Archive for Февраль 2016

Զատկի ծես

Նախագծի ժամկետները-մարտի 1-27

Մասնակիցները-1-5րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել խեցեգործական իրեր պատրաստելու հմտություն,ինչպես նաև ծանոթություն Զատկի ծիսական ավանդույթների հետ: Նախագծի հիմնական նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի, Զատկի ծեսի ավանդույթների, հին հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել:

Զատկի ծեսը սկսում ենք ածիկացանից:Փորձելու ենք ածիկով  ստանալ անտառային և հեքիաթային տեսարան,որը լցված կլինի կավե աշխատանքներով:Ավարտելուց հետո սովորողների համար  այն կդառնա  հեքիաթների նկարահանման տաղավար:Սովորողները որպես ստեղծագործական աշխատանք կնկարահանեն փոքրիկ ֆիլմ-հեքիաթներ զատկական թեմաներով:

Դե իսկ Զատկական սեղանի զարդն ու խորհրդանիշը համարվող ձուն էլ կունենա իր գլխավոր տեղն ու այն հատուկ փոքրիկ ափսեն,որը, պատրաստված կլինի կավից`հավիկի տեսքով:

Նախագծի շնորհիվ սովորողը կծանոթանա Զատկի ծիսական ավանդույթների ,ծիսական իրերի ,Զատկի սեղանի խորհրդանիշ-առարկաների հետ: Այս ամենը իրենից ներկայացնում է դեկորատիվ կիրառական արվեստ:Նախագծի ավարտին կունենանք կավե տիկնիկներ,սիմվոլներ,Զատկական սեղանի խորհրդանիշ-ափսեներ,Զատկածառ:

Նախագծի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Реклама

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

«Ձոն »տեխնոլոգիական ստուգատեսի մեկնարկի համար մշակել եմ մի շարք նախագծեր,որոնք իրականացնելու եմ սովորողների հետ միասին:Ներկայացված նախագծերի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ,նոր և հետաքրքիր աշխատանքներ:

Ներկայացնում եմ նախագծերը

«Նվեր ուսուցչիս,նվեր դպրոցիս» նախագծային նվեր-փաթեթը: «Նվեր՝ ուսուցչիս» նախագծի ընթացքում 4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին պատրաստելու ենք կավե փոքրիկ ամաններ՝ նախատեսված փայտիկների համար:1-3-րդ դասարանի ընտրությամբ խմբի սովորողների հետ մայրիկների համար պատրաստելու ենք կավե նվեր-վզնոցներ:

«Նվեր՝ մայրիկիս»նախագծի ընթացքում սովորողները կպատրաստեն հետաքրքիր բացիկներ,կոլածային աշխատանքներ:

«Նվեր՝ դպրոցիս» նախագծի ընթացքում պատրաստելու ենք կավե ժամացույց՝ Դպրոց-պարտեզի գլխավոր սրահի համար:

Դպրոց-պարտեզի նկարահանման տաղավարի  ստեղծում

տեխնոլոգիական հմտությունների գործածում-զարգացում տանը. տեխնոլոգիական ընտանեկան նախագծերի ներկայացում անհատական ուսումնական բլոգներում

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում:

 

 

 

 

Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

Զարդարվեստ, կերպարվեստի բնագավառ․ ծառայում է մարդուն շրջապատող միջավայրը զարդարելուն։ Սկզբնավորվել և զարգացել է շատ հնուց։ Օգտագործվել են կայուն նյութեր (փայտ, կավ, խեցի, ոսկոր, քար,մետաղ, ապակի, գործվածք, թել, թուղթ, մագաղաթ են)։ Ըստ այդմ, ստեղծվել են հատուկ գործիքներ՝ մուրճ,հատիչ, փորագրիչ, հղկիչ, ասեղ, հելուն, գրիչ, վրձին ևն, որոնցից Էլ՝ համապատասխան զարդատեսակների անունները․ զարդաքանդակ կամ քանդակազարդ, դրվագազարդ, կոստղազարդ, ակնազարդ, վւորագրազարդ, ասեղնազարդ, գորգազարդ, խճազարդ, նկարազարդ (ծաղկազարդ), դրոշմազարդ ևն։ Զարդարվել են մարդկանց և կենդանիների մարմինները, մարդու մաշկը (վիտում), վարսերը, հագուստը, տնային կահկարասին, գործիքները, զենքերը, նվագարանները, խաղալիքները, գերեզմաննևրը, աշխարհիկ ու կրոնական կառույցները, պաշտամունքային առարկաները, գրքերը ևև։ Տաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, վւետուրներ, ակնունք, հասարակ քարեր)։ Զարդերը լինում ևն գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված։ Տատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին։ Պատկերվել են իրական և երևակայական ձևեր։

Զարդամոտիվներ

Զարդամոտիվները հանդիպում են ինչպես առանձին միավորներով, այնպես էլ պարզ կամ բարդ հարակցումներով, միահյուսումներով։ Անցյալում զարդապատումը իրականացվել է միմիայն ձեռքի աշխատանքով, հետագայում, կաղապարների և տեխնիկայի օգնությամբ, մշակվել բազմաքանակ արտադրության եղանակը։ Զարդարվեստը հայտնի է սկսած քարի դարից։ Այն ժողովրդական արվեստ է։ Զարդաձևերն անանուն են։ Չնայած ազդեցություններին ու Փոխազդեցություններին, մարդկային յուրաքանչյուր խմբավորում, ցեղ, ժողովուրդ զարդարվել է ինքնուրույնաբար։ Զարդարվնստը միջազգային արվեստ է ոչ միայն տարածմամբ, այլև մոտիվների նմանությամբ։ Գոյություն ունեն ոճով միմյանցից տարբերվող մի շարք գարդաշխարևներ՝ հնդկական, չինական, եգիպտական, հին արևելյան, կովկասյան, հունահռոմեական, սլավոնական, միջինասիական, սկանդինավյան ևն։ Զարդարվեստի մոտիվները բաժանվում են աշխարհիկ և կրոնական զարղախմբերի։ Առաջինները կապվում են բնական իրողություննևրի, առօրյա զբաղմունքի և կենցաղի հետ։ Երկրորդների վրա նկատելի են անիմիստական, տոտեմական պատկերացումների ազդեցություններ։ Տետագայում նրանց փոխարինել են կենդանակերպ, ապա՝ մարդակերպ աստվածությունների գաղափարները։ Նշված խմբերը ոչ միշտ են որոշակիորեն տարբերվում միմյանցից։

Տեսակները

 

Կավե ժամացույց

 

Իրենց ստեղծած հետաքրքիր ժամացույցն են ներկայացնում դպրոց-պարտեզի սովորողները:Այն պատրաստեցինք «Ձոն »տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում,որն էլ դարձավ ինտերիերի ձևավորման մի մասնիկ :

Հովհ. Թումանյան «Անբան Հուռին».Կոլաժ

Թումանյական օրերի ընթացքում սովորողների հետ միասին ընտրեցինք «Անբան Հուռին» հեքիաթը և պատրաստեցինք հեքիաթի կոլաժային տարբերակը:Կոլաժը (ֆր.՝ collage, բառացի՝ սոսնձել), տեխնիկական հնարք է կերպարվեստում:Այն  հիմնականում կիրառվում է ստեղծագործության ֆակտուրայի առավել հուզականություն արտահայտելու, տարատեսակ նյութերի անսպասելի համադրումներ ստանալու համար։Այն առավել հետաքրքիր  է դարձնում սովորողին և թույլ է տալիս առավել ազատ ստեղծագործել:Այս աշխատանքի ընթացքում օգտագործել ենք սերմեր,հատիկեղեն,չորացրած տերևներ,ծառի ճյուղեր,կտորներ,մետաղալար,թերթեր,կոճակներ և այլն:

Սիրով ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքները:

«Արտ միջավայր» նախագիծ.ամփոփում:

Սիրով ներկայացնում եմ  Արտ միջավայր նախագծի ընթացքում կատարած բոլոր աշխատանքները:Այս նախագիծը նոր չէ,անընդհատ է և շարունակական:

Արտ միջավայր նախագիծ

Փոքրիկ լաբիրինթոս

Հանդերձարանի նախագիծ

Գունավոր և հետաքրքիր աստիճաններ

Դպրոց-պարտեզի գունավոր քաղաքը

Պլենեռ

 

Փոքրիկ լաբիրինթոս

Դպրոց-պարտեզի միջավայրը առավել գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու համար ստեղծվեց այս փոքրիկ լաբիրինթոսը:Լաբիրինթը հաղթահարում են 3-րդ դասարանցիները: