Ամանորյա նախագծերի փաթեթ

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝4-5-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե միջավայրը կդառնա տոնական և հեքիաթային:Նախագծի ընթացքում սովորողների հետ կուսումնասիրենք ամանորի,,ավանդական տոնածառի,ամանորյա խաղալիքների ստեղծման  մասին պատմող այլ հետաքրքիր տեղեկություններ և ավանդություններ:

Ունենալով ամենամյա այլընտրանքային և հետաքրքիր տոնածառ,այս տարի ևս Արևմտյան դպրոցի տոնածառը կտարբերվի իր յուրովի լուծումներով,լուսային և գունային էֆեկտներով և իհարկե կհիշեցնի հեքիաթից պոկված մի պատառիկի:Մնացյալ աշախատանքային պրոցեսը կտեսնեք բլոգում:

Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։:Յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։Նախագիծը կլինի նաև ընտանեկան:

Ամանորյա նախագծերին կից կիրականացնենք հատակագծային ուսուցում, որի ընթացքում սովորողները կսովորեն , թե ինչպես կարելի է գծել յուրաքանչյուր տարածքի հատակագիծ: Նախագծի ընթացքում ամեն սովորող կներկայացնի իր իսկ սենյակի կառուցվածք-հատակագիծը, ինչպես նաև դպրոցի լաբորատորիաների և Արևմտյան դպրոցի հատակագծերը:

Բացի այդ,  կիրականացնենք դպրոցի ձևավորման աշխատանքներ՝ գույքի ներկում և թարմացում:

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ
  • հատակագծի ուսուցում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: