընթացքում իմ միջամտությունը որպես դասավանդող առավել քան երբևէ հացսված էր ամենանվազագունի: Ինձ համար ևս շատ հետաքրքիր և կարևոր բացահայտումներով լի աշխատանքային փուլ ստացվեց: Սովորողների երևակայության ու ստեղծական աշխարհի մի մասնիկը դառնալն ու ականատես լինելն արդեն իսկ մեծ ձեռքբերում եմ համարում:

Նախագծի ավարտը և աշխատանքները ներկայացնում եմ ֆիլմաշարի տեսքով:

 

Երկարացված օրվա կազմակերպիչների տեխնոլոգիական սեմինար-պարապմունք

 Հոկտեմբերի 30

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամը՝ 13:00-13:45

Մասնակիցներ՝ երկարացված օրվա կազմակերպիչներ

Երկարացված օրվա կազմակերպիչների հետ Սեբաստացու օրերին ընդառաջ այս անգամ առավել հետաքրքիր և յուրօրինակ կավե աշխատանքներ ենք ստեղծելու:  Աշխատելու ենք կարմիր կավով: Տոնին ընդառաջ պատրաստելու ենք կավե սիմվոլիկ աշխատանքներ՝ սառնարանի մագնիսներ: Այս անգամ թեման կլինի նաև գինու փառատոնին նվիրված: Թրծման, ներկման և մագնիսն ամրացնելու փուլից հետո աշխատանքները կներկայացնենք Սեբաստացու օրերի ընթացքում նախատեսված ցուցահանդես-վաճառքի ժամանակ:

Սեբաստացու օրեր. նախագծային շաբաթ

Նախագծի մասնակիցներ— 4-5 րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետ— նոյեմբեր

Նախագծի ղեկավար— Զառա Ոսկանյան

Սեբաստացու օրերին ընդառաջ այս անգամ առավել հետաքրքիր և յուրօրինակ կավե աշխատանքներ ենք ներկայացնելու: Տոնին ընդառաջ պատրաստելու ենք կավե աշխատանքներ՝ սառնարանի մագնիսներ: Այս անգամ թեման կլինի նաև գինու փառատոնին նվիրված: Աշխատանքային փուլն արդեն սկսված է: Սովորողները արդեն սկսել են ներկայացնել իրենց առջև դրված խնդիրը և ներկայացրել են իրենց կողմից ստեղծած գինու պիտակի սեփական տարբերակը: Այնուհետև մշակված էսքիզների հիման վրա կստեղծենք կավե աշխատանքներ: Թրծման, ներկման և մագնիսն ամրացնելու փուլից հետո աշխատանքները կներկայացնենք Սեբաստացու օրերի ընթացքում նախատեսված ցուցահանդես-վաճառքի ընթացքում:

Խնդիրներ.

  • Սիմվոլի ստեղծման էսքիզների կատարում
  • Ծանոթություն սիմվոլ,խորհրդանիշ հասկացությունների հետ
  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • Կավե սիմվոլի ստեղծման տեխնոլոգիայի կիրառում
  • Ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • Սառնարանի մագնիսի ստեղծում
  • Վերջնական արդյունքի հաստատում

 

 

«Ուսումնական մառան» նախագիծ

Նախագծի մասնակիցներ- 4-5 րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետ- նոյեմբեր

Նախագծի ղեկավար- Զառա Ոսկանյան

«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի գինու, թթվի և այլ մթերքներ պահելու համար: Նախնական փուլում կստեղծենք կոլաժային աշխատանքներ այնուհետև որպես դեկորներ կստեղծենք սոխ, սխտոր և բազմազան  մթերքներ այլ նյութերից: Ձևավորման համար անհրաժեշտ կլինի հավաքել նաև կորիզներ, հնաոճ կենցաղային իրեր, դդմիկներ: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Դասվարների տեխնոլոգիական վերապատրաստման ծրագիր

Երկուշաբթի և հինգշաբթի ՝ ժամը 13:00-14:00, Արևմտյան դպրոց:

Դասվարների վերապատրաստման տեխնոլոգիական ծրագիրն  այս անգամ նվիրված կլինի Սեբաստացու օրերին: Այս անգամ կպատրաստենք ծիսական տիկնիկներ, որոնք կարող են դառնալ և՛ տարոսիկներ, և՛ սառնարանի մագնիսներ: Աշխատանքները կցուցադրվեն Սեբաստացու օրերին՝ ցուցահանդես-վաճառքի ընթացքում:

27294184_1563798767022826_1112612156_n

Անհրաժեշտ նյութեր.

Ընկույզ, չկոտրած պնդուկ, հաստ գործելու թելեր, սիլիկոնե սոսինձ, սիլիկոնե ատրճանակ, ուլունքներ, գունավոր կտոր, տարազային կտոր:

 

Ամենամյա մեր նվերը

Կարծես արդեն ավանդույթ է դարձել Արևմտյան դպրոցում մեր սիրելի ուսուցիչներին նվերներ պատրատել՝ այն էլ կավից: Այս անգամ էլ չխախտելով ավանդույթը սովորողների հետ պատրաստեցինք կավե նուռ-վզնոցներ: Դե ինչ , հուսով ենք , որ մեր անակնկալը դուր եկավ բոլորին: Ստորև ներկայացնում եմ աշխատընթացի մասին պատմող տեսանյութը:

Հոկտեմբեր ամսվա նախագծեր. «Իմ ստեղծած տիկնիկն իմ ձեռքերով» նախագիծ. «Կանաչ պատ» նախագիծ.

Նախագծի մասնակիցները ՝ 4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը՝ -հոկտեմբեր ամիս

Նախագծի նպատակը՝

Հոկտեմբեր ամսվա նախագծերից ուզում եմ ներկայացնել «Իմ ստեղծած տիկնիկն իմ ձեռքերով» նախագիծը , որի ընթացքում սովորողները իսկապես իրենց ձեռքերով կստեղծեն այլընտրանքային տիկնիկներ: Տիկնիկային այս նախագիծը կիրականացնեմ արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների ընտրությամբ գործունեության խմբի հետ: Նախագիծը թույլ կտա սովորողին զարգացնել մի շարք հմտություններ, ներկայանալ առավել հետաքրքիր և յուրովի,  ինչպես նաև կդառնա թատերական ներկայացումների  մի մասնիկ: Մեր մանկության անբաժանելի մասն են կազմում տիկնիկները: Թե՛ աղջիկ, թե՛ տղա սովորողները դրանց միջոցով սովորում են խնամել, սիրել, պատժել, հոգ տանել : Նախագծի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ սովորողը առանց գումար ծախսելու կկարողանա ստեղծել իր սեփական ձեռքերով, ինչպես նաև մեծ ձեռքբերում կլինի զարգացնել ստեղծած տիկնիկը նվիրելու կարողություն: Նախագծի վերջում յուրաքանչյուր սովորող կդառնա տիկնիկավար և կխաղացնի իր ստեղծած տիկնիկը, որի արդյունքում կստեղծվեն թատերական փոքրիկ ներկայացումներ և անշունչ տիկնիկները կկենդանանան: Կարծում եմ տիկնիկների հետ անհավանական հոգևոր կապ կստեղծվի և սովորողները կկերտեն իրենց տիկնիկի բնավորությունը ևս:

Անհրաժեշտ նյութեր՝ բամբակ, զուգագուլպա, թել, ասեղ, մկրատ, գունավոր հաստ թելեր, գունավոր կտորներ, ուլունքներ:

Նախագծի խնդիրները

  • թատերական կերպարի-բնավորության  ստեղծում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • կերպարը խաղացնելու հմտություն
  • ստեղծածը նվիրելու և ներկայանալի դարձնելու կարողություն

«Կանաչ պատ» նախագիծ

Նախագծի մասնակիցները ՝ 4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը՝ -հոկտեմբեր ամիս

«Կանաչ պատ» նախագիծը համագործակցային է: Այս անգամ կհամագործակցենք Շուշան Ալեքսանյանի հետ, միասին կստեղծենք այլընտրանքային թաղարներ, որ մեջ կտնկենք ծաղիկներ:  Ստեղծված աշխատանքները առավել գեղեցիկ և տեսանելի դարձնելու համար կստեղծենք «Կանաչ պատ» ՝ փայտային լուծումներով ձևավորված:Ներկայացնում եմ մի քանի էսքիզային տարբերակներ: