Archive for Сентябрь 2016

Սեբաստացի մոլն ու մենք

Սիրով ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքը,որը նաև  դարձավ Սեբաստացի մոլի վաճառվող իրերից:Պատրաստեցինք կավե կոճակներ,որոնք էլ իրենց հերթին դարձան վզնոցներ: Ահա աշխատանքային փուլի մասին պամող ֆոտոշարքը :

Սեբաստացի Մոլ.նախագծային աշխատանքի ստեղծում

Նախագծի մասնակիցները-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-Այն անընդհատ է և շարունակական

Նախագիծը չունի հատուկ նշանակված ժամկետներ,քանի որ այն շարունակական և անընդհատ է:Այս նախագծին մասնակցում եմ նույնիսկ ես: Ունեմ ներկայացված  շատ աշխատանքներ:Բացի այդ փորձում եմ սովորողների հետ նույնպես աշխատել և ունենալ այնպիսի աշխատանքներ,որոնք կհետաքրքրեն հասարակությանը՝ավելի կոնկրետ գնորդին:Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ ներկայացրեցինք մի շարք կավե աշխատանքներ,որոնք վաճառվեցին և մեզ էլ ավելի ոգևորեցին:Առաջիկայում ունենք մի քանի տարբերակներ ևս,որոնք կարծում եմ կհետաքրքեն բոլորին:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի Սեբաստացի Մոլում ներկայացնելու համար:Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր և դարձնել արտադրություն:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Արտադրանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

 

 

Տեխնոլոգիայի սրահի ձևավորման նախագիծ

2016-2017 ուսումնական տարին սկսում ենք տեխնոլոգիայի նոր սրահում:Սրահ ասված է բառիս բուն իմաստով՝լայնարձակ,լուսավոր,մեծ և հետաքրքիր:Դե ինչ, մեծ պատասխանատվություն ունենք այն ձևավորելու,առավել հետաքրքիր  ու մերը դարձնելու համար:

Նախագծի ժամկետ-սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 1

Նախագծի մասնակիցներ-4-5րդ դասարանցիներ

Նախագծի անելիքները

Քանի որ սրահը ունի մեծ պատուհաններ մենք կփորձենք լուծել պատուհանագոգերի խնդիրը,կթարմացնենք մեր հին սեղանները,կներկենք շրիշակներն ու ջեռուցման սալիկները և իհարկե մեր ամենասիրելի անկյունում կմտածենք հետաքրքիր էսքիզ:Ամենասիրելի անկյուն ասվածը սենյակի այն հատվածն է,որտեղ  մեծ պատուհանից երևում է լողավազանի բակի հիանալի տեսարանը:Հենց այդ պատին էլ կնկարենք մեղուների փեթակ,որը կարծում եմ հետաքրքիր կդիտվի հենց այդ անկյունում:Բացի նկարչական լուծում տալուց,կփորձենք մեր իմացած խեցեգործական հմտությունները կիրառելով պատրաստել մեղուներ և  այն դարձնել ինտերիերի մի մասնիկ,ինչը նոր շունչ և քանդակային հետաքրքրություն կառաջացնի դիտողի մոտ:

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողին սովորեցնել նկարչական մտածողություն,ինտերիերի դիզայն և հինը նորովի ձևավորելու կարողություն:

Նախագծի խնդիրները

  • ծանոթություն ինտերիերի դիզայնի հետ
  • նոր լուծումներ գտնելու կարողություն
  • գեղագիտակ ճաշակի զարգացում
  • տեխնոլոգիական նոր հմտությունների  զարգացում
  • նոր նյութերի հետ ծանոթություն
  • միասնական աշխատանքի  հմտություն

Դե ինչ,սպասեք  մեր նոր սրահի վերջնական տեսքին:Ամփոփման մասին պատմող նյութը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

 

 

Հեծանվով պլեներ պարապմունք

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ:
Ծրագրում՝ հեծանվային արշավ, պլեներ՝ ճեպանկար, բնանկար, լուսանկար:
Երթուղի՝ Կրթահամալիր Մայր դպրոցից Բաբաջանյան փողոցով Իսակովի պողոտա. պլեներ, բաց պարապմունք:Ճանապարհը շարունակվում է դեպի Երևանյան լիճ: Դադար հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ, Սեյրանի բարձունքում: Վերադարձ՝ Իսակովի պողոտայով Բաբաջանյան փողոց, Մայր դպրոց:

