Archive for Июнь 2014

Լողավազանի բակի ձևավորման նախագիծ-պլենեռ

Լողավազանի բակի արտաքին պատերի համար նախատեսված նախագիծը արդեն ունի իր ավարտուն, վերջնական և հետաքրքիր  տեսքը:Նախագիծը սկսելուց առաջ սովորողների հետ միասին ծեփամածիկով ծեփեցինք և հարթացրինք  բակի արտաքին պատերը:Հարթացման աշխատանքները կատարելուց հետո վերջնական էսքիզի հաստատումը եղավ այն ժամանակ,երբ տեսանք և հավանեցինք Արման Գրիգորյանի ղեկավարությամբ «Յուրի Բախշյանի »անվան այգու պատերի ձևավորված  աշխատանքները:Դպրոց-պարտեզի պատերիի ձևավորման համար ընտրվեց աբստրակտ մինիմալիստ նկարիչ Դանիել Բյուրենի ստեղծագործություններից:

Պլենեռային աշխատանքներին մասնակցեցին ոչ միայն սովորողները,այլ նաև դասավանդողները:Աշխատանքային պրոցեսն ընթացավ ակտիվ,հետաքրքիր և թեթև:Շատ ուրախ և շնորհակալ եմ բոլորին պլենեռին մասնակացելու և ակտիվություն դրսևորելու համար:

Ձվե կերպարների երկխոսությունը…

Քարային պատմություններ…

Մենք՝ կավագործ սեբաստացիներս Manet Tiles կերամիկայի գործարանում

Ամառային ճամբարի այս օրը անց կացրինք Manet Tiles կերամիկայի արտադրամասում: Մուտքի մոտ գտնվելով արդեն իսկ նկատվում  էր կավե գեղեցիկ խճանկարի գունեղ և օրիգինալ լուծումը արտադրամասում:Սկզբում ծանոթացանք կավի,քարի մշակման փուլերին,գործիքներին,հսկայական վառարանին և մասնակից դարձանք գործարանում տեղի ունեցող աշխատանքային պրոցեսին՝ցուցադրելով մեր հմտությունները :

Ճամփորդությունը հետաքրքիր,ուսուցողական,ճանաչողական և ոգևորիչ էր սովորողների համար:Առայժմ ձեզ ենք ներկայացնում այն  ֆոտոշարքի տեսքով:Շուտով կտեսնեք նաև ճամփորդության մասին պատմող ֆիլմը:

Հետաքրքիր և ժպիտներով լեցուն սեբաստացիները քաղաքի այգիներում

Պայծառ,ժպտուն և հետաքրքիր ճամբարային  օրվա մասին պատմող ֆոտոշարքը տես այստեղ:

Երբ պատմում են քարերը…

Քարերը բացի լռելուց կարողանում են նաև խոսել և ստեղծել նոր ու հետաքրքիր պատմություններ:Մեր պատրաստած քարային պատմությունները կարող եք տեսնել այստեղ: