Archive for Май 2019

«Գետը բնակավայրում» համագործակցային նախագիծ

Համագործակցում ենք Դիանա Ղազարյանի հետ

Մասնակիցներ՝ տեխնոլոգների ջոկատ

Ուղղությունները՝

  • գետը բնակավայրում. գետի կարևորման ճարտարապետական, քանդակագործական, նկարչական, լուսանկարչական, ձևավորման, նախագծման, այլ լուծումներ.
  • ազգագրական, մշակութային սոցիալական.
  • բնապահպանական։

Աշխատանքները՝

  • Սոցիալական ակտ, հաղորդակցում, ազդեցություն, հայացք, հանդիպում մարդուն։ Մասնակցային բոլոր, այդ թվում՝ արտիստական նախաձեռնությունների (ճարտարապետական, նախագծման, կառուցողական՝ մակետների ստեղծման, լուսանկարչական) հարթակ է դառնում բնակավայրում գետը։
  • Բնակավայրը՝ բաց արվեստանոց
  • Գետափի նստարանները. էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում
  • Գետի կամուրջները. նորացման, վերականգնման էսքիզների առաջարկներ, մակետների ստեղծում
  • Գետի, նրա վտակների նշանները. ցուցանակների էսքիզներ, խորհրդանիշների առաջարկներ
  • Գետափին առանձնանալու, գրկախառնության հարթակների առաջարկներ
  • Գետափին ընթերցանության անկյուններ. էսքիզներ, առաջարկներ
  • Ֆոտոպլեներ
  • Գեղանկարչական պլեներ
  • Լրագրողական, ազգագրական, հետազոտական աշխատանք
  • Էկո քայլարշավ․ թափոնների կառավարում նախագիծ
  • Վարպետության պարապմունքեր
  • Նախագծով արված աշխատանքների շրջիկ ցուցադրություն
  • Արդյունքների հանրայնացում, ցուցահանդես, կլոր սեղան-ասուլիս
  • Փառատոնի շարունակականության, ընդարձակման ջանքեր
Реклама

Մայիս ամսվա հաշվետվություն

IMG_5459

Այլընտրանքային քանդակների ստեղծում. մաս 1

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, կլոր սեղանի ներկայացում

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ավերված զբոսայգու վերականգնում Մալաթիա Սեբաստիա համայնքում

 

 

1985 թվականին, Երևանի Շահումյանի շրջանում (ներկայիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում), անմիջապես վարչակազմի շենքի հարևանությամբ, կառուցվեց ու բացվեց գեղեցիկ զբոսայգի, որը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի 40 ամյակին։ 5-6 տարի այն շատ մարդաշատ էր, դարձել էր Մալաթիայի և ՀԱԹ-ի բնակչության սիրելի զբոսավայրերից մեկը, հատկապես երեխաների ու պատանիների, քանի որ զբոսայգու ողջ երկարությամբ կասկադային շատրվանները ծառայում էին նաև որպես լողավազաններ։ Այգու սկզբնամասի՝ Սեբաստիա փողոցին հարող, ինչպես նաև այգու վերջնամասի ամֆիթատրոնային հրապարակները ծառայում էին բազմազան մշակութային միջոցառումներ անցկացնելու հարմար նախատեսված տեղանքներ, որտեղ և իրոք լավ միջոցառումներ էին անց կացվում, իսկ ազատ ժամանակ՝ ծառայում էին երեխաներին չմուշկներ ու հեծանիվ վարելու հարթակներ։
Այս այգին եղել է իմ մանկության այգին:Արդեն տարիներ շարունակ այդ այգին լքված է, ավերվել ու շարունակում են ավերվել ճարտարապետաինժեներական կառույցները, կոտրվում ու գողացվում են երեսապատման սալիկները։ Միայն որոշակի խնամք նկատվեց կանաչապատ հատվածում։ Ավելի շուտ ոչ թե կանաչապատման խնամք, այլ՝ աղբի սանիտարական մաքրման աշխատանքների հետքեր։

 Որոշակի ներդրումներ անելով և կիրառական նոր լուծումներ տալով՝ այն կրկին կարելի է դարձնել մարդաշատ ու երևանցիների սիրելի հանգստի գոտիներից ու զբոսավայրերից մեկը։
Ստորև տեղադրում եմ այգում  նկարածս նկարները՝ այնպես, ինչպես այգին ներկայում կա։ Հնարավոր բոլոր դիրքերից նկարել եմ առկա վիճակը։Կարծում եմ, որ  Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների հետ միասին կարող ենք փոփոխել և վերականգնել այգին:Առաջարկում եմ կատարել ուսումնահետազոտական աշխատանք,ֆոտոպլեներ:

 

Ամառային ուսումնական ճամբար

Ամառային ուսումնական ճամբար

Տևողությունը` երկու շաբաթ /27.05-07.06/

Մասնակիցներ`

Աղայան Դավիթ

Բաբաջանյան Մարիա

Դալլաքյան Աննա

Խաչատրյան Նարե

Ղազարյան Նարե

Ոսկանյան Մարիա

Սարգսյան Վահան

Գրիգորյան Լանա

Մաղաքյան Արամ

Յարալյան Արման

Սաֆարյան Ռոբերտ

Մոզյան Ջեյսոն

Առաքելյան Հայկ

Բադեյան Գայանե

Խաչատրյան Ալիսա

Հովհաննիսյան Դանիել

Սարգսյան Դավիթ

Երկուշաբթի

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում
10:00-11:00  Այլընտրանքային քանդակների շարունակական աշխատանք
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Մետաղե ծաղկամանների ներկում

Երեքշաբթի

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Աշխատանք կավով
10:00-11:00  Այլընտրանքային քանդակների շարունակական աշխատանք
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 լողավազանի ցանկապատի ներկում

Չորեքշաբթի

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Իսկական հարսանիք, նախապատրաստական աշխատանք

10:00-11:00  Այլընտրանքային քանդակների շարունակական աշխատանք
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 ընթերցանություն

Հինգշաբթի

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Այցելություն Քանդակի դպրոց
10:00-11:00  Այլընտրանքային քանդակների շարունակական աշխատանք
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Բակային խաղեր

Ուրբաթ

09:00-09:15 Առավոտյան  ընդհանուր բացօթյա պարապմունք

09:20-10:00 Այցելություն ոսկեգործական արվեստանոց
10:00-11:00  Այլընտրանքային քանդակների շարունակական աշխատանք
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Բակային խաղեր,հեծանվավարություն

 

 

 

 

 

Հունիսյան ճամբար

57338786_1117633248422381_1412741380765122560_n

Ճամբարայի օրերի ընթացքում իր անընդհատ գորժունեությունը կշարունակի տեխնոլոգիական ջոկատը: Այս օրերի ընթացքում կիրականացնենք ամենահետաքրքիր և ամենաբազմազան գործունեությունները.

  • կավե արդ ու զարդի պատրաստում
  • այլընտրանքային քանդակների պատրաստում
  • խոհանոցային գործունեություն
  • տիկնիկների պատրաստում
  • վարպետության դասեր սովորողների կողմից
  • մարզական գործունեություն
  • կավագործություն
  • նկարչություն
  • էստաֆետային խաղեր
  • միջավայրային նախագծեր
  • ցուցահանդես-վաճառքի կազմակերպում
  • ճամփորդություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

60255507_305197170422542_6257648027490582528_n

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիսյան 14 -րդ հավաքին ներկայացել և ներկայացրել եմ Կլոր սեղանին Արևմտյան դպրոցում՝

Այլընտրանքային քանդակների շարքով