Մասնակիցները՝ մարզական հանդերձանքով, խուրջինով, նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութերով, պարագաներով:
Մասնակիցները ծանոթ են հեծանվային երթևեկության անվտանգության կանոններին, խմբի մոտ առկա է բուժօգնության արկղիկը, ուղեկցում է մեքենա:

Մեկնարկը՝  սեպտեմբերի 14-ին,ժամը 10.00, Մայր դպրոցից (Բաբաջանյան 25)

Նախագծի նպատակը

Նպատակն է կազմակերպել  հեծանվային երթ դեպի Ծովակալ Իսակովի պողոտա՝ Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ նորակառույց եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ լանջերում-հարթակներում :Տեղ հասնելուն պես կիրականացնենք պլեներ-պարապմունք:Պլեների ընթացքում կսովորենք և կծանոթանանք նկարչական մի շարք խնդիրների հետ,որը իհարկե շատ արդյունավետ կլինի աշխատանքային պրոցեսի ընթացքում:Դե ինչ,բոլորիս մաղթում եմ բարեհաջող,անվտանգ հեծանվաերթ և հետաքրքիր պլեներ-պարապմունք:

 

 

Անհատական աշխատաժամանակ

Երկուշաբթի

09:00-09:20   ընդհանուր պարապմունք

09:30-10:05 ընտրությամբ գործունեություն 3-րդ դասարանցիներ

10:10-10:55  ընտրությամբ գործունեություն 1-ին  դասարանցիներ

11:00-11:45  ընտրությամբ գործունեություն 2-րդ դասարանցիներ

11:50-12:35  Ինքնակրթություն

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:35 մատենավարություն

13:40-14:20 տեխնոլոգիա -4.2դասարան

14:25-15:05 լրացուցիչ կրթություն

15:10-15:50  լրացուցիչ կրթություն

Երեքշաբթի

09:00-09:20   ընդհանուր պարապմունք

09:30-10:05 արտ միջավայր

10:10-10:55  նախագծային աշխատանք

11:00-11:45 տեխնոլոգիա  4.1 դասարան

11:50-12:35  Ինքնակրթություն

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:35 ընտրությամբ գործունեություն 4-5-րդ դասարաններ

13:40-14:20 ընտրությամբ գործունեություն 4-5-րդ դասարաններ

14:25-15:05 լրացուցիչ կրթություն

15:10-15:50  լրացուցիչ կրթություն

Չորեքշաբթի

09:00-09:20   ընդհանուր պարապմունք

09:30-10:05 ընտրությամբ գործունեություն 3-րդ դասարանցիներ

10:10-10:55  ընտրությամբ գործունեություն 1-ին դասարանցիներ

11:00-11:45 ընտրությամբ գործունեություն 2-րդ դասարանցիներ

11:50-12:35  տեխնոլոգիա 5.2 դասարան

12:35-12:55 տեխնոլոգիա 5.1դասարան

12:55-13:35 մատենավարություն

13:40-14:20 արտ միջավայր

14:25-15:05 լրացուցիչ կրթություն

15:15-16:15  սեմինար պարապմունք

Հինգշաբթի

09:00-09:20   ընդհանուր պարապմունք

09:30-10:05 արտ միջավայր

10:10-10:55  նախագծային աշխատանք

11:00-11:45 մատենավարություն

11:50-12:35  Ինքնակրթություն

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:35 ընտրությամբ գործունեություն 4-5-րդ դասարաններ

13:40-14:20 ընտրությամբ գործունեություն 4-5-րդ դասարաններ

14:25-15:05 լրացուցիչ կրթություն

15:10-15:50  լրացուցիչ կրթություն

Ուրբաթ

09:00-09:20   ընդհանուր պարապմունք

09:30-10:05 տեխնոլոգիա 4.2 դասարան

10:10-10:55  նախագծային աշխատանք

11:00-11:45 տեխնոլոգիա  5.2 դասարան

11:50-12:35  տեխնոլոգիա  5.1 դասարան

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:35 տեխնոլոգիա  4.1 դասարան

13:40-14:20 մատենավարություն

14:25-15:05 լրացուցիչ կրթություն

15:15-16:15  մեդիաուրբաթ